• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«75 տարեկանում բացահայտեցի նկարելու ձիրքս»

Հասմիկ Բալեյան 13:00 | 10.12.2022
Հասմիկ Բալեյան 13:00 | 10.12.2022

Մասնագիտությամբ դերձակ 82-ամյա Գրետա Մելիքովան 75 տարեկանից սկսել է նկարել։ Հիշում է՝ տանը՝ սեղանին դրված էին ծոռան նկարչական ալբոմն ու մատիտները։ Թերթում է նկարները, կապիկի պատկեր է տեսնում ու փորձում նկարել։

«Քիչ անց որդիս եկավ… զարմանքով հարցրեց՝ ե՞ս եմ նկարել, ասացի՝ այո՛։ Այդպես 75 տարեկանում ես բացահայտեցի նկարելու ձիրքս։ Մինչեւ 2019 թվականը մեր խանութում վաճառողուհի էի աշխատում, դրանից առաջ էլ երկար տարիներ դերձակությամբ եմ զբաղվել։ 2019-ին, երբ կորոնավիրուսը մոլեգնեց, դադարեցի խանութում աշխատելուց։ Չեմ սիրում պարապ մնալ եւ սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել նկարչությանը»,- պատմում է տիկին Գրետան։

Նա 4 երեխա ունի, 12 թոռ, 8 ծոռ։ 2021-ի սեպտեմբերյան մի օր, երբ տիկին Գրետան իրենց տան պատուհանից դուրս էր նայում, մի աղջիկ մոտեցավ եւ նրան այցեքարտ տվեց։ Նկարչության ուսուցչուհի Մագա Դավթյանն էր։

Այն շենքի հարեւանությամբ, որտեղ տիկին Գրետան է ապրում, նկարչության ուսուցչուհու ազգականներն են ապրում։ «Բեյսիկ բրաշ» նկարչության ստուդիան այդ ժամանակ նոր էր բացվել։ Ազգականի տնից դուրս գալիս Մագան տեսավ տիկին Գրետային, այցեքարտը նրան փոխանցեց՝ մտածելով՝ գուցե նա թոռնիկներ ունենա, որ կցանկանան նկարչության դասերի հաճախել։

«Նա ինձ պատմեց, որ սիրում է նկարել։ Ո՞վ կմտածեր, որ մի քանի օր անց հե՛նց տիկին Գրետան էր գալու մեր ստուդիա՝ դասերի»,- ասում է Մագա Դավթյանը։

Այցեքարտը վերցնելուց հետո տիկին Գրետան հասկացել է՝ սա իր համար հիանալի հնարավորություն է։

«Տղաս ասաց՝ եթե սիրտդ կպել է նկարչությանը, անպայման գնա՛։ Ուրախացա, որ որդիս կողմ էր։ Թոռնուհուս՝ Անահիտի հետ գնացի ստուդիա։ Ուսուցչուհիները՝ Մագա Դավթյանն ու Աննա Հոբոսյանը, սիրով ընդունեցին։ 2021-ի սեպտեմբերից մինչեւ հիմա շաբաթը երեք օր գալիս եմ նկարչության դասերի»,- պատմում է տիկին Գրետան։

Greta MelikovaՍիրով է հաճախում դասերին․ նոր գիտելիքներ է ստացել։ Ստուդիան նրա համար ստեղծագործական հաճելի միջավայր է, իսկ ստուդիայի սաները եւ ուսուցչուհիները հարազատ են դարձել։ Ասում է՝ ուսուցչուհիներն անգամ արյան ճնշումը կարգավորող դեղերի ժամն են հիշեցնում, հետեւողական են իր առողջության նկատմամբ։

Greta Melikova

Տիկին Գրետան՝ ուսուցչուհու՝ Աննա Հոբոսյանի հետ

Տիկին Գրետան նկարել է նատյուրմորտներ, գծանկարներ, դիմանկարներ, բնանկարներ․․․ Ուսուցչուհին՝ Աննա Հոբոսյանը, շեշտում է՝ տիկին Գրետան նկարչության ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ դասերի է հաճախում։ Արագ է սովորում, սիրով է նկարում․ նրա գրանցած առաջընթացը զարմացնում է ուսուցչուհիներին։

2022 թվականի հունիսի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ 82-ամյա Գրետա Մելիքովայի՝ «Իմ գույները» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նոր էներգիա է տվել տիկին Գրետային։

Greta MelikovaՆա առավելապես բնանկարներ է սիրում նկարել։ Հիմա ծովանկարչություն է ուսումնասիրում։ Սիրում է Այվազովսկու աշխատանքները․ այժմ նկարում է «Իններորդ ալիք»-ը։  

Greta Melikova«Նախկինում տարեցներ հաճախել են մեր ստուդիա, բայց տիկին Գրետան ամենաավագն է։ Բոլորս սիրում ենք նրան։ Տիկին Գրետայի հետ աշխատելը տարբերվում է երեխաների հետ աշխատելուց։ Երեխաները նոր ինֆորմացիան ավելի հեշտ են պատկերացնում, ընկալում։ Հասուն մարդու պարագայում ավելի դժվար է։ Բայց քանի որ տիկին Գրետան շատ է սիրում նկարել, նրա հետ աշխատելը հեշտանում է»,- ասում է Մագա Դավթյանը։

Greta Melikova

Տիկին Գրետան՝ ուսուցչուհու՝ Մագա Դավթյանի հետ

Տիկին Գրետայի աշխատանքները գնել ցանկացողներ են եղել, բայց որդին ափսոսում է։ Բազմաթիվ նկարներ կախել է տան պատերին։ Որոշ նկարներ էլ տիկին Գրետան նվիրել է իր համար շատ թանկ մարդկանց։

«Նկարելիս ինձ հանգիստ ու լավ եմ զգում։ Նկարչության դասերի օրերն ինձ համար միշտ սպասված են։ Ինչպես ասում են, երբեք ուշ չէ սովորելու համար․ 81 տարեկանից նկարչության դասերի եմ հաճախել։ Շարունակում եմ սովորել ու կատարելագործվել։ Նկարչությունն ուրիշ աշխարհ է։ Ես ինձ երջանիկ եմ զգում նկարելիս»,- եզրափակում է տիկին Գրետան։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«3+3» հարթակը կդառնա կարգավորման գործընթացների հենասյուներից մեկը. Գոնչար
հաջորդը
Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն