• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աշխատող քաղաքացու նոր ընկերը՝ azdarar.mdi.am կայք

Աննման Մինասյան 17:30 | 17.11.2022
Աննման Մինասյան 17:30 | 17.11.2022
Gyumri infotun

«Գյումրի ԻնֆոՏանը» տեղեկատվական հանդիպում էր։ «Իջեւան Ինֆոտունը» «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում հանդիպեց աշխատող գյումրեցիների հետ։

Քննարկման թեման աշխատանքի իրավունքն էր, որի չիմացության բացը մեծ խնդիր է։ Առանց աշխատանքային պայմանագրի աշխատողներ, ոտնահարված իրավունքներ, չվճարվող արձակուրդ, հանգստյան օրերին եւ արտաժամյա աշխատանքի պարտադրանք եւ գործատուի իրավունքների վերազանցման այլ օրինակներ քննարկվեցին։

Հանդիպման հիմնական առանցքը, սակայն, նոր կայքի՝ azdarar.mdi.am-ի ներկայացումն էր։ Որպեսզի աշխատողը կարողանա ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները, Եվրոպական միության ֆինանսավորմամբ աշխատանքային իրավունքների վերաբերյալ քաղաքացիներից անանուն բողոքներ ստանալու նպատակով կայք է ստեղծվել։

Եթե քաղաքացու իրավունքը ոտնահարվել է, կարող է մուտք գործել նորաստեղծ կայք եւ առանց անձնական տվյալները մուտքագրելու ներկայացնել խնդիրները։ Իրավաբանը դիմումը կվերլուծի եւ իրավաբանական ճիշտ խորհրդով կուղղորդի քաղաքացուն։

Narek Varshamyan«Իջեւանի ԻնֆոՏան» համակարգող Նարեկ Վարշամյանն ասում է՝ օրենքի իմացությունը քաղաքացու ամենահուսալի պաշտպանն է։ Վստահ է՝ նորաբաց կայքը քաղաքացու իրավաբանական ընկերը կդառնա, կլրացնի օրենքի չիմացության բացը։ «Երբեմն գործատուն մինչեւ աշխատողին աշխատանքի ընդունելը այլ պատկեր է ներկայացնում, խնդիրները սկսում են ի հայտ գալ աշխատանքի ընթացքում»։

Tatev Gharibyan«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Տաթեւիկ Ղարիբյանն ասում է՝ կայքը սեպտեմբերից է գործում, բայց արդեն նշմարվում են առաջին պտուղները։ Անվճար խորհրդատվությունը հասանելի է բոլոր ցանկացողներին։

«Իրավաբանը ոչ թե բանակցում է դիմող աշխատողի գործատուի հետ, այլ սովորեցնում է ինչպես դա անել ինքնուրույն»։

Karen Ayvazyan«ՕքսեՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը կայքի ստեղծումը օրվա պահանջ է համարում, քանի որ հատկապես մարզերում աշխատատեղերի սահմանափակ լինելը պատճառ է դառնում, որ գործատուն անարգել խախտի աշխատողների իրավունքները։ Աշխատանք կորցնելու վախը ստիպում է քաղաքացուն լռել ու հարմարվել։ Դա է հիմնական պատճառներից մեկը, որ կայքն անանուն է։

Նշենք, որ ծրագիրն իրականություն է դարձել նաեւ «ՕքսԵՋեն» եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամների, «Սոցիոսկոպ», «Ասպարեզ» լրագրողների ակումբ, «Հայ առաջադեմ երիտասարդություն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ների շնորհիվ։

Նույն բովանդակության տեղեկատվական արշավներ կիրականացվեն նաեւ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում եւ Երեւանում։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկվել են պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր
հաջորդը
ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեւէ չի կապել Արցախի ճակատագրի հետ. ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն