• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Զարգացող Դեբետն առանց մաքուր ջրի

Տաթեւիկ Ճուղուրյան 14:30 | 01.12.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 14:30 | 01.12.2022
Debet village

Լոռու խելացի եւ զարգացող գյուղում ձմեռնամուտին անգամ շինարարական եռուզեռ է։ Տարեցտարի այստեղ ավելացող հյուրատներն ու դրանց սեփականատերերի՝ զբոսաշրջային հոսքեր ապահովելու ջանքերը թույլ չեն տալիս մտածել, որ գյուղը կենսական խնդիրներ ունի։

Վերջին տարիներին Դեբետում թեպետ որոշ ենթակառուցվածքների (լուսավորություն, աղբահանություն, տրանսպորտ եւ այլն) խնդիր լուծվել է, տներում, սակայն, հանուն ջրի պայքար է։ Ամեն տնտեսություն իրեն հարմար ձեւով է լուծում ջուր ունենալու հարցը։

Debet villageԿենարար հեղուկը որոշ տներ է մտնում բնական ակունքներից: «Պապական ժամանակների քաշած ջրեր են»,- ասում են դեբետցիները։ Ոմանց համար էլ ակունքը Փամբակ գետի աջակողմյան՝ գյուղի միջով անցնող Հանքաձոր վտակն է, որի ջուրը խողովակներով տուն են հասցրել։

Թե՛ ջրի մաքրության եւ թե՛ քանակի առումով բնությունը բարեհաճ չէ դեբետցիների հանդեպ․ աղբյուրներն ու գետը բարակել են, ջրի ամենօրյա պաշարը տներ է հասնում բացառապես պոմպերի միջոցով։ Ծորակը բացում են, ջուր է գալիս, բայց խմելու համար ոչ պիտանի։

Aida Poghosyan«Եթե պոմպ չդնենք, ո՛չ ջրատաքացուցիչը կաշխատի, ո՛չ լվացքի մեքենան։ Ջեռուցման կաթսա ունեինք, բայց ջուրը կավի նստվածք ուներ, խողովակների պատերին նստել էր, փչացավ։ Նույն էդ ջրից էլ խմում ենք։ Բայց մարդիկ կան, որ անընդհատ կրում են աղբյուրից»,- պատմում է Դեբետի բնակիչ Աիդա Պողոսյանը։

Debet villageՄիակ աղբյուրը, որ դեբետցիները խմելու ջուր են համարում, գյուղի կենտրոնում է։ Հիմնականում մոտիկ ապրողներն են դրանից օգտվում։

Գայանե Պետրոսյանի տունը Դեբետի կենտրոնական, բարձրադիր հատվածում է։ Ծորակից եկող ջուր ունեն, բայց պղտոր է եւ անորակ։ Տանը ջուր ունենալն արդեն իսկ ուրախություն է Գայանեի համար․ տարածաշրջանի մեկ այլ անջուր գյուղից՝ Ակներից է այստեղ հարս եկել։ Տասնամյակներ անց էլ «աշխարհին հակառակ գնացած» իր ծննդավայրում ջրի խնդիրը չի լուծվել։ Իսկ Դեբետում գոնե ջուր չի կրում։

Gayane Petrosyan

աջից՝ Գայանե Պետրոսյանը

«Տասնութ տարի Ակներում եմ ապրել, թեւերներս երկարած՝ անընդհատ ջուր ենք կրել։ Էստեղ էլ ջուր ունենք, բայց ահավոր պղտոր ա, տիղմ ա գալիս, որդեր։ Պոմպի վրա ֆիլտր ա դրած, երանի տեսնեք, ամեն օր ֆիլտրը փոխելու խնդիր կա։ Եթե չփոխենք, ահավոր կլինի։ Բոլոր խողովակները, լվացքի մեքենայի կամ ծորակի ցանցերը շարքից դուրս կգան»,- ասում է Գայանե Պետրոսյանը։

Debet villageՄեկ այլ ընտանիքում էլ պատմում են, որ օրերով ջուր չկա։ Լինելու դեպքում էլ այնքան քիչ է, որ ջրատաքացուցիչը չի միանում, լվացքի մեքենայի ջուրն էլ ձեռքով են ավելացնում․ պոմպ չունեն։

Դեբետի անորակ ջրից խողովակներն ու կենցաղային սարքավորումներն անպիտան են դառնում, իսկ մարդիկ նույն ջուրը նաեւ խոհանոցում են օգտագործում, խմում։ Ասում են՝ առանց եռացնելու։

Պատերազմից հետո տեղահանված արցախցիների կացարանը գետափին է, որտեղ հինգ ընտանիք է ապրում, ընդհանուր՝ 33 հոգի, մեծ մասը՝ երեխաներ։ Պոմպերի շնորհիվ այստեղի բնակիչներն էլ կարողանում են լողանալ, լվացք անել, մշտական ջուր ունենալ։

Karine GharabekyanՈւթ երեխաների մայր Կարինե Ղարաբեկյանն ասում է, որ խմելու ջուրը «կրովի» է։ Մեծից փոքր շշերով ու դույլերով ամեն օր աղբյուր են գնում։

Մարզկենտրոն Վանաձորից 25 կմ հեռավորությամբ, մոտ 900 բնակիչ ունեցող Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը ջուր չլինելու վերաբերյալ գյուղացիների բողոքներն ուռճացված է համարում, թեպետ չի ժխտում, որ թե՛ սարից եկող եւ թե՛ գետի ջուրը խմելու համար պիտանի չեն։ Ժամանակին, ըստ վարչական ղեկավարի, սանէպիդկայանն արգելել է օգտագործել սարերից եկող ջուրը։

Anush Sargsyan«Էնպես չի, որ լրիվ անջուր վիճակ է։ Չկա դեպք, որ մարդն ընդհանրապես ջուր չունենա։ Խնդիրը կա, լուրջ է։ Այս պահին ավելի լուրջ խնդիրներ կան նոր եկած բնակիչների համար։ Տուն են գնում, եւ ջրի համակարգը հին է կամ չի աշխատում։ Արցախցի ընտանիքները նույնպես խմելու ջրի խնդիր ունեն։ Մանկապարտեզն էլ ջուր չունի, շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ գյուղի տներից մեքենայով են խմելու ջուր տեղափոխում»,- ասում է Անուշ Սարգսյանը։

Դեբետի խմելու ջրի ներքին ցանցն ամբողջովին մաշված է եւ փոխելու ենթակա։ Բայց գյուղի վարչական կենտրոնում նոր ցանցի եւ ջրագծերի կառուցման վերաբերյալ հստակ հաշվարկներ չկան։ Միայն բանավոր պայմանավորվածություններ են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հետ։

Debet village«ՔՈԱՖ-ն այս պահին «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքած պայմանագիր ունի։ Ենթակառուցվածքների ավելացման արդյունքում ջրային պաշարների սպառումն է մեծանալու, եւ մենք գործադիր տնօրենի հետ բանավոր պայմանավորվածություն ունենք, որ երբ նոր ենթակառուցվածքների համար ջրային ռեսուրս բերեն, գյուղը նույնպես օգտվի դրանից։ Իրենց ինժեներների հետ գծագրել ենք, թե ինչ համակարգով պետք է գյուղ մտնի ջուրը, այդ ամենը կա, ուղղակի ֆինանսավորման աղբյուրներն են շատ քիչ»,- ասում է Դեբետի վարչական ղեկավարը։

Բայց կենսական այս խնդրի առկայության եւ դրա լուծման անորոշության պայմաններում էլ Դեբետը ներդրողների համար շարունակում է գրավիչ լինել։ Ջրի նվազ պաշարները, փաստորեն, հոգ չեն, մաքրությունը՝ նույնպես։ Կարեւորը պոմպերն են, որ սարերի եւ գետի ջուրը տուն մղեն, եւ բաքերն ու տարաները, որ գյուղի հյուրերը ջրի պակաս չունենան։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ քննարկումները շարունակվում են. ԱԳՆ
հաջորդը
Արդյոք իրատեսական է ԵԱՏՄ-ԲՐԻԿՍ միասնական վճարումային համակարգի ներդրումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն