• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արտադրված է Վահագնիում

Տաթեւիկ Ճուղուրյան 13:30 | 17.11.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 13:30 | 17.11.2022
Vahhagni village

Լոռու մարզի Վահագնի գյուղում տեղացի կանայք բժշկական արտահագուստ են կարում: Առաջին պատվերը Հոլանդիայի հայտնի հիվանդանոցներից մեկի բուժաշխատողների համար է։ Պատվերն արդեն ուղարկել են՝ սպասումով, որ հոլանդացիները կհավանեն իրենց փոքրիկ գյուղում ստեղծվող հայկական արտադրության որակը։

Vahagni villageՀոլանդացիները հատուկ են հագուստն այստեղ պատվիրել՝ աջակցելու, որ գյուղի նորաստեղծ արտադրությունը զարգանա, եւ մարդիկ ավելի լավ ապրեն։

Ինչպես Լոռու մյուս գյուղերում, Վահագնիում նույնպես հոլանդացի բարերարների եւ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ցանկությունները համընկել են, ջանքերը՝ մեկտեղվել։ Արդյունքում յոթ կին սկսել է ամեն օր աշխատանքի գնալ։

Mariam Antonyan«Կազմակերպությունը, որը մեզ պատվիրեց բժշկական հագուստ, գիտեր, որ այստեղ հենց հոլանդացի հովանավորների աջակցությամբ կարի արտադրամաս է բացվել, որի նպատակը Վահագնի գյուղում ապրող կանանց կայուն եկամտով, աշխատանքով ապահովելն է, եւ ինքն էլ իր ներդրումն արեց՝ տալով առաջին պատվերը։ Ու քանի որ պատվերը Եվրոպայից էր, մեր կանանց առաջին գործը եղավ եվրոպական ստանդարտներին համապատասխան որակ ապահովելը»,- պատմում է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը։

Made in Vahagni-ն տեղակայված է Վահագնիի գյուղապետարանի շենքում։ Այն սոցիալական ձեռնարկություն է, որ համախմբել է տարբեր մասնագիտություններ ունեցող կանանց։ Դերձակները Վանաձորի իրենց աշխատանքն են գյուղում՝ «տան դռանը» գտածով փոխարինել, մյուսներն էլ որոշել են կարելու գործը զրոյից սովորել, միայն թե ստիպված չլինեն հեռանալ Վահագնիից։

Anahit Ohanyan«Քաղաքը քաշում է, բայց երբ շուրջդ տեսնում ես, որ մարդիկ ձգտում են բնակավայրն ավելի լավը դարձնելու, դու էլ ուզում ես նպաստել դրան»,- ասում է մասնագիտությամբ մանկաբարձուհի Անահիտ Օհանյանը, որ կարի մեքենայից առաջին անգամ օգտվել է այս արտադրամասում։ Փորձել է, հավանել են. որոշել է մնալ ու մասնագիտանալ։

Almara GhazaryanՎահագնիի բնակիչ Ալմարա Ղազարյանն էլ սեփական աշխատանքը եւ աշխատավարձն ունենալու երազանքով պատրաստվում էր ուսանող զավակների հետ Վանաձոր տեղափոխվելու։ Բայց նրան էլ քաղաք գնալու մտքից հետ է պահել Made in Vahagni-ն։ Կարել, ասում է, թեպետ դժվարությամբ է սովորել, բայց կարճ ժամանակում հմտացել է։ Հիմա արդեն երկու գործ ունի՝ վարսահարդարի եւ դերձակի։

Emma GalstyanԱրտադրամասի սկսնակներին տասնամյակների իրենց փորձով եւ գիտելիքով օգնում են ավագ սերնդի կարողները՝ Էմմա Գալստյանը եւ Ալինա Ղուլինյանը։ Թելն ու ասեղը տիկին Ալինայի ձեռքում են 16 տարեկանից։ Տարբեր արտադրամասերում է աշխատել։ Վահագնին նախկինում էլ է կարի արտադրամաս ունեցել, որը 90-ականների սկզբին է փակվել՝ գործազուրկ թողնելով գյուղի հիսունից ավելի կանանց։

Alina Ghulinyan«Էրեխեքս ուսանող դարձան, իրենց հետ տեղափոխվեցի Վանաձոր, «Գլորիա»-ում եմ աշխատել, կարի այլ արտադրամասերում։ Ու հիմա բախտի բերմամբ արդեն գյուղում ունենք մերը։ Անգամ հանգստյան օրերին մտածում ենք՝ երբ է գալու երկուշաբթին, որ գնանք, աշխատենք։ Ես եթե չեմ աշխատում, ուրեմն չեմ էլ ապրում»,- ասում է 55-ամյա Ալինա Ղուլինյանը, ապա ավելացնում՝ գյուղում շատերն են սպասում արտադրամասի ընդլայնմանը։

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամն արտադրությունը մեծացնելու նպատակ ունի։ Սակայն հիմնադրամի ղեկավար Մարիամ Անտոնյանը առանցքային մի քանի խնդիրներ է առանձնացնում, որոնք խանգարում են արտադրական գործընթացի լիարժեք կազմակերպմանը։

Մասնագետների պակասը

Միայն կարելը մի հարց է, վաճառքը՝ մեկ այլ հարց, որակ ապահովելն էլ՝ այլ։ Վահագնիում մենք 20 հոգուց ենք ընտրել 7-ին, բայց ունենք մասնագետներ, որ Վանաձորից են գալիս-գնում, որ տեղացիներին օգնեն կայանալու։ Մեզ նաեւ հայ դերձակ է օգնում Հոլանդիայից։ Եվ առաջին աշխատանքները նրա հետ ենք սկսել։ Շաբաթը մեկ օր դասընթաց ունենք՝ աշխատել ցանկացողներին պատրաստելու, որովհետեւ հույս ունենք՝ մեծանալու ենք այնքան, որ նոր աշխատողներով անընդհատ համալրենք արտադրությունը։

Հումքը թանկ է

Հումք արտադրելու համար պետական աջակցության տարբեր ծրագրեր պետք է լինեն։ Քանի դեռ Հայաստանում հումք չի արտադրվում, մենք ունենալու ենք բարձր գին։ Քանի դեռ չունենք ներսի արտադրություն, չենք կարող արգելել դրսից ներկրվողը։ Թուրքական արտադրանքն արգելվում է, բայց նաեւ այնտեղից ներկրված կտորով են այստեղ կարում։ Իրականում որտեղից էլ գա հումքը, մեր խնդիրը գոնե ամենապարզ, ամենահեշտ ձեւով հումքի արտադրությունն է լինելու, որ շղթան սկսի զարգանալ։

Տխրեցնող փաստեր

Եվրոպայից բժշկական հագուստի մեր պատվիրատուն նախապես չի իմացել, թե Վահագնիում ինչ որակ են ապահովելու։ Առաջին պատվերը տալով՝ նա պարզապես մտածել է իր ներդրումն ունենալ այս գործում։ Ցավոք, էդպիսի բան մենք Հայաստանում չենք տեսնում, դա շատ ցավալի է։ Մի քանի հիվանդանոցների արդեն դիմել ենք, բայց առաջին քայլն իրենց կողմից չենք տեսնում։ Մտածելակերպի եւ մշակույթի խնդիր է. բոլոր ոլորտներում պետք է փորձենք մեր հասարակության մեջ էլ մտցնել էդ մշակույթը։ Բացի այդ՝ հայկական արտադրանք գնելը մեր մեջ դարձել է հայրենասիրությանը համարժեք մի բան, շատերը դա վեհ գաղափար են համարում, մեծահոգություն, մինչդեռ դա պարզապես ապրելակերպ պետք է դառնա, գիտակցություն, որ Հայաստանում տնտեսության զարգացումը յուրաքանչյուր բնակչին է օգուտ։

Մինչեւ Վահագնի հասնելը «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը Լոռու Հարթագյուղում տարիներով անմշակ մնացած հողերին է կյանք տվել՝ հողից կտրված, հեռացած գյուղացուն համոզելով, որ «ճիշտ» գյուղատնտեսությունը եկամտաբեր է։ Կուրթանում, Լեռնավանում ու Վահագնիում էլ կանանց է արտադրության ոլորտ բերել՝ գյուղատնտեսությունը թողնելով տղամարդկանց։

Լոռու գյուղերի զարգացման իրենց ծրագրերում Մարիամ Անտոնյանը ոչ միայն ֆինանսական ներդրումներն է կարեւորում, որ անում են հոլանդացի բարերարները, այլեւ նրանց կամավորական աշխատանքը։

«Նրանք բերում են նոր մշակույթ ամենահասարակ բաներում, ինչպես, օրինակ՝ աշխատանքային կարգապահությունը։ Նրանց համար յուրաքանչյուր րոպեն, ժամը գումար է։ Եվ մենք արտադրությունները կազմակերպելիս հենց դա ենք ուզում ցույց տալ, որ ամենաթանկը ժամանակն է։ Դա, իհարկե, մեկ օրում, մեկ տարում, նույնիսկ հինգ տարում հնարավոր չէ, բայց կարեւորը ցանում ենք սերմերը։ Իսկ եթե սերմը հողի մեջ է, բերք է տալու»,- համոզված է Մարիամը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը մշտական շփումներ է ունենում Վաշինգտոնի հետ. Աբդոլահիան
հաջորդը
Պատժամիջոցներ ԱԹՍ արտադրող իրանական ընկերության նկատմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն