• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հաջողության տերերն ու որբ անհաջողությունը. ով զարգացրեց զբոսաշրջությունը

Աննման Մինասյան 15:00 | 08.12.2022
Աննման Մինասյան 15:00 | 08.12.2022
Gyumri

Շիրակի մարզում զբոսաշրջությունը զարգանում է: Անհատներն ու զբոսաշրջային ընկերությունները մարզը դիտարկում են որպես հետաքրքիր ուղղություն: Որ վերջին մի քանի տարիներին դեպի Գյումրի, հատկապես հանգստյան օրերին մայրաքաղաքից եւ մարզերից զբոսաշրջիկների ակտիվ հոսք կա, ոչ ոք չի հերքում: Իսկ թե երբ սկսվեց եւ ում ջանքերով հանրապետության երկրորդ քաղաքը գրավիչ դարձավ, վիճելի է շատերի համար:

Ոմանք ասում են՝ զբոսաշրջային բումը հեղափոխության քաղցր պտուղներից է, վայելում ենք: Հիշում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվեցին Գյումրիում: Քաղաքի տարբեր հատվածներում երաժշտական հարթակներ դրեցին, հիմնանորոգված Ռուսթավելի փողոցում էլ առանձին տաղավարներով ներկայացրին ՀՀ մարզերի կոլորիտը: Կառավարության անդամները, վարչապետն իր ընտանիքով տոնը Գյումրիում անցկացրին: Գյումրեցիներից ոմանք ասում են՝ այդ օրվանից է քաղաքը դարձել զբոսաշրջային վայր:

Lisa Gasparyan«Մեր ազգի հիշողությունը, ցավոք, շատ կարճ է: Մոռացել են, որ 2016 թվականին Ազգային ժողովն է հավանություն տվել ՎԶԵԲ-ի վարկային ծրագրին, որով նորոգվելու էին Գյումրու կենտրոնական փողոցները»,- ասում է ՄարՄար զբոսաշրջային ընկերության մենեջեր, զբոսավար Լիզա Գասպարյանը եւ հիշեցնում, որ ներկա վարչապետը դեմ է քվեարկել այս ծրագրին: Չհավատացողներին խորհուրդ է տալիս բացել ու նայել արխիվը: «Այսօրվա իշխանությունն իրեն հատուկ ոճով՝ մանիպուլյացիայով որդեգրեց ծրագիրը»:

Ով ում արածն է որդեգրել, ով ինչ է արել կամ չի արել. եթե այս հարցերը մի կողմ դնենք ու խոսենք Շիրակի մարզի առանձնահատկություններից, ըստ ոլորտի մասնագետների՝ գլխավորը Գյումրու պատմական միջուկն է՝ առանց ճարտարապետական փոփոխությունների: Լիզա Գասպարյանը վստահ է, որ լավ մարքեթինգի կիրառման դեպքում Գյումրին կարող է ստվերում թողնել Թբիլիսին՝ որպես հին ոճի կրող քաղաք:

«Ինչ է անում պետությունը սեփական հարստությունը պրոպագանդելու, զբոսաշրջությունը զարգացնելու համար» հարցին ոլորտի երկարամյա մասնագետն ասում է՝ Զբոսաշրջության պետական կոմիտե ունենք, որի արած աշխատանքը որեւէ ձեւով տեսանելի չէ: «Նստած են կառավարության հարմար շենքերում եւ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում մարզերում: Ոլորտը զարգացնում են միայն անհատները: Մենք չենք զգացել պետության աջակցությունն ու մեկնած ձեռքը»:

Զբոսավարը թվարկում է խնդիրները, որոնց բախվում է ոլորտն ամեն օր. ենթակառուցվածքների խնդիր ունենք: Դարի շինարարություն Հյուսիս-հարավը տարիներ շարունակ խոչընդոտում է զբոսաշրջային հոսքը դեպի Շիրակի մարզ: Հաջորդ խնդիրն, ըստ նրա, Գյումրու օդանավակայանի, մեղմ ասած, խեղճ վիճակն է, որտեղ մուտք գործողը դիտարկվում է որպես գումար տվող օբյեկտ: «Քաղավիացիան եւ զբոսաշրջային պետական կոմիտեն, իրար հերթ չտալով, միջազգային չվերթեր էին խոստանում, բայց Գյումրի-Մոսկվա չվերթից այն կողմ չանցանք»:

Լիզա Գասպարյանը մեծ խնդիրների կողքին փոքրերն էլ է թվարկում, որոնք լուծելու համար մեծ ջանքեր ու ներդրումներ հարկավոր չեն. հարցերի հարցը՝ զուգարանների բացակայության փաստը, մեծագույն խնդիրներից է: Բացի այդ՝ թանգարաններում առցանց հերթագրում չունենք, որ մարդն իր ժամն ամրագրի, չգա հերթ կանգնի: «Աշխարհը զարգացել է, մենք մնացել ենք Սովետի եւ մեր օրերի արանքում»:

Շիրակի մարզ եկողներին Գասպարյանը խորհուրդ է տալիս չսահմանափակվել Գյումրու կենտրոնով: Թվարկում է մարզի զբոսաշրջային վայրերը՝ Երերույքի տաճար, Մարմաշենի, Հառիճի վանական համալիրներ, Ախուրյանի կիրճ, Ամասիայի, Աշոցքի հիասքանչ գոտիներ… Տեղանքները հրաշալի են, բայց դեպի դրանք տանող ճանապարհները՝ կրկին անմխիթար: «Արդեն ունենք վատ օրինակ՝ զարգացած Երեւան, հետ մնացած մարզեր: Հիմա չկրկնենք նույնը մարզի կտրվածքով. Գյումրին զարգացնենք՝ անտեսելով մարզի այլ տարածքները»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավրովը կհանդիպի ԱՊՀ երկրների դեսպանների հետ
հաջորդը
Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Թրեյսիի թեկնածությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն