• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Խորհրդարանական ընդդիմությունը կազմաքանդվում է

Արման Գալոյան 16:00 | 01.12.2022
Արման Գալոյան 16:00 | 01.12.2022
Vahe Hakobyan

Խորհրդարանական ընդդիմությունը հետեւողականորեն կազմաքանդվում է։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարել է ԱԺ–ում գործունեությունը դադարեցնելու մասին։ Եվ «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք պատգամավորները մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել։

Այսպիսով՝ ԱԺ-ի կազմավորումից մեկ տարի անց խորհրդարանական երկու ընդդիմադիր դաշինքները դադարել են փաստացի գոյություն ունենալուց։ Եթե հիշում եք, այս տարվա հունիսին Արթուր Վանեցյանը հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, միաժամանակ նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը դուրս եկավ ՀՀԿ–ի հետ ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքից։ Նրանք անիմաստ էին համարել խորհրդարանում հետագա գործունեությունը։ Հիմա նույն քայլին է դիմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ որպես պատրվակ նշելով․ «Բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաեւ այսօր»։

Երկու դեպքում էլ տեղի ունեցածը սպասելի էր։ Ի վերջո, երկու դաշինքների ձեւավորումն արհեստական էր. նրանց միավորումը որեւէ գաղափարական հենք չուներ, ոչ էլ այդ կուսակցությունները միմյանց հետ գաղափարական ընդհանրություն ունեին, այլ ձեւավորվեցին պահի թելադրանքով։ Ըստ էության՝ այդ դաշինքները կազմավորվել էին սպասարկելու կոնկրետ անձանց շահերը. հատկապես «Հայաստան» դաշինքը, որ բացառապես Ռոբերտ Քոչարյանի ռեւանշիստական նկրտումների համար էր, ու այսօր էլ նա շարունակում է մնալ դաշինքի փաստացի առաջնորդը։

Բացի այդ, ինչպես Վանեցյանի «Հայրենիքը», այնպես էլ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը», ըստ էության, «ֆեյք» կուսակցություններ են, որոնք գոյություն ունեն այնքանով, որ գրանցված են Պետական ռեգիստրում ու դե յուրե «կուսակցության» կարգավիճակ ունեն, եւ ուրիշ ոչինչ։

Իրադարձությունների նման ընթացքը սպասելի էր նաեւ այն առումով, որ խորհրդարանական ընդդիմությունը շատ արագ սպառեց իրեն․ ընդդիմադիրները գարնանը հայտարարեցին ԱԺ աշխատանքները բոյկոտելու մասին, եւ փողոց դուրս եկան՝ վստահեցնելով, որ կա՛մ չեն վերադառնա, կա՛մ կվերադառնան՝ վարչապետին անվստահություն հայտնելու եւ իշխանափոխություն իրականացնելու։ Փողոցային պայքարը կարճ ժամանակում ձախողվեց։ Խորհրդարանական ընդդիմությունը ստիպված եղավ վերադառնալ ԱԺ, ըստ իրենց՝ «սեփական օրակարգով», սակայն այդպես էլ Փաշինյանին անվստահություն հայտնելու որեւէ նախաձեռնություն չեն ներկայացրել ու հմտորեն խուսափում են այդ հարցից։ Պատահական չէ, որ «Հայաստան» խմբակցությունում թեեւ փորձում են քողարկել տարաձայնություններն ու չխոսել այդ մասին, բայց ՎՀԿ–ի հայտարարության մեջ մատնանշված է ԱԺ վերադառնալու դրվագը։

Բացի այդ, գաղտնիք չէ, որ «Հայաստան» խմբակցության ներսում կան նաեւ որոշակի տնտեսական շահեր ու նյութական հետաքրքրություններ, որոնք եւս չէին կարող ազդեցություն չունենալ նրանց վարքագծի վրա։ Այս առումով պատահական չէ, որ «Հայաստան» խմբակցությունում դոմինանտ է ՀՅԴ–ն, նաեւ այնտեղ մնացել են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչները, իսկ Վահե Հակոբյանի թեւը հեռացավ, կամ նրանց հեռացրին երկրորդ նախագահից։

Իրավիճակն ամենեւին էլ նախանձելի չէ։ Խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ քաղաքական միտք գեներացնել ո՛չ փողոցում, ո՛չ ԱԺ–ում, եւ նման դեպքերում բնական է, որ ընդդիմությունը վաղ թե ուշ պետք է հայտնվեր ճգնաժամի առաջ։ Պարզապես ընդդիմության ներսում ստեղծված իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաեւ ԱԺ-ի համար։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի շախմատիստները՝ աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում
հաջորդը
Կանեմ հնարավորը հանուն ՀՀ-ի խաղաղ ապագայի աջակցման. ԱՄՆ դեսպանի թեկնածու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն