• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Լավրովն «եկավ մեր բակը»

Վահրամ Աթանեսյան 11:30 | 03.12.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 03.12.2022
Tatik Papik Stepanakert

Հայաստանի իշխանություններին ՌԴ արտգործնախարար Լավրովի «կշտամբանքը», թե «գնացել, Պրահայում Ալմաթիի Հռչակագրով սահմանները ճանաչել, եկել մեզ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սերունդներին թողնելու մեր առաջարկը պնդենք» (մեջբերումը բառացի չէ, իմաստն եմ փոխանցում), փոթորկել է հայ փորձագիտական հանրությանը, քաղաքական շրջանակներին, սոցիալական մեդիայի գրեթե յուրաքանչյուր երկրորդ օգտատիրոջ միտքը եւ զգացմունքները։

Բանը հասնում է կատարյալ կոնֆուզի, եւ երիտասարդ հայ քաղաքագետը ներշնչում է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ բանակցությունների արդյունքներով տարածված ամփոփիչ հաղորդագրությունը հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կազմակերպիչ Վլադիմիր Պուտինի համար․․․ «անակնկալ էր»։

Եթե սա ծաղր չէ, որովհետեւ գերտերություն Ռուսաստանը, որի ԱԳՆ-ն, ռազմական գերատեսչությունը եւ հատուկ ծառայությունները հազար ու մի թելերով կապված են Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ, ապա ակնհայտ քծնանք է եւ հայրենական իշխանությունների դեմ՝ խարդավանք։

Երիտասարդն ուզում է ասել․ «Ռուսաստանը փորձում էր Ադրբեջանին համոզել, որ ԼՂ կարգավիճակի հարցը թողնվի գալիք սերունդներին, բայց դե ի՞նչ կարող էր անել, եթե Նիկոլ Փաշինյանը Պրահայում արդեն համաձայնել էր, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել»։

Բայց ի՞նչ կապ ունի Ալմաթիի Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, եթե դրան հաջորդել է ղարաբաղյան երկու լայնածավալ պատերազմ։ Եվ եթե առաջինը միջազգայնորեն չի լեգիտիմացրել ԼՂՀ անկախությունը, երկրորդն էլ չի կարող ապալեգիտիմացնել նրա սուբյեկտությունը։ Գոյություն ունի նոյեմբերի 9-ի Հայտարարություն, որ ստորագրել է նաեւ Ռուսաստանի նախագահը։ Փաստաթուղթն իրավաբանորեն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի ինքնությունը։ Ռուսաստանը ճանաչո՞ւմ է դա։

Քաղաքական առումով Ռուսաստանի արտգործնախարարի «կշտամբանքը» պետք է հասկանալ, կարծում եմ, այն իմաստով, որ Ռուսաստանն ինքը Ալմաթիի Հռչակագրի հետ կապված մի քանի խնդիրներ ունի՝ Մերձդնեստր, Հարավային Օսեթիա, Աբխազիա, Ղրիմ, Դոնբաս, Խերսոն եւ Զապորոժիե։ Այդ տարածքները միջազգային իրավունքի եւ հենց Ալմաթիի Հռչակագրի իմաստով պատկանում են համապատասխանաբար Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային։

Եվ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը վաղը կամ երբեւէ հարաբերությունների կարգավորման կամ «խաղաղության պայմանագիր» ստորագրեն ՄԱԿ-ի Կանոնադրության եւ Ալմաթիի Հռչակագրի եւ կից արձանագրության սկզբունքների հիման վրա, ապա դա միջազգայնորեն կդիտարկվի պոստխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների կարգավորման համար մոդելային-նախադեպային։

Սերգեյ Վիկտորովիչի բուն մտահոգությունը դա է, նրա դիվանագիտական «լիքը կճուճում» չկա եւ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմամբ շահագրգռվածություն։

Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե Երեւանը պնդի, որ «Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում»՝ Լավրովին հետաքրքրում է այնքանով, թե Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Ռուսաստանը որքանով կամրապնդվի Հարավային Կովկասում։ Նա կարծում է, որ Մոսկվայի «միջնորդությունը կլինի ավելի պահանջված»։ Դա իր եւ իր երկրի կոնցեպցիան է։

Ռուսաստանը կարող է «Հայաստանի վրայով անցնել», դա Սերգեյ Վիկտորովիչին չի հուզում։ Նոր ագրեսիայից Հայաստանը զերծ պահելու, Արցախի հայության անվտանգության եւ իրավունքների միջազգային երաշխիքներ ապահովելու գերխնդիրը մերն է։ Եվ մենք պետք է հասնենք դրա որեւէ օպտիմալ լուծմանը։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի բերդերն ու ամրոցները. Գեւորգ Պետրոսյան
հաջորդը
Տնակների հարցը կլուծվի, տնակաբնակներինը՝ ոչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն