• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

ԼՂ հիմնախնդիրը իշխանության եւ ընդդիմության գլխացավանք

Գոռ Մադոյան 15:00 | 03.12.2022
Գոռ Մադոյան 15:00 | 03.12.2022
border

Այս շաբաթ խորհրդարանական ընդդիմության «մեռելոցի» եւ «հարության» շաբաթն էր։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարեց ԱԺ–ում գործունեությունը դադարեցնելու մասին։ Կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ մանդատը վայր դրեցին «Վերածնվող Հայաստան» փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը։ Բոլորի համար սպասելի՝ Հ․Յ․Դաշնակցության պատգամավորները պաշտպանեցին իրենց աշխատավարձի իրավունքը, վերադարձան ԱԺ ու պահեցին մանդատները հայրենիքը փրկելու անմռունչ գորովանքով։ Եվ հերիք չի վերադարձան, դեռ մի բան էլ Արցախի «փրկության» հայտարարություն բերեցին։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները շրջանառության մեջ դրեցին մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման կարեւոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ իրացումը։

Առավել հայրենասիրական, առավել ունկնհաճո, սակայն առավել դատարկ ու անպատասխանատու հայտարարություն հնարավոր էլ չէր բերել։ Հայտարարության նախագիծն էլ սպասելիորեն տապալվեց՝ 31 կողմ, 0 դեմ ձայներով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ չմասնակցեց քվեարկությանը։

Հարցը ո՛չ քվեարկությունն է, ո՛չ էլ կողմերի մրցապայքարը, թե ով է սրտացավ ղարաբաղցիների ու ԼՂ «փրկության» համար։ Հարցը կողմերի դիրքավորումն է՝ հարցի չեզոքացումը հայրենասիրության կամ անպատասխանատվության պաթոսի տակ։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ նրանք հրաժարվում են Ադրբեջանին ու նրա խորհրդարանին արժանի «հարված տալուց», իշխանության պատգամավորներն էլ հայտարարում են, թե «հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»։

Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է, թե արցախահայության անվտանգության երաշխավորն ու առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահ զորախումբն է։

Եթե վերանանք պաթոսից ու խնդիրը «ցրելու»՝ իշխանա-ընդդիմադիր մոտեցումներից, չոր հաշվով մնում է այն փաստը, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չունեն կամ չեն բարձրաձայնում իրատեսական ու հողեղեն մոտեցումներ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ։

Ընդդիմությունը շարունակում է խոսել նախապատերազմական բառապաշարով՝ երկրորդելով Սերժ Սարգսյանին, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում՝ պատահաբար մոռանալով թե՛ պատերազմը, թե՛ ներկա Հայաստանի անվտանգության իրավիճակն ու ղարաբաղյան իրողությունները։ Իսկ իշխանությունը խոսում է Ստեփանակերտի եւ Բաքվի ուղիղ երկխոսության մասին՝ մոռանալով, որ ԼՂ նորանշանակ իշխանությունների կողմից երկխոսությունը տորպեդահարող ու բացառող հայտարարություններ են արվում, իսկ Ալիեւը ընդհանրապես հրաժարվում է ԼՂ ժողովրդի եւ իշխանությունների սուբյեկտայնությունը ճանաչելուց՝ հայտարարելով, որ դա իր ներքին գործն է։

Ստացվում է, որ ՀՀ ԱԺ-ն (ի դեմս ընդդիմության եւ իշխանության) բացարձակապես անհաղորդ է ներկա իրողություններին, ԱԺ-ն դարձրել է կենացասացների կամ պաթետիկ շարադրությունների ժողովարան, ու միմյանց մեղադրում են ԼՂ-ն միայնակ թողնելու ու ԼՂ հայությանը դավաճանելու համար, իսկ փաստացի փորձում են պաթոսով ու կենացներով լցնել իրենց ապաքաղաքական դատարկությունը։

Կամ էլ դա անում են խնդիրը սառեցնել/լռեցնելու ցանկություններով եւ պատասխանատվությունն այլ ուժերի ու խաղացողների վրա գցելով։ Արդյունքում ունենում ենք իրավիճակ, երբ երկրի ներկայացուցչական մարմինը գիշեր ու զօր փառաբանում է Ֆրանսիայի խորհրդարանի պրոհայկական (սակայն ոչինչ չասող ու չենթադրող) բանաձեւերը, սակայն երբ գործը հասնում է իրենց, դառնում են պաթոսասացներ ու ոչմիթիզականներ՝ պատասխանատվությունը թողնելով սահմանին կանգնած երիտասարդների ու ժողովրդի վրա։

Չէ՞ որ, ըստ հայտնի առակի, ընդդիմադիրները ճառ ասող են, ոչ թե զանգ կախող։ Իրենք բանակցող չեն, պահանջատեր են։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղազախստանի երիտասարդներն աջակցում են Ուկրաինային
հաջորդը
Ի՞նչ է ակնարկում Լավրովը՝ բացահայտելով բանակցային մանրամասները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն