• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

60 միլիոն դրամ, որ մանկապարտեզ բոլոր երեխաները գնան

Տաթեւիկ Ճուղուրյան 16:00 | 06.12.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 16:00 | 06.12.2022
Debet village

Լոռու Դեբետ գյուղում նախադպրոցական տարիքի երեսուն երեխա մանկապարտեզ չի հաճախում։ Ներկա շենքային պայմաններում հնարավոր է կրթություն ապահովել միայն քսան երեխայի համար։ Արդեն երրորդ տարին մանկապարտեզի շենքի վերակառուցման ծրագրի հայտը տարբեր պատճառներով մերժվում է։

Համայնքը վերակառուցումը նախատեսում էր իրականացնել սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համատեղ ներդրումով, որտեղ որպես երրորդ կողմ, հաջակցություն համայնքի, մասնակցելու էր նաեւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը։

«Արդեն երրորդ անգամ մանկապարտեզի վերակառուցումը դուրս է մնում սուբվենցիոն ծրագրից։ Առաջին երկու տարիներին ՔՈԱՖ-ն էր նախահաշիվ ներկայացնելու, չհասցրինք։ Իսկ այս տարի սուբվենցիոն ծրագրի ժամանակացույցն էր փոխվել, հաջորդ տարվա համար տվյալները պետք է հունիս-հուլիսին ներկայացվեին։ Ուշ իմացանք, որ ՔՈԱՖ-ը ֆինանսական ներդրումը չի կարողանում կատարել գումարի բացակայության պատճառով»,- ասում է Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը:

Նոր մանկապարտեզ ունենալու համար 60 մլն դրամ է հարկավոր։ Սա 60 երեխայի համար նախատեսված շենքի նախահաշվային արժեքն է։ Ըստ Անուշ Սարգսյանի՝ արդեն Կառավարությանն են դիմել, որովհետեւ գյուղում մանկապարտեզի բացակայությունը հրատապ խնդիր է դարձել։ Թե՛ Արցախից տեղահանված բազմազավակ եւ թե՛ դեբետցի այլ ընտանիքների երեխաներ զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից․ առաջնահերթությունը տրվում է աշխատող ծնողների երեխաներին։ «Իսկ սա հանգեցնում է խտրականության»,- ասում է վարչական ղեկավարը։

Մինչ համայնքապետարանը ներդրումներ է փնտրում մանկապարտեզի վերակառուցման եւ արդիականացման համար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Դեբետի դպրոցի վերակառուցման ծրագիրն է իրականացնում։

Debet village schoolՀին շենքը քանդվել է, նորի կառուցումը, ըստ Դեբետի վարչական ղեկավարի, հավանաբար կմեկնարկի 2023-ի գարնանը։

Debet village school newԳյուղի աշակերտների դասապրոցեսի կազմակերպումը դեռեւս կշարունակվի ՍՄԱՐԹ կենտրոնում։

Դեբետը Փամբակ խոշորացված համայնքի 15 բնակավայրերից մեկն է։ Մեկ տարի առաջ գյուղի վարչական ղեկավարի պաշտոնը ստանձնած Անուշ Սարգսյանը խնդիրները դասակարգում, բայց դրանց բոլորի լուծումն էլ հրատապ է համարում։

2023-ին հիմնանորոգվելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 մայրուղուց սկսվող, Եղեգնուտ եւ Դեբետ գյուղերի միջով անցնող մարզային նշանակության ավտոճանապարհի 8,3 կմ երկարությամբ հատվածը մինչեւ Դսեղի եւ Դեբետի խաչմերուկ։ Ծրագրում ներառված է նաեւ Դեբետի 2-րդ փողոցի հիմնանորոգումը։

Debet villageՀամաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի պետբյուջեի համաֆինանսավորմամբ մոտ 800 մլն դրամ արժողության այս ծրագիրը դեռ 2022-ի գարնանը պիտի ավարտված լիներ։ Կապալառու կազմակերպության սնանկ ճանաչվելու հետեւանքով այն ամբողջությամբ չի իրագործվել։

Հիմա արդեն ծրագրի միակ ներդրողը Հայաստանի Կառավարությունն է։

Չնայած վերջին տարիներին գյուղի զարգացմանն ուղղված մեծ ներդրումներին՝ Դեբետում կենսական մի շարք խնդիրներ դեռեւս չլուծված են մնում։

Վարչական ղեկավար Անուշ Սարգսյանն ասում է՝ զարգացումն առանց խնդիրների չի կարող լինել։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչ է կատարվում Իրանում, արդյոք իշխանությունները գնում են զիջումների
հաջորդը
Երեւանն ու Բաքուն՝ բանակցային գործընթացի երրորդ փուլում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն