• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Զեդեայում աշխատում են ավտոմեքենա վերանորոգելու համար

Մարիամ Սարգսյան 18:15 | 15.11.2022
Մարիամ Սարգսյան 18:15 | 15.11.2022
Zedea rancho

Զեդեա տանող ճանապարհին մի հին ռանչոյից մնացած փայտակույտն ու հազիվ կարդացվող ցուցանակը հուշում են՝ գյուղն ակտիվ է եղել: Վայոց ձորի մարզի գլխավոր մայրուղուց այս փոքրիկ գյուղը յոթ կիլոմետր է հեռու, բայց այդ ճանապարհն անցնելու համար նվազագույնը կես ժամ է պետք, այն էլ եթե վարորդը հմուտ է, ավտոմեքենան՝ «բարձր»:

Zedea villageՃանապարհը նորոգելու խոստումն արդեն բոլորել է երեք տասնամյակը: Զեդեան 1988-ից է վերաբնակեցվել հայերով: Նախիջեւանի Ազնաբերդից (Զնաբերդ) եկած հայ ընտանիքները ադրբեջանաբնակ գյուղում ապրողների հետ տների փոխանակում են արել, հաստատվել Զեդեայում:

Zedea village, VardushԶնաբերդցի Վարդուշ տատի ընտանիքը նրանցից մեկն է: Տատը լավ է հիշում Զնաբերդում թողած երկհարկանի տունը, որի դիմաց Զեդեայում ադրբեջանցի Իսային երկու փոքրիկ օթյակ էր առաջարկել: Իրենք են տարեցտարի աշխատել, տուն-տեղ դրել, երեխաներին մեծացրել:

Սոս պապն էլ գյուղի սկզբնամասում է ապրում: Երկու տուն է կողք կողքի դրել, շենացրել: Հիմա մեկը դատարկ է, որդու ընտանիքը ստիպված տեղափոխվել է Վայք: Վստահ է՝ թե ճանապարհն այդ վիճակում չլիներ, իր որդին էլ, մյուսների որդիներն էլ գյուղից գնացողը չէին:

Zedea village, SosՊապն ամեն օր նայում է Զեդեա բերող ճանապարհի քարակույտին ու փորձում հիշել՝ այդտեղ վերջին անգամ երբ է հարսանքավորների խմբի տեսել: Սրտնեղում է՝ Զեդեա հարս չեն գալիս, գյուղի ջահել աղջիկներն ամուսնանում, գնում են, երիտասարդ՝ մոտ երեսուն տարեկան տղաները՝ մնում: Կինը՝ Մարետ տատը, միջամտում է՝ ով լինի, իր ջահել աղջկան էդ ճանապարհով հարս ուղարկի, հետո էլ ամուսնուն հարցնում է՝ դու քո աղջկան, թոռանը կուղարկեի՞ր։

Zedea village, Armen SimonyanՍոս պապի որդին՝ Արմեն Սիմոնյանը, անգիր գիտի գյուղ տանող ճանապարհի ամեն քար ու փոսի տեղը: Գյուղի աշակերտներին Վայք տանող երթուղայինն է վարում: Տղան՝ Սոսը, հիշում է, որ ձմռան ամիսներին այնքան ձյուն է եղել, որ երբեմն ստիպված ոտքով են գնացել Վայք: Տարիներ շարունակ ընտրությունից ընտրություն եկել են, վերանորոգման խոստման դիմաց ձայներ հավաքել, գնացել: Այս անգամ էլ խոստացել են 2023-ին այդ հարցը վերջնականապես փակել:

Zedea village, Suren SargsyanԳյուղացիներն էլ չեն հավատում: Բնակավայրի վարչական ղեկավարը՝ Սուրեն Սարգսյանը, լավատեսորեն է տրամադրված: Հավատում է՝ իրենց գյուղն էլ շուտով ասֆալտ կտեսնի:

Zedea villageՎարչական կենտրոնի փոքրիկ շենքում գյուղի ամբողջ բնակչությունը կարող է տեղավորվել:

Zedea villageԱյնտեղ են տեղակայված բուժկետը, դպրոցը, հանդիսությունների սրահը: Հիսուն աշակերտի համար նախատեսված 9-ամյա դպրոցում ընդամենը ինն աշակերտ է սովորում: Այս տարի ո՛չ առաջին դասարանցի է եղել, ո՛չ էլ ավարտող կլինի: Յոթերորդ դասարանցի Մանեի դասարանն ամենամեծերից է՝ երեք աշակերտ ունի: Ապագա բժշկուհին լավ է սովորում, ասում է՝ դպրոցում մի դասարանի պես են, իրենք են իրենց առօրյան հետաքրքիր դարձնում, տարբեր խաղեր կազմակերպում:

Zedea village, ManeՄայրը՝ Լուսինե Խուրշուդյանը, Զեդեայի ամենաակտիվ բնակիչներից է: Տարբեր նախաձեռնություններ են անում, բայց սրտնեղում է՝ միայն իրենցից կախված չէ: Գյուղը պետական ու մասնավոր աջակցության կարիք ունի: Ասում է՝ գոնե երեւանյան դպրոցների փոխելու կահույքը, խաղասարքերը կարող են ուղարկել հեռավոր գյուղեր, դա էլ չեն անում: Գյուղի շնորհալի երեխաները ո՛չ սպորտի դասերի կարող են գնալ, ո՛չ արվեստի որեւէ ճյուղով զբաղվել, ու շատերի տաղանդն այդպես էլ չբացահայտված է մնում: Գյուղը սիրում են, ասում են՝ իրենց միայն ճանապարհ է պետք, կաշխատեն, ե՛ւ իրենց կպահեն, ե՛ւ գյուղը, միայն թե զգան՝ մոռացված չեն:

Zedea villageԳյուղի քանդված ճանապարհը ոչ միայն ապագայի հույսերն է մարում, այլեւ խանգարում է օրվա խնդիրներով զբաղվելու: Զեդեայում խանութ չկա, ու եթե տարիներ առաջ գոնե ապրանք վաճառող մեքենաներ էին գնում գյուղ, հիմա դրանք էլ չկան: Բնակիչներն էլ իրենց բերքը վաճառել չեն կարողանում:

Քանի որ ճանապարհի վերանորոգումից հույսը կտրել են, փորձել են որոշակի տեղային լուծումներ գտնել: Համայնքը կաթի սառնարան է ձեռք բերել, որ գոնե ամեն օր ստիպված չլինեն կաթը Վայք կամ Եղեգնաձոր տանել:

Zedea village, HasmikՀասմիկի բակում տեղադրված սառնարանում մի քանի օր հավաքում են կաթը, տեղափոխում ու ջրի գնով էլ վաճառում՝ լիտրը 160-180 դրամով: Հասմիկը կեսկատակ–կեսլուրջ ասում է՝ աշխատում են ավտոմեքենա վերանորոգելու համար, իրենցից շատ էլ ծախսում տեխնիկայի վրա:

Գյուղում խանութ չլինելն էլ մտավարժանքի հնարավորություն է տվել: Ամեն անգամ ցուցակ են գրում, գնում Վայք ու սովորել են ոչինչ չմոռանալ: Զեդեա եկողները գիտեն՝ գյուղացիները չեն սիրում, երբ անակնկալ հյուրեր են ունենում. պիտի նախապես տեղեկանան, որ հասցնեն քաղաք հասնել, պատրաստություն տեսնել:

Զեդեայում իրենց որպիսությամբ հետաքրքրվող ցանկացած անձի ժպիտով են դիմավորում, բայց չեն թաքցնում՝ անգիր գիտեն հարցերն էլ, դրանցից հետո իրենց անփոփոխ մնացող առօրյան էլ:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մտքեր են փոխանակել ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ
հաջորդը
Ինտերնետ հասանելիության խնդիր Team Telecom Armenia-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն