• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մնացել են նրանք, ովքեր գնալու հնարավորություն չունեն

Մարիամ Սարգսյան 12:30 | 30.11.2022
Մարիամ Սարգսյան 12:30 | 30.11.2022
Leyli Mikhaylov

Չորսամյա Էլինայի ամենասիրելի ընկերն իրենց բակի շունն է: Աղջնակն օրվա մեծ մասն անցկացնում է ընտանիքի հավատարիմ բարեկամի հետ: Բայց հիշեցնում է՝ բանակում ծառայող եղբոր շունն է. ինքն է պահում, մինչեւ եղբայրը վերադառնա:

Վայոց ձորի Վարդահովիտ գյուղում մշտական բնակվող մոտ տասը ընտանիքներից մեկի դուստրն է Էլինան: Գյուղում հասակակիցները քիչ են, ստիպված ինքն իր համար խաղեր է հորինում, օրն անցկացնում:

Տան չորս երեխաներից ամենափոքրն է: Եղբայրներից Արմանն էլ տասնհինգ տարեկան է, վերջերս է ավարտել գյուղի հիմնական դպրոցը: Վարդահովիտում մանկապարտեզ կամ նախակրթարան չկա: Հարեւան գյուղերից մեկի մանկապարտեզ տանելն էլ ընտանիքի համար թանկ հաճույք է: Բացի դրանից՝ գյուղում տարվա կեսը ցուրտ ու ձյունառատ ձմեռ է, տեղաշարժը դժվար է, երբեմն էլ՝ անհնար:

Ընտանիքի միակ եկամուտը հոր աշխատավարձն է՝ մոտ 70000 դրամ: Չգիտեն՝ այդ գումարով կոմունալ վճարումնե՞ր անել, երեխաների կարիքնե՞րը հոգալ, թե՞ հասցնել անհրաժեշտ դեղորայքի գոնե մի մասը գնել:

Vardahovit villageԳրեթե 6-ամսյա ձմեռներին երկու փոքրիկ կիսաքանդ, խոնավ սենյակները ընտանիքը տաքացնում է անտառից բերված փայտով: Ծառահատում չի թույլատրվում. չորացած ճյուղերն են հավաքում, բերում: Ամեն ձմեռն անցկացնելուց հետո սկսում են հաջորդի մասին մտածել: Մի քանի տաք ամիսները Վարդահովիտում արագ են անցնում:

Vardahovit villageԲազմազավակ մայրը՝ Լեյլի Միխայլովը, դժվարանում է թվարկել առողջության բոլոր խնդիրները: Ընդամենը 40 տարեկանում հասցրել է մի քանի լուրջ խնդիր ձեռք բերել, բայց միայն ախտորոշումները գիտի. բուժվելու համար ո՛չ հնարավորություն կա, ո՛չ ժամանակ:

Հարեւան գյուղերում թե սեզոնային աշխատանքներ են լինում, գնում, բերքահավաքին է մասնակցում: Դրանք ընտանիքի ամենասիրելի օրերն են. հասցնում են ձմռան կարտոֆիլի հարցը լուծել:

Լեյլին անընդհատ ծեծում է համայնքապետարանի դուռը, որ մի գործ լինի, աշխատանք տան: Ասում է՝ օգնություն չեն ուզում, աշխատանք լինի՝ կապրեն: Վարդահովիտի վարչական ղեկավար Սամվել Գեւորգյանը լսում է խնդիրները, բայց առաջարկ չունի: Գյուղում միայն հիմնական դպրոց ու վարչական կենտրոն կան: Երկուսը միասին մի քանի հաստիք են առաջարկում: Դպրոցում էլ գյուղից ընդամենը մի աշխատող կա: Ասում է՝ աշխատատեղ լինի, կառաջարկեն:

Vardahovit villageՏասնհինգամյա Արմանի երազանքը սպորտով զբաղվելն է եղել: Այդպես էլ սիրելի բռնցքամարտի խմբակին հաճախել չի ստացվել: Մայրը հիշում է՝ որոշել էին ուղարկել, բայց ամուսինը վնասվածք էր ստացել, եւ այդ 70000 դրամ աշխատավարձից էլ երկար ժամանակ զրկվել էին: Արցունքները դժվարությամբ է զսպում՝ ինչու իր տղան չպիտի կարողանար գոնե միջնակարգ կրթություն ստանալ:

Ընտանիքը նպաստառու է եղել. ամսական մոտ 30000 դրամն այս ընտանիքում որոշիչ է եղել: Լեյլին ասում է՝ գոնե մատից մի փուշ հանում էր: Հիմա դա էլ են կտրել՝ փաստաթղթերի պատճառով: Հույս ունեն՝ այդ հարցը գոնե կկարգավորվի, ձմռան ամիսները մի քիչ կհեշտանան:

Խոնավ պատերի ներսում մեծացող Էլինայի աչքերն էլ հաճախ խոնավ են: Փոքրիկ աղջնակն իր գործը՝ շան հսկողությունը, պատասխանատվությամբ է կատարում, բայց երբեմն ընկերների պակասից ճնշվում է: Մանկապարտեզ է ուզում գնալ, հասակակիցների հետ պահմտոցի խաղալ ու տիկնիկներ ունենալ:

Leyli MikhaylovԼեյլին հույսը դրել է բանակում ծառայող որդու վրա. կգա, կաշխատի, իրենց թեւ-թիկունք կլինի: Բայց վստահ չէ, թե Վարդահովիտում կմնա. գյուղում աշխատանք չկա, գա, ինչո՞վ զբաղվի: Պետական ու մասնավոր որեւէ աջակցություն էլ չկա 2020-ից հետո սահմանամերձ դարձած գյուղը պահողներին:

Ընտանիքի մայրը վստահեցնում է՝ Վարդահովիտը շատ են սիրում, բայց ցավով էլ փաստում՝ գյուղում մնացել են միայն նրանք, որոնք պարզապես գնալու հնարավորություն չունեն:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակել են Արցախի դիրքերի ուղղությամբ եւ ապատեղեկատվություն տարածել
հաջորդը
Պետական գրանցման համար որոշ տեղեկանքներ ներկայացնելու պահանջը կհանվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն