• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ռուս-ադրբեջանական համահունչ գործակցությունը

Արման Գալոյան 17:00 | 06.12.2022
Արման Գալոյան 17:00 | 06.12.2022
Lavrov & Bayramov

Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Իսկ ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեւիտինը նույն օրը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։ Երկու հանդիպումների օրակարգի առանցքային թեման եղել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Սա, ըստ էության, առանցքային հարց է, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող համաձայնության գալ։ Կողմերից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տարանցիկ ճանապարհի տրամադրման դրույթները։

Չնայած դրան՝ այս հարցի շուրջ կարծես ընդհանուր համաձայնություն կա Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Պարզապես նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրն է փորձում լուծել. Արեւմուտքի համար գերխնդիր է ռուսական ներկայությունը թուլացնելն ու Մոսկվային տարածաշրջանից հանելը։ Մինչդեռ պաշտոնական Մոսկվան փորձում է ընդլայնել դիրքերը Հարավային Կովկասում, եւ տարածաշրջանային ապաշրջափակումը լրացուցիչ հնարավորություն է այդ առումով՝ ռազմական ներկայությունն ընդլայնելու համար։

Լավրով-Բայրամով հանդիպումը, սակայն, ուշագրավ էր մեկ այլ առումով․ որքան էլ անցանկալի հնչի, Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր բավական փոխհամաձայնեցված են գործում՝ փորձելով համադրել իրենց շահերն ու առաջ տանել։ Սա ի տարբերություն Հայաստանի, որն անցել է «մուննաթային դիվանագիտության»: Ու հիմա կարծես գործ ունենք ռուս–ադրբեջանական պայմանավորվածությունների հետ, որ հետո պարտադրվելու է Հայաստանին։ Իհարկե, Ռուսաստանի միջոցով։

Ռուսաստանը եւ Ադրբեջանը վերջերս սկսել են ակտիվորեն համագործակցել դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման հարցում։ Մյուս կողմից նրանք միասնական են գործում տարածաշրջանային հակամարտության կարգավորման (կամ չկարգավորման) թեմայով։ Պատահական չէր, որ ՌԴ ԱԳ նախարարն իր վերջին ասուլիսում բանակցային օրակարգից Արցախի կարգավիճակի հարցի դուրսմղման պատասխանատվությունը գցեց Հայաստանի վրա, եւ որեւէ թթու խոսք չեղավ Ադրբեջանի հասցեին։ Նաեւ շատ սահուն ստացվեց Լաչինի միջանցքում առայժմ ռուսական անցակետի տեղադրման հարցը։

Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, թե Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին. «Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ դրվի։ Ադրբեջանն այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի»։ Հետո եղավ բնապահպանական խնդիրների անվան տակ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու փորձը։ Ապա հայտարարվեց ռուս խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-անցակետ եւ ռենտգեն-սկաներ տեղադրելու որոշման մասին։

Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ հայտնի դարձավ՝ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների երրորդ փաթեթն է փոխանցել Երեւանին եւ ակնկալում է մինչեւ տարեվերջ այս հարցով եւս մեկ հանդիպում անցկացնել։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը՝ բացի զանազան մանկապատանեկան միջոցառումներ կազմակերպելուց, խորհրդարանում էլ արտահերթ նիստեր հրավիրելուց, «Իմ Արցախ, իմ սեր» բովանդակությամբ ասմունքի ցերեկույթներ կազմակերպելուց՝ բնականաբար, համեմված հակաքաղաքագիտական ելույթներով։ Կարծես՝ ոչինչ։ Հայաստանն այդպես էլ չարձագանքեց Սերգեյ Լավրովի հայտարարություններին։ Հայաստանից չեն արձագանքել նաեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների երրորդ փաթեթի ներկայացման մասին հայտարարություններին։

ԱԺ նախագահը ՀԱՊԿ ԽՎ նիստում հերթական անգամ իր սիրելի բառախաղն է արել, թե՝ «Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը»։ Դե, ՀԱՊԿ-ին քավության նոխազ հռչակելն ու ՀԱՊԿ-ի դեմ ելույթներն ամենաանվնաս թեման է. մանավանդ որ ինչպես ՌԴ նախագահի խոսնակն էր հայտարարել՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից գնալու տեղ չունի։

Թեեւ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է՝ Հայաստանը չարձագանքի. Արարատ Միրզոյանի տղայական հոխորտանքներն ու դրանց հետեւանքներն արդեն տեսել ենք։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը եւ Մոսկվան կրկին գերիներ են փոխանակել
հաջորդը
ՌԴ-ն շրջանցելով՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով նավթ կարտահանի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն