• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ապրել ապրեցնելով

Աննման Մինասյան 13:30 | 07.12.2022
Աննման Մինասյան 13:30 | 07.12.2022
Armine Nikoghosyan

Ապրել, ոչ թե գոյատեւել, չթուլանալ, չհանձնվել, չկոտրվել… դաժան ճակատագրից վրեժն առնել ապրելով եւ ապրեցնելով: 34 տարի շարունակ «Փյունիկ հաշմանդամների միություն» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի եւ «Արմինե» կրթամշակութային կենտրոնի նախագահ Արմինե Նիկողոսյանը, կյանքի մարտահավերն ընդունելով, ընտրել է արժանապատիվ ապրելու ուղին:

Որոշեցինք խոսել հաղթանակների, ոչ թե դաժան օրվա՝ դեկտեմբերի 7-ի սահմռկեցուցիչ իրադարձության մանրամասներից: Արմինեի անչափելի կորուստը հասկանալու համար միայն ասենք, որ աղետը խլեց նրա ամենաթանկը՝ ընտանիքը՝ երկու մանկահասակ երեխաներին: Հոգու եւ կյանքի կեսը խլելը քիչ համարելով՝ արհավիրքը տարավ նաեւ 21-ամյա Արմինեի զույգ ոտքերը: Գերբնական ուժով նա առանց ոտքերի ավելի ամուր կանգնեց հողին, քան շատ-շատերը: «Ինձ ուժ տվեցին իմ ծնողներն ու ընկերները: Հուսահատությունը կարճ տեւեց, որոշեցի, որ ես էլ ի՛մ հերթին եմ կյանքին մարտահրավեր նետելու»:

1990 թվականին Արմինե Նիկողոսյանը Գյումրիում գործող «Գթություն» ընկերությունում գտավ սրտակից ընկերների, որոնք հորդորեցին նրան բարձագույն կրթություն ստանալ: Նույն տարում ընդունվեց Գյումրու, այն ժամանակ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, ստացավ առաջին, բայց ոչ վերջին մասնագիտությունը. հետագայում բարձրագույն մասնագիտական դիպլոմներն ավելացան եւս 3-ով:

Armine Nikoghosyan«Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միություն» հասարակական կազմակերպության շնորհիվ էլ 1990-ականների վերջին ակտիվ սպորտի աշխարհ մտավ. զբաղվեց բազմաթիվ մարզաձեւերով, բայց առավելությունը տվեց լեռնադահուկային սպորտին: «Ես չգրված օրենք ունեմ. ընտրում եմ հնարավորություններից ամենադժվար հասանելին: Ընկերներս ասում էին, թե լեռնադահուկային սպորտը բարդ է, չընտրեմ, բայց ես հաջողության հասա հենց այդ մարզաձեւում»,- պատմում է Արմինե Նիկողոսյանը:

Պարալիմպիկ խաղերը նրան տարան տարբեր երկրներ՝ Ճապոնիա, Ռուսաստան, որտեղից նա վերադառնում էր հաղթանակներով:

Armine NikoghosyanՄարզական կարիերայի ավարտի պատճառ է դառնում 2001 թվականին ստացած վնասվածքը, որը, սակայն, նոր գործունեության սկիզբ է դառնում: Արմինե Նիկողոսյանը Գյումրիում հիմնում է «Փյունիկ հաշմանդամների միություն» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղը, այնուհետեւ՝ «Արմինե» կրթամշակութային կենտրոնը: Այդ օրվանից ոչ միայն Գյումրու հաշմանդամություն ունեցող, այլեւ սոցիալապես անապահով բազմաթիվ երեխաներ տաքուկ անկյուն են բացահայտում՝ լցված մայրական սիրով: «Դժվարը հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողի հետ աշխատելն է, ամաչում են իրենց երեխաների խնդրից: Մենք այցելում ենք ընտանիքներ, հորդորում, որ տնից դուրս բերեն երեխաներին»:

Մինչ օրս 3 տարեկանից սկսած հարյուրավոր երեխաներ ոչ միայն օրն անցկացնում են ապահով միջավայրում, այլեւ ստանում են բազմաթիվ մասնագիտություններ, այնուհետեւ տեղավորվում աշխատանքի: «Ծրագիր արեցինք տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, բրալյան այբուբեն, համակարգչից վարժ օգտվել սովորեցին: Հրաշալին այն է, որ տեսողության խնդիր ունեցող մեր սաներն արդեն դասավանդում են»:

Հրաշքի սպասող ու հավատացող Արմինեի կյանքի մեծագույն հրաշքը՝ որդին, լույս աշխարհ եկավ 2009 թվականին, որ մայրը լիարժեք ապրի, ապացուցի աշխարհին, որ միայն ուժեղներին է տրված հրաշք վայելելու բերկրանքը:

Զրույցի ավարտին Արմինե Նիկողոսյանը գաղտնիք բացեց. կյանքի օրագիր է պահում, արձանագրում ապրած ամեն օրը: «Ամեն օր կարդալով նախորդ օրերիս պատմությունը՝ պարզ տեսնում եմ առաջխաղացումս ու աճս նախորդ օրվա համեմատ»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ դիտորդական առաքելությունն անհրաժեշտ է երկարաձգել. Ֆրանսիայի ԱԳՆ
հաջորդը
Գերմանիայում կանխվել է պետական հեղաշրջման փորձը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն