• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Քաղաքական դաշտի անադեկվատ դերակատարները

Արման Գալոյան 17:00 | 09.12.2022
Արման Գալոյան 17:00 | 09.12.2022
Ararat Mirzoyan

Խորհրդարանական ուժերը վաղուց արդեն ադեկվատ չեն վերաբերվում հայաստանյան քաղաքական իրողություններին։ Խոսքը ոչ միայն իշխանությունների, այլեւ ընդդիմության մասին է։

«Սեփական օրակարգով» խորհրդարան վերադարձած ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին: Մինչդեռ դա վարչապետին «պատին սեղմելու» եւ նրանից բանակցային գործընթացների վերաբերյալ պատասխաններ ու պարզաբանումներ պահանջելու հրաշալի հնարավորություն էր։

Որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցնելու շատ բան կար, կասկածից վեր է։ Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի քանի խնդրահարույց հայտարարություն էր արել՝ Հայաստանին բաց տեքստով մեղադրելով Պրահայում Արցախի կարգավիճակի մասին քննարկումներից փաստաթղթավորված հրաժարվելու համար։ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բայրամովը խոսել էր ՀՀ-ին փոխանցված առաջարկների երրորդ փաթեթի մասին։ Ռուս-ադրբեջանական ձեւաչափով ակտիվ քննարկվում է տարածաշրջանային ուղիների վերաբացման ու գործարկման հարցը. խոսվում է երկաթգծի վերակառուցման ծրագրերի մասին։ Իշխանությունները ոչ վաղ անցյալում հայտարարում էին մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, բայց ԱԳ նախարարը ստիպված էր ԱԺ-ում հայտարարել, որ հազիվ թե դա տեղի ունենա։ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի շարունակվող ներկայության եւ Բաքվի բանտերում դեռեւս գտնվող հայ ռազմագերիների մասին էլ չենք խոսում։

Կարճ ասած՝ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն առավել քան շատ են եւ առավել քան լուրջ, ընդ որում՝ դրանք ոչ թե լուծվում են, այլ միայն ավելանում. ամեն րոպե կախված է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։

Ահա նման իրավիճակում «սեփական օրակարգով» խորհրդարան վերադարձած ընդդիմադիրները խուսափում են վարչապետի հետ ե՛ւ առերես, ե՛ւ փակ հանդիպումներից։ Թեեւ, եթե ճիշտ ենք հիշում, իրենց օրակարգի մաս էր նաեւ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։ Փոխարենը ընդդիմադիր խմբակցություններից որոշ պատգամավորներ մասնակցեցին, օրինակ, ԲԴԽ անդամի ընտրությանը՝ կողմ քվեարկելով իշխանության առաջադրած թեկնածուին, իսկ ԱԺ նստաշրջանին նրանց ներկայությունը ձեւական էր՝ պարզապես բացակա «չստանալու» եւ մանդատից զրկվելու վտանգի առջեւ չկանգնելու համար։

Նույնը նաեւ իշխանական ճամբարում է, երբ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ (պատգամավորի հարցին ի պատասխան) գյուղինստիտուտի՝ մայրաքաղաքի կենտրոնում լինելու անթույլատրելիության մասին, ընդ որում՝ ԱԺ ամբիոնից նա այդ մասին խոսում էր արդեն երկրորդ անգամ։

Իշխանության ոչ ադեկվատության մասին է փաստում նաեւ այն, որ վարչապետին այդ հարցը տվել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը, որը ծնունդով Սյունիքի մարզից է։ Իսկ Սյունիքի մարզի վրա կախված վտանգների մասին այս ընթացքում բազմիցս է խոսվել։

ԱԺ-ում Փաշինյանը բավական ծավալուն անդրադարձ կատարեց նաեւ աղետի գոտու վերականգնման խնդրին եւ, միայն վերջում հավանաբար դժգոհ լինելով ՀԱՊԿ երեւանյան նիստի մասին ԱԳ նախարարի պարզաբանումներից, ինքը մանրամասներ ներկայացրեց ու սկսեց արդարանալ, թե ինչու Հայաստանը մերժեց ՀԱՊԿ-ի առաջարկած ռազմատեխնիկական օգնությունը՝ փոխարենը պահանջելով քաղաքական գնահատականներ տալ ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈՒ ներխուժմանը (կարծես ռազմական հերթական ագրեսիայի դեպքում պետք է «բարաթը» թափահարեին)։ Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանը նման պահանջ առաջադրել էր՝ քաջ իմանալով, որ ՀԱՊԿ անդամ երկրները (եթե ոչ բոլորը, ապա առնվազն գերակշիռ մեծամասնությունը) հրաշալի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ եւ ոչ մի պարագայում չեն գնա առճակատման։

Եւս մեկ փաստ. Հայաստանը լինելով ՀԱՊԿ֊ում նախագահող երկիր, չգիտի, թե ՀԱՊԿ֊ը կոնկրետ ինչ ռազմատեխնիկական օգնություն է պատրաստ եղել տրամադրել, անգամ վարչապետը, հարկ չի համարել այդ հարցում ստանալ սպառիչ տեղեկություն, ոչ էլ ներկայացրել է իր առաջարկները։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացների վերաբերյալ հարցերը պատվիրակել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, իսկ ինքն ԱԺ նիստի ընթացքում ակտիվորեն հեռախոսն էր «քչփորում»։

Սա ընդամենը մի փոքր դրվագ է հայաստանյան ներքաղաքական կյանքից։ Բայց այս փոքր դրվագն էլ բավական է պատկերացում կազմելու, թե որքան անադեկվատ են իշխանություններն ու ընդդիմությունը։ Նման իրավիճակում կարծես արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր խորհրդարանի ձեւավորումը խիստ անհրաժեշտություն են։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոտ 500 միլիարդ դոլարի հավելյալ ֆինանսավորման կարիք կունենան
հաջորդը
Հայաստանն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է. Շոյգու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն