• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

8,9 միլիոն դոլար՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու համար

Հասմիկ Բալեյան 14:00 | 24.11.2022
Հասմիկ Բալեյան 14:00 | 24.11.2022
USAID

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) մեկնարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագիրը՝ Հայաստանի ջրային ռեսուրսների (խմելու եւ ոռոգման ջրի) արդյունավետ կառավարման, մոտեցումների բարելավման եւ քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով։ 

Ծրագիրն իրականացնում է «Դելոյթ Քնսալթինգ» ընկերությունը «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կոլորադո Բոլդեր» համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ։

E. GoldaԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնտեսական բաժնի փոխտնօրեն Էնդրյու Գոլդան նշեց՝ ծրագիրն ավարտին կհասցվի 2027-ին, որի համար նախատեսվել է 8,9 միլիոն դոլար։ 

«ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ նախորդ փաթեթը, որն իրականացվել է ջրային ոլորտում, այժմ թույլ է տալիս ավելի խնայողաբար ծախսել Արարատյան դաշտի ստորգետնյա աղբյուրների՝ խորքային հորերի ջուրը»,- նշեց Էնդրյու Գոլդան՝ հույս հայտնելով, որ առաջիկայում եւս այն շատ արդյունավետ կլինի։

Ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը նշեց՝ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ամբողջ տարածքում։ 

Armen Varosyan«Ծրագրի բաղադրիչներից են նաեւ իրավակարգավորող դաշտի բարելավումը եւ գործող օրենսդրության կիրարկումը, նաեւ պատասխանատու նախարարությունների, շահակիր կողմերի կարողությունների բարձրացման ուղղությամբ ենք աշխատելու, ձգտելու ենք, որ ջրային ոլորտի կառավարումն արդյունավետ ու թափանցիկ լինի։ Նախատեսվում է նաեւ սահմանամերձ համայնքների կարիքներից բխող փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում՝ արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշեց Արմեն Վարոսյանը։

Համայնքները կտեղեկացնեն, թե խմելու եւ ոռոգման ջրի ինչ խնդիրներ ունեն, այնուհետեւ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը կփորձի կարգավորել դրանք։ Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ 20 հազար բնակիչ կստանա բարելավված ջրամատակարարման ծառայություններ։ Հայաստանը 18 ջրամբարի շինարարություն է պլանավորում, որը հնարավորություն կտա ջրի մեծ պաշար ամբարելու։

Արաքս խոշորացված համայնքի առաջին տեղակալ Վահրամ Հարությունյանը, որ նախկինում եղել է Առատաշեն համայնքի ղեկավարը, հիշեցրեց՝ 2019-ին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ բարելավվել է Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգը։

Ծրագրի շրջանակում վերակառուցվել էր 10 կմ երկարությամբ ներտնտեսային ցանց` նոր խողովակաշարով, տեղադրվել էին ջրաչափական սարքեր, ներդրվել էր ջրամատակարարման ծառայությունների հաշվառման եւ վճարների հավաքման նոր համակարգ, կառուցվել նոր պոմպակայան եւ քլորակայան:

«Ցանցի բարելավման շնորհիվ համայնքը կարողացավ բավական շատ ջուր խնայել։ Համայնքի 3200 բնակիչ ապահովվեց շուրջօրյա ջրամատակարարմամբ, մինչդեռ նախկինում ջրամատակարարումը 4-ժամյա էր»,- ասաց Վահրամ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ նոր ծրագրի շնորհիվ բազմաթիվ համայնքներ Առատաշենի պես կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, ապա քննարկմանը ներկա համայնքի ղեկավարներին հորդորեց մանրամասն ուսումնասիրել ջրային ոլորտի խնդիրները, ապա ներկայացնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ վստահ լինելով, որ դրանք շուտով իսկապես լուծում կստանան։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արտահանել է ավելի քան 3,1 միլիարդ դոլարի պողպատե ձուլակտորներ
հաջորդը
Զգալիորեն ավելացել են զենքի գործադրմամբ հանցագործությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն