• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Դեգրադացված հողից բերք ենք ուզում

Աննման Մինասյան 15:30 | 28.11.2022
Աննման Մինասյան 15:30 | 28.11.2022

Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին ավարտվում է: Հողօգտագործողը «ճտերն է հաշվելու», բայց ասում է՝ հաշվելու բան չկա: Գյուղատնտեսական ոլորտը տարեցտարի անկում է ապրում: Բնությունը մի կողմից է վատ տրամադրված, պետությունն էլ չի կարողանում իր ռեսուրսներով դիմակայել կլիմայական փոփոխությունների պատճառով բերքի անընդմեջ նվազմանը:

Aristakes HunanyanԱրեստակես Հունոյանը մարզում հայտնի խոշոր գյուղատնտես է: Մինչեւ 60 հեկտար հող էր մշակում, մեծ եկամուտ ունենում: Այս տարի ցանքատարածությունները կրճատել է՝ հասցնելով 30 հեկտարի: «Ոռոգման ջուր չունեցանք, պարարտանյութ չունեցանք, քանի որ երեք հեկտարից ավելի ցանողին պետությունն ասաց՝ գնա՛, գլխիդ ճարը տե՛ս»,-դժվարություններն է թվարկում Արեստակեսը: Մեծ հողակտորներ մշակողը ստիպված եղավ մեկ պարկ պարարտանյութը գնել 15-17 հազար դրամով: Գյուղատնտեսն իր կանխատեսումը հոռետեսական չի համարում, ասում է՝ այս տեմպերով գյուղատնտեսությունը գնում է կործանման: Ըստ նրա՝ մոտակա 5 տարում ոլորտը կմարի:

Ազատան գյուղի բնակիչ Գեւորգ Աբրահամյանը նույն կարծիքին է. Հայաստանում գյուղատնտեսությունն անընդհատ անկման է գնում: Ասում է՝ վարելահողերը դեգրադացված են այն աստիճանի, որ խնդիրը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության հարց: «Միայն ազոտ ենք տալիս ու սպասում բերքի, այդպես չի լինի… Այս հողը տարիներով կալիում ու ֆոսֆոր չի տեսել»:

Gevorg AbrahamyanԸստ Գեւորգի՝ անհատ հողօգտագործողն առանց պետության աջակցության հարցին գոնե որոշակի լուծում տալ չի կարող: «Գյուղացին չի կարող հանքային պարարտանյութ ներկրել, թող ներկրեն, կգնենք: Այս տարի սուբվենցիոն ծրագրով խոստացան մի քանի տեսակի պարարտանյութ բերել Հայաստան, բայց միայն ազոտ եւ կարբամիտ ներկրեցին: Դաժան ենք վերաբերվում հողին, ինքն էլ մեզ նույն կերպ է պատասխանում»,-ասում է Գեւորգը: Նա հիշում է, որ տարի է եղել՝ մեկ հեկտարից 50 տոննա կարտոֆիլ են ստացել: Տասնամյակներ առաջ դեռ կուտակված հանքային պարարտանյութ կար: Հիմա մի հատիկ չկա: Այս տարի Գեւորգը մեկ հեկտարից առավելագույնը 12-15 տոննա բերք է ստացել: «1 հեկտար կարտոֆիլ մշակելու համար 3 միլիոն դրամ ենք ծախսում, հողատարածք կա՝ 1 միլիոնի բերք էլ չենք ստանում»:

Գեւորգը եւս մեկ խնդիր է բարձրաձայնում, որի մասին չի խոսվում: Երաշտի պատճառով թռչունները «հարձակվում են» կաղամբի ու ծաղկակաղամբի դեռ չհասած բերքի վրա: «Կերի սակավություն է, դաշտերում սերմ չկա, կանաչ զանգված չկա: Անձրեւ չլինելու պատճառով անձրեւորդ նույնպես չկա: Թռչունները սովից ոչնչացնում են հողի մակերեսին աճող բանջարեղենը, ինչի պատճառով այս տարի բերքի մեծ մասը վաճառվեց որպես անասնակեր»:

Vardan IkilikyanՄասնագիտությամբ գյուղատնտես Վարդան Իկիլիկյանը մասնագիտական գնահատական է տալիս. երկարատեւ տապը, օդի հարաբերական խոնավության պակասը, ջրային ռեսուրսների անբավարարությունը բուսաբուծության վրա շատ վատ ազդեցին: Ըստ Իկիլիկյանի՝ որ բնությունն անբարեհաճ է, ոչ ոք մեղավոր չէ, բայց որ մի ամբողջ պետություն անզոր է ինչ-որ բան փոխելու ոլորտում, ակնհայտ է: Նա գյուղատնեսությունը արհամարհված ճյուղ է համարում: Ասում է՝ բարդ գիտություն է, որին չեն տիրապետում մեր երկրում: «Նախարարություն չկա, գյուղատնտեսական ուսումնական հաստատություններում ուսանողներ չկան, քանի որ հետաքրքրվածություն չկա: Այս ամենի հետեւանքով մասնագետներ չկան, եղածներն էլ նոր տեխնոլոգիաների են ձգտում, բայց հողը հող է մնացել, որը նախկինում բավարար բերք է տվել»:

Գյուղատնտեսն ասում է՝ առանց պետական սուբսիդավորման գյուղատնտեսություն չկա, եթե կա էլ, ունենք այն, ինչ ունենք հիմա: «Գյուղատնտեսությունը մեծ հաշվով եկամտաբեր ոլորտ չէ, բայց պարենային անվտանգության հարցն է հիմքում: Ամեն ոլորտում չէ, որ պետք է նայենք եկամտաբերությանը»:

Գյուղատնտեսն այս տարվա միակ դրական բանը աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագիրն է համարում: Հույս ունի, որ այն գյուղատնտեսության արթնացման սկիզբը կլինի: «Մեր երկրում գյուղատնտեական հողերի 45 տոկոսը չի մշակվում, դա 200 հազար հեկտար է: Եթե պետությունը սուբսիդավորի, ցանենք այդ հողերի թեկուզ կեսը, մեր ցորենը 3 ամսի փոխարեն 7-8 ամիս մեզ կբավարարի, եւ կախվածության մեջ չենք լինի հարեւաններից»,- վստահ է Վարդան Իկիլիկյանը:

Շիրակի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ բերքահավաքի վերջնական տվյալները պատրաստ կլինեն մոտ օրերս: Մարզում հացահատիկի, ընդեղենի, բանջարեղենի բերքահավաքի տվյալներին կանդրադառնանք դրանք ստանալուն պես:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարճաժամկետ քաղաքականություն կառուցելն անարդյունավետ է. Ռիշի Սունակ
հաջորդը
Արգելել են չինական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքի ներկրումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն