• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պարտություն, որ շարունակվում է

Վարդան Հարությունյան 11:30 | 08.12.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 08.12.2022
Pashinyan

2020-ի նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ փաստաթուղթը, որը մեր պարտության արձանագրումն էր, ամբողջովին փոխեց Հայաստանի կարգավիճակը։ Այն Հայաստանը, որ աշխարհում, տարածաշրջանում, բարեկամների ու հակառակորդների համար կար մինչեւ 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր, դադարեց գոյություն ունենալուց։

Նոր իրողություններն ու նոր կարգավիճակի գիտակցումն առիթ դարձան պնդելու, որ իշխանավորը, ում օրոք արձանագրվեց պարտությունը, պետք է հեռանա։ Մեկ հիմնավորում է եղել՝ վերջնագիր ստորագրած վարչապետը լիարժեք բանակցող լինել չի կարող։ Հաղթած երկրի ղեկավարը նրա հետ այլ բառապաշարով է խոսելու։ Նրան անընդհատ վերջնագրեր են ներկայացնելու, նրա հետ սպառնալիքներով են խոսելու։

Բանակցային սեղանի մոտ նրա ձայնը չի հնչելու։ Զարգացումներին տեղյակ, մասնակից ու միջնորդ երկրներն են անգամ այլ վերաբերմունք դրսեւորելու։ Ասվում էր, որ նրա մնալու դեպքում նոր կորուստներն անխուսափելի են լինելու։ Բացատրվում էր, որ նրա հեռանալը ոչ թե կամակորություն է, այլ բխում է պետության շահից, որ պարտված երկիրը պետք է ներկայացնի մեկը, ով պարտությանն անմիջական առնչություն-մասնակցություն չի ունեցել, հետեւաբար այնքան կաշկանդված չէ, որքան նա, ով իր անհեռատես քայլերով ու արկածախնդիր վարքով երկիրը պատերազմի ու ջախջախիչ պարտության է տարել։

Խոսքը բոլորովին էլ վարչապետի աշխատասենյակը նախկիններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին վերադարձնելու մասին չէր։ Թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք մերժվել են մեկընդմիշտ, եւ որեւէ տապալում, անգամ այնպիսի ծանր հարված, ինչպիսին պարտությունն էր, նրանց վերադարձի առիթ լինել չէր կարող։ Ինչպես նաեւ այն պատճառով, որ գլխավորապես նրանց գործունեության հետեւանքով է, որ տարիների ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտությունն իր լուծումը չի ստացել։ Բայց հայկական միջավայրում միայն իրարով սնվող եւ իրարով կայացող նախկիններն ու ներկաները չեն։ Եղել են ու կան ունակ ուժեր եւ անհատներ, որոնք կարող էին իրենց ուսերին վերցնել այդ ծանր բեռը եւ փորձել երկիրը դուրս բերել փակուղուց։

Փաշինյանը, սակայն, վճռեց մնալ։ Այսօր արդեն կարեւոր չէ, թե ինչ փաստարկներով էր նա իր մնալը հիմնավորում։ Կարեւոր չէ նաեւ, թե ինչպես կարողացավ իր մնալը կազմակերպել։ Կարեւոր է, որ կանխատեսումները, թե Փաշինյանի մնալու պարագայում նորանոր պարտություններ են լինելու, իրականացան։

Արտաքին հարթակներում խոսք ասելու եւ պաշտպանվելու հնարավորությունից զրկված Փաշինյանը ամբողջ հույսը Ռուսաստանի վրա էր դրել։ Մտածում էր, թե Պուտինին շողոքորթ ու ծառայամիտ ողջույնի ու հրաժեշտի խոսքեր ձոնելով՝ Հայաստանի եւ Արցախի համար պաշտպանություն է կորզելու, ամրապնդելու եւ ձգելու է նոր ձեւավորված ստատուս-քվոն։

Հաշվարկը, սակայն, սխալ դուրս եկավ։ Անցած երկու տարիների ընթացքում հայկական կողմը ոչ մի հաջողություն՝ կլինի բանակցային գործընթացում, թե Հայաստանի ու Արցախի անվտանգության ու սահմանների պաշտպանության ոլորտում, ոչ միայն չի արձանագրել, այլեւ անընդհատ նահանջել է ու զիջել։ Արցախի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Այնտեղ վերցնում են ամբողջն ու ոչնչի դիմաց։ Խոսքն արդեն Հայաստանի մասին է։

Ադրբեջանական կողմը նորանոր պահանջներ է առաջ քաշում, հանդես է գալիս սպառնալիքներով ու վերջնագրերով, իսկ երբ հարկ է համարում, կենսագործում է դրանք։ Նրանց բանակը հատել է մեր երկրի սահմանն ու դիրքավորվել մեր տարածքներում։ Գրավել է նշանակալի բարձունքները։ Մեր մայրուղիներն ու մեր բնակավայրերը նրանց թիրախում են, մեր գերիները նրանց բանտերում են, ու մենք մի այնպիսի փակուղում ենք, որտեղից ելքեր, ցավոք, չեն նշմարվում։

Այն վիճակը, որ կա այսօր ու շարունակվում է, գլխավորապես Փաշինյանի անձով է պայմանավորված։ Այլ բանակցողի պարագայում բոլորովին այլ պատկեր էր լինելու։ Ասվածից, իհարկե, չպետք է հետեւի, թե որեւէ մեկը Հայաստանի պարտությունը կարող էր հաղթանակի վերածել։ Բայց պարտությանը վերջակետ դնել, հավանաբար, կարող էր։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոգեկոչման արարողություններ Լոռու մարզում
հաջորդը
ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն