• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հեռավոր դպրոցում յոթ աշակերտ, չորսը՝ մի տնից

Մարիամ Սարգսյան 15:15 | 07.12.2022
Մարիամ Սարգսյան 15:15 | 07.12.2022
Yeghegis village school

Երեսուն տարի է՝ Անահիտ Հակոբյանի առավոտը նույն կերպ է սկսվում: Վաղ արթնանում է, գնում դպրոց, առաջինը բացում դուռն ու սպասում աշակերտներին: Վարդահովիտի հիմնական դպրոցի ուսուցչուհին դպրոցի հիմնադրման առաջին օրերից է ընդունվել աշխատանքի: Իր կրթած սերունդները վաղուց լքել են գյուղը, կարոտով ճանապարհել է, բայց հույսը չի կորցրել՝ մի օր կվերադառնան:

Վայոց ձորի Եղեգիս համայնքի այս փոքրիկ գյուղը նախկինում ադրբեջանաբնակ է եղել: Հետո վերաբնակեցվել է հայերով: Անահիտ Հակոբյանը ժպիտով է հիշում այդ տարիների աշակերտներին. մինչեւ երեք տասնյակ երեխա է սովորել, դատարկ դասարան չի եղել:

Հիմա փոքրիկ բնակավայրի հիմնական դպրոցն ընդամենը յոթ աշակերտ ունի: Իննամյա դպրոցում 4-րդ, 7-րդ դասարաններ չկան:

Anahit HakobyanԳյուղի միակ ուսուցիչն է Անահիտ Հակոբյանը, դասվար է: Մյուս առարկաները դասավանդելու համար հարեւան գյուղերից են գալիս Վարդահովիտ: Մի քանի տասնամյակի փորձով ուսուցչուհին հպարտությամբ է նշում՝ իր առաջին աշակերտուհիներից մեկը հիմա Մալիշկա գյուղից գալիս է Վարդահովիտի դպրոց, լեզու դասավանդում:

Վարդահովիտի ցրտաշունչ ու գրեթե կես տարի տեւող ձմեռները դպրոցի համար էլ անհետեւանք չեն մնում: Թեեւ ձնամաքրման աշխատանքներ կատարվում են, բայց երբ ձյունը մի քանի օր շարունակ անդադար գալիս է, պետք է սպասեն, մինչև կմաքրեն:

«Ձմեռվա բուքին, սառնամանիքին դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար». հայտնի բանաստեղծության տողերը Վարդահովիտում ոչ թե աշակերտներին, այլ հարեւան բնակավայրերից գյուղ եկող ուսուցիչներին են վերաբերում: Փակ ճանապարհով ոչ միշտ են Վարդահովիտ հասնում, ու դպրոցի հույսը մնում է Անահիտ Հակոբյանի վրա:

Yeghegis villageԱյդ «բեռը» մանկավարժը սիրով է ընդունում: Սովորել է, մի ընտանիքի պես մեծից փոքր հավաքվում են ու, մի դասարան դարձած, ամեն ինչ սովորում: Դասվար Անահիտ Հակոբյանն այդ օրերին հայոց լեզու, գրականություն, օտար լեզուներ եւ այլ առարկաներ էլ է դասավանդում: Ձմռանը միասին հավաքվում, ձնեմարդ են սարքում, սահնակ քշում:

Վարդահովիտում մշտական  բնակվող ընտանիքները մոտ տասն են: Դպրոցի յոթ աշակերտները գյուղի երեք ընտանիքներից են: Թերմինե Հովհաննիսյանը Վարդահովիտի բազմազավակ մայրերից մեկն է: Նրա չորս երեխաներն այժմ դպրոցում են սովորում: Մի տնով մի դպրոց պահող երեխաների դպրոցական ու ընտանեկան առօրյաները քիչ են տարբերվում:

Միասին արթնանում են, իրար հետ գնում դասի, իրար հետ վերադառնում: Յոթամյա Անգելինան ընտանիքի երեխաներից ամենափոքրն է: Գյուղում նրան բոլորը գիտեն, այս տարվա միակ առաջին դասարանցին է եղել: Դասընկեր չունի, բայց իրենից մեծ Արմենի հետ նույն դասարանում են լինում, միասին նույն դասերին մասնակցում: Դրանից շատ է ուրախանում՝ մենակ չի լինում:

Թերմինեի ավագ որդին այժմ 9-րդ դասարանում է սովորում: Կրթությունը շարունակելու համար ընտանիքը ստիպված կլինի լքել գյուղը: Մայրը երկու քարի արանքում է՝ տեղափոխվելը դժվար է, բայց եթե չգնան, տղան միջնակարգ կրթություն չի ստանա: Գիտեն՝ իրենք էլ որ գնան, դպրոցում ընդամենը երեք աշակերտ կմնա, բայց այլ ելք չունեն:

Անահիտ Հակոբյանն ասում է՝ խնդրի լուծումը պարզ ու միաժամանակ բարդ է՝ գյուղում պիտի երիտասարդ ընտանիքներ ստեղծվեն, երեխաներ ծնվեն, դպրոց հաճախող լինի: Բայց որտեղի՞ց նոր ընտանիքներ, երբ մնացել են միայն մեծահասակները, երիտասարդներն էլ լքում են գյուղը աշխատանք ու հնարավորություններ չլինելու պատճառով: Երիտասարդ ո՞ր ընտանիքը կուզի՝ իր երեխան դպրոցից բացի ոչ մի զբաղմունք չունենա, ընկերներ չունենա:

Գյուղի միակ ուսուցիչը հուսադրող բան է գտնում՝ առաջիկա երկու տարիներին էլ դպրոցում առաջին դասարանցիներ կլինեն, ու էլ երեխաներ չկան: Թե հետո ինչ կլինի, չգիտեն: Դժվարանում են պատասխանել՝ գյո՞ւղն է դպրոցը պահում, թե՞ դպրոցը՝ գյուղը, բայց մի բան միանշանակ է՝ թե դպրոցը փակվի, Վարդահովիտը վերջնականապես ամառանոցի կվերածվի, ու դժվար կլինի ոչ թե դպրոցի, այլ գյուղի ճամփան էլ, ապագան էլ:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Սալոն Ալավերդի»
հաջորդը
Բեռնատարների համար դժվարանցանելի ճանապարհներ եւ ոլորաններ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն