• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ալեն Սիմոնյանի պատվախնդրությունը

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 25.11.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 25.11.2022
Alen Simonyan

ՀՀ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության, «Դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։

Հայցի առիթը նոյեմբերի 3-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են» (պահպանված է հաղորդագրության ոճը, ես երբեք «կողմից արված» չեմ գրի)։

Որքան էլ ինձ համար անընդունելի լինի ֆեյսբուքյան եթերի ժամանակ պատգամավորուհու օգտագործած բառապաշարը, այսուհանդերձ, տարակուսանք է առաջացնում նաեւ Ազգային ժողովի նախագահի՝ դատարան դիմելու որոշումը։

Բացատրեմ միտքս։

Նախ, եթե դատական հայց ներկայացնելու մասին այս հաղորդագրությունը չլիներ, ես, օրինակ, այդպես էլ չէի իմանա Աննա Մկրտչյանի ելույթի ու նրանում հնչած արտահայտությունների մասին։ Իսկ հիմա ոչ միայն ես, այլեւ ինձ նման շատերը բացեցին այդ տեսագրությունը եւ լսեցին՝ հասկանալու համար, թե որ արտահայտությունների պատճառով է «Մուրադը կատաղել», այսինքն՝ ԱԺ նախագահը դատական հայց ներկայացրել։

Արդ՝ ո՞վ շահեց իր իսկ՝ Ալեն Սիմոնյանի բարձրացրած այս աղմուկից։ Հաստատ ոչ ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Նա միայն տեսանյութի դիտումներն ավելացրեց։ Դրանք արդեն հասել են տասնմեկ հազարի։ Ենթադրում եմ, որ դիտումների մի մասը կարող է եղած լինել հենց վերջին օրերին՝ դատական հայցի մասին տեղեկությունից հետո։

Հաջորդը, Ալեն Սիմոնյանը, որը հակված է ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչող քննադատության համար խոսափող անջատել, որն անմիջապես բարկանում է (տեսա՞ք՝ ինչ մեղմ արտահայտվեցի, չասացի՝ «կարմիր կտոր տեսած ցուլի նման կատաղում է») հենց որ ԱԺ ամբիոնից որեւէ, իր կարծիքով, վիրավորական բառ է հնչում իր «սիրելի առաջնորդի» հասցեին (օրինակ՝ «հողատու»), անվտանգության աշխատողների է հրավիրում՝ պատգամավորներին դուրս հանելու համար, այսքան տարի բարձր պաշտոններ զբաղեցնելով, այդպես էլ չի հասկացել մի տարրական բան. եթե ինքը ընտրել է քաղաքական գործունեությունը, այսինքն՝ կամավոր իրեն դրել է հանրության ուշադրության կենտրոնում, ապա պարտավոր է հանդուրժող լինել հանրությունից եկած ցանկացած քննադատության նկատմամբ, անգամ եթե իր կարծիքով այդ քննադատության մեջ կան վիրավորական բառեր։

Ստիպված եմ մի անգամ էլ Ալեն Սիմոնյանի համար մեջբերել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային՝ «Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի» գործի վճռից մի հատված.

«Ընդունելի քննադատության սահմաններն ավելի լայն են, երբ խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես մասնավոր անձի, այլ իբրեւ հանրային դեմք հանդես եկող քաղաքական գործչին: Վերջինս իր գործողություններն ու վարքը անխուսափելիորեն եւ գիտակցաբար դնում է ինչպես լրագրողների, այնպես էլ հասարակության ակնդետ վերահսկողության տակ, եւ այդ պատճառով պետք է առավել հանդուրժողականություն ցուցաբերի, եւ հատկապես` երբ ինքն է անում հրապարակային հայտարարություններ, որոնք կարող են քննադատության ենթարկվել»:

Ալեն Սիմոնյանը շատ հաճախ է իր վարքով, խոսքերով, արարքներով եւ նախաձեռնություններով (հիշո՞ւմ եք աթոռները հավաքելը, լրագրողների տեղաշարժը սահմանափակելը, ցինիզմի հասնող իբր հեգնանքը) ինքն իրեն քննադատության թիրախ դարձնում։ Ուստի պիտի նաեւ հանդուրժողականություն դրսեւորի։

Բայց դե ո՞ւմ եմ ասում։ Եթե նա այս տարրական բաները գիտակցեր, կհրաժարվեր իր իսկ նախաձեռնած դատական հայցերից։

Ավարտելուց առաջ նորից հարցնեմ. ո՞վ է շահելու այս գործից։

Եթե անգամ դատարանը Աննա Մկրտչյանին պարտադրի մեծ գումարի փոխհատուցում վճարել Ալեն Սիմոնյանին, վերջինս, մեկ է, չի շահելու։

Դատարանի վճիռը գուցե հագուրդ տա քննադատություններ չընդունող Սիմոնյանի պատվախնդրությանը (իր համար ավելի հասկանալի ասեմ՝ ամբիցիաներին), սակայն նրա պատիվն ու արժանապատվությունը ոչ մի փոխհատուցմամբ չեն վերականգնվի։ Որովհետեւ, օրինակ, իմ այս անդրադարձից հետո էլի մի 100 մարդ կնայի տեսանյութը, իսկ դատարանում գործի քննությունը լուսաբանող լրատվամիջոցներն էլ անընդհատ կհնչեցնեն այն բառերը, որոնց համար ԱԺ նախագահը դիմել է դատարան։

Մի՞թե Ալեն Սիմոնյանի համար հաճելի է լինելու դատական նիստում եւ դրա ամենօրյա լուսաբանումներում նորից լսելու այն արտահայտությունները, որոնք, ըստ իրեն, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել
հաջորդը
Սերբիայի հետ խաղում Նեյմարը վնասվածք է ստացել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն