• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Ի՞նչ նպատակով են հաշվառվում եւ համարակալվում խոշոր եղջերավորները

Հասմիկ Բալեյան 17:45 | 09.12.2022
Հասմիկ Բալեյան 17:45 | 09.12.2022
cow

Հայաստանում նոյեմբերի 12-ին մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման եւ համարակալման գործընթացը՝ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագիրը եւ միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» Կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման։ Դա պարտադիր ծրագիր է, որն իրականացվելու է բոլոր մարզերում, լինելու է մշտական՝ հաշվի առնելով կենդանիների ծինը, սպանդը եւ ներմուծումները։ Գործընթացը մեկնարկել է Արմավիրի մարզից։

Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել եւ անհրաժեշտության դեպքում դրա համար ստանալ փոխհատուցում, իսկ կենդանու կորստի կամ այլ դեպքերում ականջապիտակի միջոցով հնարավոր կլինի գտնել եւ վերադարձնել անասնատիրոջը։

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագրի իրականացման վերահսկողությունը վերապահված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցնում է՝ կենդանիների համարակալման եւ հաշվառման համակարգը նպաստում է հիվանդությունների դեմ պայքարին, անասնապահության եւ անասնաբուժության զարգացմանը, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը։

Georgi AvetisyanԻ պատասխան «Ալիք Մեդիայի» գրավոր հարցման՝ Գեորգի Ավետիսյանը նշում է՝ խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման եւ համարակալման գործընթացի նպատակն է համարակալման եւ հաշվառման ինստիտուտի կայացումը, հանրապետության տարածքում կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողության բարելավումը։ Հաշվառումն ու համարակալումը հնարավորություն կտան անասնաբուժասանիտարական տեսանկյունից բարձրորակ հումք եւ մթերք արտադրելու։ Կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր՝ զոոնոզ վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության մակարդակը եւս հնարավոր կլինի բարձրացնել։

«Խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառումը եւ համարակալումը կնպաստեն նաեւ տավարաբուժության տեղեկատվական հարթակի կատարելագործմանը, կենդանիների կերակրման, պահպանման անասնահամաճարակային միջոցառումների եւ կենդանիների սպանդի, կենդանական ծագման հումքի վերամշակման եւ պահեստավորման գործընթացին»,- նշում է Գեորգի Ավետիսյանը։

ՍԱՏՄ ղեկավարը վստահեցնում է՝ խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառումն ու համարակալումը կնպաստի նաեւ դրանց իրացմանը։ Կենդանիների եւ կենդանական ծագման հումքի եւ մթերքի միջազգային առեւտրի հարթակներում կարեւորվում է խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառումն ու համարակալումը։

Գեորգի Ավետիսյանն ասում է՝ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն անասնատերերի համար հարկային որեւէ պարտավորություն չի առաջացնում, եւ նրանք չեն ընդդիմանում այդ գործընթացին։ Համարակալման եւ ականջապիտակներ փակցնելու գործընթացն իրականացնում են համայնքային անասնաբույժները։ Ականջապիտակների ամրացումը վտանգավոր չէ կենդանու առողջության համար․ այդ պրակտիկան ընդունված է աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում։

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի համանուն բնակավայրի բնակիչ Սիլվա Ղարախանյանի ընտանիքը խոշոր եղջերավոր կենդանիներ ունի: Քանի որ ծրագիրը պարտադիր է, նա բնականաբար չի ընդդիմանալու համարակալման գործընթացին, բայց դրական կարծիք չունի ծրագրի մասին։ Ասում է՝ լսել է, որ պատկան մարմինները հայտարարել են՝ խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառումն ու համարակալումն անասնատերերի համար հարկային որեւէ պարտավորություն չեն առաջացնում, բայց ենթադրում է՝ առաջիկայում նաեւ հարկային պարտավորություններ կլինեն։

Ղարախանյանը պատմում է՝ իրենց բնակավայրում արոտավայրերը շատ քիչ են։ Նախկինում սահմանին մոտ հատվածում արոտավայրեր կային․ անասնապահները կենդանիներին տանում էին այնտեղ, արածեցնում, բայց թշնամու առաջխաղացումից հետո վախենում են կենդանիներին այնտեղ տանելուց։

«Բնակավայրում անասուն պահող մարդիկ շատ չեն, անասնապահներրի մեծ մասն էլ խոտը գնում է, ուստի եկամուտը փոքր է։ Եթե հանկարծ հարկային պարտավորություններ էլ առաջանան, անասնապահներն անելանելի վիճակում կհայտնվեն, եւ ես ենթադրում եմ, որ շուտով դա էլ կլինի»,- եզրափակում է Սիլվա Ղարախանյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էլ Ռիադն ու Պեկինը կաջակցեն միջուկային ծրագրի խաղաղ բնույթին
հաջորդը
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դեսպանատների աշխատանքային հանդիպում Ստամբուլում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն