• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Էլչիբեյի ֆենոմենը

Վահրամ Աթանեսյան 15:00 | 06.12.2022
Վահրամ Աթանեսյան 15:00 | 06.12.2022
Abulfaz Elchibey

Ինստիտուցիոնալ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին համարում է Էլչիբեյի «հայկական կրկնօրինակ»։ Այս նարատիվը զգալի տարածում ունի ոչ միայն քաղաքական որոշակի շրջանակներում, այլեւ սոցիալական մեդիայում եւ հանրության առանձին խավերի խոսույթում։

Հաշվարկը կառուցված է 1990-ականների սկզբի Ադրբեջանի ներքաղաքական կացության մեր չիմացության վրա։ Ո՞վ է Աբուլֆազ Ալիեւը (Էլչիբեյը)։ Պաշտոնական կենսագրությամբ՝ Բաքվի համալսարանի արեւելագետ շրջանավարտ, որ 1970-ականներին «գաղտնի խմբակ է ղեկավարել, քարոզել պանթյուրքիզմ, ենթարկվել հետապնդումների, ՊԱԿ-ի կողմից ձերբակալվել, դատապարտվել ազատազրկման»։

Իրազեկ մարդիկ, մինչդեռ, պնդում են, որ նա մշտապես եղել է Հեյդար Ալիեւի ստվերը, եւ հիմնավորում, որ նախ պանթյուրքիստի նկատմամբ դատարանը շատ մեղմ պատիժ է սահմանել՝ ընդամենը չորս տարվա ազատազրկում, որ Աբուլֆազը կրել է Բաքվի մերձակա աշխատանքային գաղութում, ապա մատնացույց են անում փաստը, որ «աքսորից» վերադառնալուց հետո նա աշխատանքի է անցել գիտությունների ակադեմիայի համակարգում։ Այն դեպքում, երբ խորհրդային այլ հանրապետություններում քաղաքական այլախոհները պատիժը կրելուց հետո նույնիսկ հնոցապանի աշխատանք չէին ստանում։

Զարդուշտ Ալիզադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում վկայում է, որ մերձբալթյան ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների հետ Ադրբեջանի ժողովրդական ճակատի պատվիրակության հանդիպմանը, որ Վիլնյուսում էր, տանտերերը հրաժարվել են Աբուլֆազ Ալիեւի ձեռքը սեղմելուց, երբ իմացել են, որ «այլախոհը պատիժը կրելուց հետո ոչ միայն գիտությունների ակադեմիայի աշխատակցի, այլեւ պետական համալսարանի դասախոսի պաշտոն է ստացել»։ Նման պատվի կարող էր արժանանալ միայն ՊԱԿ-ի ներդրած գործակալը։

Քաղաքական գործիչ Լալա-Շեւքեթ Հաջիեւան վկայում է, որ 1992 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Էլչիբեյի ղեկավարած ԱԺՃ (Ադրբեջանի ժողովրդական ճակատ) կազմակերպության պահանջով օրենսդրական փոփոխություն է կատարվել, հանվել է նախագահի թեկնածուի համար սահմանված տարիքային արգելքը։ Դա արվել էր Մութալիբովի նախաձեռնությամբ, հատուկ նրա համար, որ Հեյդար Ալիեւը նախագահի թեկնածու չառաջադրվի։ Օրենքը սահմանում էր, որ նախագահի թեկնածուի տարիքը չպետք է անցնի 65 տարին։

Լալա Շեւքեթ Հաջիեւան նաեւ պատմում է, որ Հեյդար Ալիեւը Նախիջեւանից իրեն զանգել, Մոսկվայից Բաքու է գործուղել, որպեսզի «Աբուլֆազի հետ բանակցի»։ Արդյունքում նա Հեյդար Ալիեւին է փոխանցել Էլչիբեյի հավաստիացումը, որ «ստիպված է նախագահ ընտրվել, բայց ցանկացած պահի պաշտոնը կզիջի»։

Մեկ տարի անց Էլչիբեյը կատարել է խոստումը՝ Բաքվից տեղափոխվելով Նախիջեւանի Քելեքի գյուղ։ Դա տեղի է ունեցել Քելբաջարի անկման պատճառով Ադրբեջանում «իշխանության ճգնաժամի», փաստացի՝ Գյանջայի նախկին խորհրդային դեսանտային դիվիզիան ռազմաճակատից դուրս բերելու եւ զորամիավորման ֆորմալ հրամանատար Սուրեթ Հուսեյնովի «զինված խռովության» ֆոնին։

Այս եւ անդրկուլիսյան բազմաթիվ իրադարձություններին հայ հանրությունը բացարձակապես տեղյակ չէ։ Թեման երբեւէ չի քննարկվել մամուլում, քաղաքագիտական խոսույթում։ Էլչիբեյը ներկայացվում է որպես «դուրսպրծուկ-խեղկատակ»։ Այս մոտեցումը մեկը մեկին համընկնում է Ադրբեջանի պետական քարոզչությանը, որն «Աբուլֆազին» ներկայացնում է «հողատու», Հեյդար Ալիեւին՝ «փրկիչ»։

Եվ եթե Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին համեմատում է Էլչիբեյի հետ, ապա «ա» ասելուց հետո պետք է բացահայտի նաեւ «բ»-ն․ ո՞ւմ եւ ի՞նչ պայմաններով պիտի իշխանությունը հանձներ Փաշինյանը, ինչո՞ւ չհանձնեց։ Երբեւէ հանձնելո՞ւ է։

Թե չէ Էլչիբեյ-Փաշինյան համեմատությունը «զույգ ոտքով կաղում է»։ Ի վերջո, ո՞վ պետք է լիներ «հայկական» Սուրեթ Հուսեյնովը։ Ինչո՞ւ չապստամբեց։ Ո՞ւմ «ֆաս» հրահանգին էր սպասում։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոխտեղակալը տեղեկացվել է Բաքվի ռազմական հանցագործությունների մասին
հաջորդը
Ինչ է կատարվում Իրանում, արդյոք իշխանությունները գնում են զիջումների

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • ՀՀ քաղաքացիներին կարգելվի՞ դոլարով ու եվրոյով վարկեր վերցնել

    16:19 | 30.01.2023
  • Խցանված խաչմերուկ մուտք գործած մեքենայի վարորդը կտուգանվի. Խաչատրյան

    15:54 | 30.01.2023
  • ԱՄՆ-ի հետ կուտակված խնդիրները մեռյալ կետից շարժելու այլ...

    15:27 | 30.01.2023
  • Երբ ամերիկյան Abrams տանկերը կհասնեն Ուկրաինա, ըստ ամերիկյան...

    15:02 | 30.01.2023
  • Հացահատիկի գլոբալ շուկային սպառնացող ռիսկերն ըստ Financial Times-ի

    14:12 | 30.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

  • 4

    Թանգարանը գրեթե պատրաստ է, կամք չկա

  • 5

    Հայաստանի արեւմտյան «սիրախաղն» ու ռուսական սպառնալիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա