• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Իշխանությունները վերաձեւակերպում են անվտանգային համակարգը

Արմինե Ավետյան 15:00 | 12.12.2022
Արմինե Ավետյան 15:00 | 12.12.2022
Central Election Commission, Armenia

Հաջորդ տարի Ազգային անվտանգության ծառայությունից կառանձնացվի միանգամից երկու ստորաբաժանում կամ գործառույթ՝ պետական պահպանության ծառայությունը՝ հայտնի ՊՊԾ-ն, եւ արտաքին հետախուզությունը, որոնք կտեղափոխվեն վարչապետի ենթակայության ներքո։ ՊՊԾ-ն տեղափոխելու վերաբերյալ օրինագիծն արդեն քննարկվել է Ազգային ժողովում, իսկ արտաքին հետախուզական ծառայության վերաբերյալ նախագիծը Կառավարությունն ընդունել է վերջին նիստում։

Պետական պահպանությունն ու արտաքին հետախուզությունը ԱԱԾ-ի հիմնական եւ ամենակարեւոր բաժիններից են, եւ եթե դրանք դուրս են բերվում, ապա իրավապահ այդ մարմնի գործառույթները զգալիորեն «թեթեւանում» են։ Նախագիծն ԱԺ-ում քննարկելու ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով այդ հարցին, ասել է, թե ԱԱԾ-ին ընդամենը երեք՝ հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գործառույթները թողնելու մասին քաղաքական որոշում կա։ Եվ հարց է առաջանում, թե գործող իշխանություններն ինչու են այդպես «պատժում» ԱԱԾ-ին։

«Ընդհանուր առմամբ Կառավարությունը սկսել է անվտանգային համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց։ Այն թեեւ սկսվել է 2018-ից, բայց առավել ինտենսիվացել, եւ դրա անհրաժեշտությունն ավելի է սրվել 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բարձրացնենք անվտանգության մարմինների արդյունավետությունը»,- ընդամենը հավելել է Գրիգորյանը։

Երբ հետեւում ես հատկապես անվտանգային ու պաշտպանական ոլորտներում իշխանությունների վարած քաղաքականությանը, տեսնում ես, որ այն իրականում բավականին հեռուն տանող նպատակ ունի։ Անցած շաբաթ ԱԺ-ն ընդունեց նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։

Պաշտպանական ոլորտի այս նախաձեռնությունների շրջանակներում պատասխանատուները հաճախ են այցելում արեւմտյան երկրներ՝ Սուրեն Պապիկյանի վերջին այցերը ԱՄՆ, Ֆրանսիա, Հնդկաստան։ Ճիշտ է, այդ այցերի մասին տեղեկատվությունը բավականին սեղմ է, բայց հասկանալի է, որ այն ունի ոչ միայն զենք ձեռք բերելու, այլեւ բանակի՝ արեւմտյան մոդելի բարեփոխումների բաղադրիչ։ Ճիշտ է, Պապիկյանը Մոսկվա էլ է գնում, բայց քննադատում է բանակի ռուսական մոդելը։

«Մենք գնահատել ենք ու հասկանում ենք, որ մեր դպրոցը, պայմանական սովետական դպրոցը մարտի դաշտում արդեն որերորդ պատերազմում ցույց է տալիս, որ կենսունակ չէ։ Սա փաստ է, իրականություն է, եւ այս փաստի հետ պիտի առերեսվենք եւ բնականաբար ընդունենք համապատասխան որոշումներ։ Այդ որոշումներն ըստ էության տեղի են ունենում, եւ այս գործընթացները, որ մենք սկսել ենք, նաեւ դրա մասին են»,- մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր նա։

Ակնհայտ է, որ նույնը վերաբերում է նաեւ ՊՊԾ-ն եւ հետախուզական ծառայությունները վարչապետի անմիջական ենթակայությանը տեղափոխելու նախաձեռնություններին։ Եվ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ թե՛ պաշտպանության նախարարությունը, թե՛ ԱԱԾ-ն եղել են ոչ միայն ռուսական մոդելի կառույցներ, այլեւ գործել են Ռուսաստանի ազդեցության ներքո։

Նախկին իշխանությունները մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ իրենք առանց ՌԴ-ի համաձայնության չեն կարող պաշտպանության, արտաքին գործերի նախարարներ, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ ԱԱԾ պետ նշանակել։ Իզուր չէ, որ այդ կառույցների ղեկավարներից ոմանք այսօր ՌԴ-ում են։ Ավելին՝ մենք պաշտպանության նախարար ենք ունեցել, որը ՌԴ քաղաքացի է՝ Միքայել Հարությունյանը, եւ այսօր այդ երկրում է թաքնվել՝ խուսափելով ՀՀ արդարադատությունից։

Թե գործող իշխանություններն այդ գերատեսչությունների ղեկավարներ նշանակելով որքան են խուսափել ռուսական ազդեցությունից, կարող ենք դատել միայն այն հանգամանքով, որ հետհեղափոխական 4,5 տարիների ընթացքում հինգ ԱԱԾ պետ է փոխվել։ Հեղափոխությունից հետո ԱԱԾ առաջին ղեկավար Արթուր Վանեցյանն անձամբ մոսկովյան հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց, թե ինքը «կադրային չեկիստ» է։ ԳՇ կարգավիճակը նվազեցնելու եւ պաշտպանության նախարարությունում ներառելու՝ մի քանի ամիս առաջ արված փոփոխությունն իրականում միտված էր այդ կառույցը ռուսական ազդեցությունից հնարավորինս զերծ պահելուն։ Եվ այդպես՝ տեսանելի ու ոչ տեսանելի բազմաթիվ քայլեր։

Այսինքն՝ իշխանությունները քայլ առ քայլ փորձում են Հայաստանի անվտանգային համակարգը դուրս բերել ՌԴ ազդեցությունից։ Հավանաբար ԱԱԾ-ի դեպքում դա այնքան էլ չի հաջողվել, այդ պաճառով էլ ՊՊԾ-ն ու հետախուզական ծառայությունը հանում են այդ կառույցից։ Եվ որքան էլ այդ տեղափոխությունն ամրապնդում է Նիկոլ Փաշինյանի սուպերվարչապետությունը, հիմքում ունի նաեւ արտաքին ազդեցության այդ խնդիրը։

Բայց այս դեպքում էլ շատ կարեւոր մի հարց է առաջանում՝ Հայաստանն ինչպես կարող է ՌԴ-ի ազդեցությունից զերծ անվտանգային համակարգ ստեղծել, կառույցներ ձեւավորել, երբ այդ երկրի հետ անվտանգային նույն համակարգում է՝ ՀԱՊԿ-ում։ Երբ այդ երկրի հետ առանձին ունի պաշտպանական, միասնական հակաօդային եւ այլ համաձայնագրեր։ Կամ արդյո՞ք Արեւմուտքը պատրաստ է այդ հարցում Հայաստանին աջակցելու։ Չէ՞ որ նման պարագայում ՀԱՊԿ անդամ լինելն են խոչընդոտ համարում։

Բացի այդ՝ Հայաստանն ինքն այսուհետեւ չի կարող հենվել թե՛ Ռուսաստանի՝ իր ռազմավարական դաշնակցի, թե՛ ՀԱՊԿ-ի աջակցության վրա։ Չէ՞ որ անցած երկու տարիներին նրանք մեր երկրին չօգնեցին։

Չի բացառվում, սակայն, որ հիմա Արեւմուտքից աջակցության վերաբերյալ ազդակ են ստացել։ Բայց ազդակը բավարար չէ, հավանաբար ռուսական ազդեցությունից դուրս գալու պահանջ էլ է դրվել, հակառակ պարագայում ցանկացած՝ թե՛ նյութական, թե՛ մասնագիտական աջակցությունն իզուր կլինի։ Միգուցե փորձ է արվում ռուսական ազդեցությունից հրաժարումը դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, եւ դա է Հայաստանի անվտանգային համակարգը վերաձեւակերպելու նպատակը։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
հաջորդը
Ռուսաստանցիները ՀՀ-ում 43%-ով շատ են անշարժ գույք գնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն