• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կյանքն առանց երազանքների

Աննման Մինասյան 16:30 | 14.11.2022
Աննման Մինասյան 16:30 | 14.11.2022
Karapetyan family

Գյումրեցի Կարապետյանների ընտանիքը կազմավորման օրվանից երբեք տուն չի ունեցել։ «Տուն չունեինք, բայց հույս ունեինք»,- ասում է տանտիկինը՝ հիսունամյա Մարգարիտա Աբրահամյանը։ Նա միշտ երազել է, որ մի օր, մի հրաշքով ինքն էլ իր բնակարանը կունենա, որտեղ կլինեն տարրական հարմարություններ՝ ջուր, գազ, կոյուղի, բաղնիք ունենալը ամենահամարձակ երազանքներից է։ Մարգարիտան ասում է՝ իր եւ ամուսնու առողջության հետ նաեւ ապագայի հույսն է լքել իրենց։ «Որ երիտասարդ ու առողջ ժամանակ այդքան ձգտեցինք ու ոչնչի չհասանք, հիմա էլ ինչ․․․ Առանց հույսի ապրելը շատ ավելի է դժվարացել»։

Վարձով տնից տուն տեղափոխվող ընտանիքը վերջին հինգ տարին ցածր վարձավճարով ապրում է Նորավան թաղամասի հին, գյումրեցիներին առավել հայտնի՝ Գծի հետեւի բնակության համար գրեթե ոչ պիտանի տներից մեկում։ Տանտերն արտերկրում է, եթե գա, որոշի տունը վերցնել, վերակառուցել, Կարապետյաններն իրենց անչափահաս դստեր հետ այս կիսախարխուլ տանիքից էլ կզրկվեն։ Օրեցօր աստղաբաշխական թվերի հասնող տան վարձավճար տալու հնարավորություն չունեն։ Ամուսիններով օրավարձով աշխատանք են գտնում, մի կերպ միայն հացի ու տան վարձի խնդիր լուծում։

Karapetyan familyՈր պետությունը, պատկան կառույցները երբեւէ աջակցություն ցուցաբերած լինեն, նման դեպք չեն հիշում։ Տեղական իշխանության որեւէ ներկայացուցչի երբեք չեն տեսել, սոցաշխատողի՝ առավել եւս։ Կառավարության անդամներից ոմանց դեմքը ծանոթ է իրենց միակ էլեկտրատեխնիկայի՝ մեկումեջ աշխատող անտիկվար հեռուստացույցի էկրանից միայն։

«Թոշակ, ընտանեկան աջակցության նպաստ չենք ստանում»,- ասում է Մարգարիտան։ Մեր հարցին, թե ինչու ընտանեկան նպաստ չեն ստանում, բա էլ ո՞վ, եթե ոչ իրենք, Մարգարիտան անկեղծ պատասխանում է. «Չեմ կարողանում նպաստ դասավորել․․․»։

Karapetyan familyՁմռան գալուն պես, ինչպես գյումրեցի բազմաթիվ ընտանիքներ, Կարապետյանները եւս սկսում են մաքառել սառնամանիքի դեմ։ Տան հայրը՝ Մանվելը, խանութների բակերից արկղեր է հավաքում վառելու համար, բայց չեն տաքանում. չցրտահարվեն էլ, էլի գոհ են։ Ընտանիքին վառելափայտով օգնում է միայն «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Karapetyan familyՆշենք, որ պաշտոնական տվյալներով Շիրակի մարզում ծայրահեղ աղքատ է բնակչության 49 տոկոսը։ Այստեղ զավեշտն այն է, որ Կարապետյանները, ըստ պետության, աղքատ չեն եւ չեն կարող օգտվել ընտանեկան նպաստից։ Ըստ այդ տրամաբանության՝ շիրակցիների կեսն ավելի աղքատ է, քան Կարապետյանները։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոսկե եւ բրոնզե մեդալներ դահուկավազքի միջազգային մրցաշարում
հաջորդը
«ԱՄՆ-ի ցավակցությունը չենք ընդունում»․ Թուրքիայի ՆԳ նախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն