• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հաշտարարի ինստիտուտը՝ անհրաժեշտություն

Աննման Մինասյան 13:15 | 29.11.2022
Աննման Մինասյան 13:15 | 29.11.2022

Գյումրիում կայացավ «Հաշտարարության մշակույթը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում» հետազոտության շնորհանդեսը։ Կազմակերպիչների նպատակն էր ուսումնասիրել հաշտարարի մշակույթը Շիրակի մարզի Սարապատ, Ամասիա, Աշոցք համայնքներում, գնահատել կիրառվող մեթոդների արդյունավետությունը:

Հետազոտությունն իրականացրել է «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի Գյումրի Ինֆոտունը: Հաշտարարության մշակույթը Շիրակի մարզի գյուղական բնակավայրեր բերելու գործում Ինֆոտանը գործընկերական ձեռք է մեկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում:

Gyumri infotunԳյուղերում բազմաթիվ կոնֆլիկտներ են ծագում համագյուղացիների, հարեւանների, խնամի-բարեկամների, տաքարյուն երիտասարդ տղաների միջեւ: Վեճերը հիմնականում հարթում են գյուղի տարեցները, գյուղապետները, գյուղական հեղինակությունները: Սակայն բազմաթիվ դեպքեր էլ կան, երբ սրտացավ հեղինակությունն «ունքն ուղղելու փոխարեն աչքն է հանում», ինչի հետեւանքով կոնֆլիկտը դառնում է հանցագործության հիմք:

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը հաշտարարի մշակույթը գյուղերում ներդնելու գործընթացը ճիշտ ժամանակին է համարում: Ասում է՝ պետությունն իրականացրեց համայնքների միավորում, որը վիճելի գործընթացների սկիզբ դարձավ: Մեծ թվով համայնքներ զրկվեցին համայնք լինելուց եւ դարձան բնակավայր: Խոշորացված համայնքներում լարվածության օջախներ առաջացան՝ թե՛գույքային, թե՛ սովորութամշակութային: Խնդիրների լուծումը, ինչպես միշտ, ստանձնեցին ոչ թե խոշորացման գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները, այլ այնտեղ ապրող մարդիկ:

Gayane Hakobyan«Հաշտարարության մշակույթը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում» հետազոտության հեղինակ Գայանե Հակոբյանն ասում է՝ գյուղերում դեռ վաղ է լիարժեք գործարկել հաշտարարի գործառույթը, բայց սկսել է պետք: Մարդիկ սկզբում դիմադրում են, նոր մշակույթին բացասաբար են արձագանքում: Հետազոտության ընթացքում թիմը բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել. մարդիկ հրաժարվում էին իրենց կոնֆլիկտների մասին երրորդ անձի հետ խոսելուց, հարցումներին էլ հիմնականում անկեղծ չէին պատասխանում:

«Նոր ինստիտուտի առաքելությունը պետք է լինի նոր մշակույթի ձեւավորումը՝ հիմնված գյուղի բնակիչների մասնակցության, ռացիոնալ երկխոսության, բանակցության ու ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունների զարգացման վրա»,- ասում է Գայանեն:

Hasmik AdamyanԾրագրի հետազոտող Հասմիկ Ադամյանը երկար ժամանակ գյուղերում շրջել, մարդկանց հետ շփվել է անձամբ: «Շատ դեպքերում ծագած խնդիրը մեզ համար կոնֆլիկտ է, իրենց համար մեկ շիշ օղիով լուծվող հարց»: Հետազոտողներն արձանագրել են, որ ցանկապատը մի քանի քայլ հետ կամ առաջ դնելուց մինչեւ ավելի մեծ գույքային ու ներանձնային, ներընտանեկան, ներազգակցական խնդիրները շատ մոտ ապագայում գյուղացիները հաշտարարին չեն վստահի: Բայց առաջին դրական արդյունքները տեսնելուն պես վստահաբար կօգտվեն ծառայությունից:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Փիրուզե Մանուկյանը բարձր գնահատեց ծրագրի առաքելությունը, ասաց, որ հիմնադրամը կրկին սիրով կհամագործակցի Ինֆոտան հետ՝ նպաստելով արդի արժեքների եւ նորմերի ներթափանցմանը մեր հասարակության բոլոր շերտեր:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իլոն Մասկի անունից գովազդվող Tesla X հարթակը փորձում է ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները. ԿԲ
հաջորդը
Բաքուն համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձեւաչափով. Մարուքյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն