• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Հասմիկ Բալեյան 17:30 | 06.12.2022
Հասմիկ Բալեյան 17:30 | 06.12.2022
old people

Երեւանում տեղի  ունեցած՝ Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի չորրորդ՝ «Տարիքը խոչընդոտ չէ» խորագրով միջազգային կոնգրեսի ընթացքում նյարդաբան Զարուհի Թավադյանն անդրադարձավ Պարկինսոնի հիվանդության ախտորոշման խնդիրներին, ապա ներկայացրեց այն ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս այս հիվանդությունն ունեցողների շրջանում։ Մասնագետը կարեւորեց նաեւ Պարկինսոնի հիվանդություն ունեցողների ընտանիքի անդամների գործոնը, որոնք կարող են ախտանշաններ նկատելու դեպքում անմիջապես նրանց ուղեկցել մասնագետի մոտ։

Պարկինսոնի հիվանդության արմատական բուժում դեռեւս չի հայտնաբերվել, սակայն հնարավոր է դանդաղեցնել բուժման միջոցով, բարելավել պացիենտի կյանքի որակը։ Եթե Պարկինսոնի հիվանդություն ունեցողը չի դիմում բժշկի, ապա ի վերջո գամվում է մահճակալին։

Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է, որով առավել հաճախ հիվանդանում են տարեց տղամարդիկ։ Սկզբնական փուլում ի հայտ եկող առաջին ախտանշանը 70 տոկոս դեպքերում դողն է։ Հիվանդության սկզբնական շրջանում ի հայտ են գալիս նաեւ կարկամություն, դանդաղկոտություն, քայլելու դժվարություն։ Ոչ շարժողական ախտանշաններից են նյարդահոգեկան ախտանշանները, կենտրոնացման դժվարությունները, պասիվությունը, դեպրեսիան, դեմենցիան (թուլամտություն), հալյուցինացիաները, քնի խանգարումը, միզապարկի դիսֆունկցիան:

Պարկինսոնի հիվանդության ի հայտ գալուց 20 տարի անց դեմենցիայի առաջացման հավանականությունը 83 տոկոս է, հալյուցինոզինը՝ 74 տոկոս, փորկապությանը՝ 40 տոկոս, անմիզապահությանը՝ 71 տոկոս։

Հիվանդությունը սկզբնական փուլում երբեմն դժվար է ախտորոշվում, քանի որ ախտանշանները նման են այլ հիվանդությունների ախտանշաններին։

Zaruhi Tavadyan«Պարկինսոնի հիվանդություն ունեցողների շրջանում հաճախ նկատվում է նաեւ այսպես կոչված «սառչելու ֆենոմենը», այսինքն՝ մարդը կարող է մի քանի վայրկյանով զրկվել շարժողականությունից։ Օրինակ՝ ավտոմատ բացվող դռներից ու վերելակներից օգտվողների համար սա շատ վտանգավոր կարող է լինել, ուստի Պարկինսոնի հիվանդություն ունեցողների ընտանիքի անդամները պետք է հետեւեն, որ հիվանդություն ունեցողը հատկապես տնից դուրս գալիս ձեռնափայտ ունենա»,- ասաց նյարդաբանը։

«Ալիք Մեդիայի» թղթակցի հարցին, թե որն է այս հիվանդության սկսվելու միջին տարիքը, նյարդաբանը պատասխանեց․ «55 տարեկանն է։ Երբեմն նաեւ 20 տարեկանում է ի հայտ գալիս։ Մինչեւ 30 տարեկանը հիվանդացողների շրջանում ժառանգականությամբ փոխանցվելու գործոնը 40 տոկոս է։ Իսկ ընդհանուր առմամբ հիվանդության՝ ժառանգականորեն փոխանցվելու հավանականությունը 5-10 տոկոս է»։

Հիվանդության տարածվածությունն աշխարհում 0,3 տոկոս է, բայց տարիքին զուգընթաց մեծանում է: Օրինակ՝ 80 տարեկանից հետո հիվանդանալու հավանականությունն արդեն 3 տոկոս է։ Այս հիվանդությունն ավելի հազվադեպ է հանդիպում աֆրիկացիների ու ասիացիների շրջանում, ավելի հաճախ՝ Իսրայելում, Ալյասկայում՝ ինուիտների շրջանում, եւ բնիկ ամերիկացիների շրջանում։

Ծխող, սուրճ կամ կոֆեին օգտագործողներն ավելի հազվադեպ են Պարկինսոնի հիվանդություն ունենում։ Թե որն է պատճառը, մասնագետները դեռ չեն հայտնաբերել։

Նյարդաբանը նշեց՝ հաճախ պացիենտները երբ իմանում են, որ Պարկինսոնի հիվանդություն ունեն, չեն ուզում բուժվել՝ պատճառաբանելով, թե մեկ է, այս հիվանդությունն արմատապես չի բուժվում, բայց սա, իհարկե, սխալ մոտեցում է։ Բուժում ստացող պացիենտների կյանքի որակն ավելի բարձր է, կյանքի տեւողությունը՝ երկար։

«Կարեւոր է բժշկի դիմել հիվանդության վաղ փուլում, քանի որ կան որոշակի խնդիրներ, որոնք դեղորայքով հնարավոր չէ հսկել, ուստի հատուկ հարմարանքներ օգտագործելու կամ վիրահատական միջամտություն անելու անհրաժեշտություն է առաջանում։ Այնպես որ, Պարկինսոնի հիվանդության ախտանշանները նկատելուց հետո անպայման պետք է հնարավորիս շուտ բժշկի դիմել»,- եզրափակեց նյարդաբան Զարուհի Թավադյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն շրջանցելով՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով նավթ կարտահանի
հաջորդը
Հաագայի դատարանում քննադատել են հատուկ տրիբունալ ստեղծելու ԵՄ առաջարկը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն