• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Հաշմանդամություն ունեցողների կարողությունները պետք է գնահատել եւ օգտագործել»

Հասմիկ Բալեյան 16:45 | 14.12.2022
Հասմիկ Բալեյան 16:45 | 14.12.2022

Երեւանում Եվրոպական միության ֆինանսավորած «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված էքսպո անցկացրեց։ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» հիմնադրվել է 2017-ին «Ագաթ» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Կոալիցիային անդամակցում են 15 կազմակերպություն եւ 7 անհատ։ Նպատակն է համախմբել բոլորի ջանքերը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց իավունքները պաշտպանված լինեն, եւ նրանք իրենց ներուժն իրացնելու հավասար հնարավորություն ունենան։

Էքսպոյի ընթացքում ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքները, արվեստի գործերն ու լուսանկարները։ Կազմակերպվեց նաեւ բոչիա պարալիմպիկ մարզաձեւի խաղը։

Coalition for Inclusive Legal ReformsԷքսպոյի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքները ներկայացնելն էր, վաճառք չեղավ։

Կոալիցիայի անդամ կազմակերպությունները հիմնականում մարզերում են։ Կարծրատիպեր կան, թե հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող արտադրանք ստեղծել, ծառայություններ մատուցել, սակայն այդ կարծրատիպերը ժամանակի ընթացքում որոշակիորեն հաղթահարվել են։ Օրինակ՝ տասը տարի առաջ վիճակն ավելի վատ էր։

«Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա»-ի համակարգող Մուշեղ Հովսեփյանը նշեց՝ այդ դրական տեղաշարժը լինում է հաշմանդամություն ունեցող անձանց տեսանելիության բարձրացմամբ, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ մասնակից են դառնում տարբեր ոլորտների զարգացումներին։ Հաշմանդամություն չունեցող մարդիկ սովորում են՝ ինչպես կարելի է հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։

Mushegh Hovsepyan«Հիմա հաշմանդամություն ունեցող անձանց տեսնում ենք արվեստի, քաղաքականության եւ այլ ոլորտներում։ Տասը տարի առաջ գուցե նրանց չտեսնեինք այդ ոլորտներում։ Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը դեպի դրականն է փոխվել նաեւ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած անձանց շնորհիվ: Զինվորների եւ զինվորականների նկատմամբ հասարակության վերաբերմունքը շատ ավելի դրական է, քան հաշմանդամություն ունեցող այլ խմբերի։ Հընթացս նրանց վերաբերմունքը դեպի դրականն է փոխվում նաեւ հաշմանդամություն ունեցող մյուս խմբերի նկատմամբ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Մուշեղ Հովսեփյանը։

«Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս-կենտրոնը, որը գործում է համանուն ՀԿ-ի հովանու ներքո, հիմնադրվել է 2020-ի հոկտեմբերից։ Ռեսուրս-կենտրոնի համակարգող Հեղինե Գասպարյանը պատմեց՝ հիմնադրման օրից ծառայություն է մատուցում Շիրակի մարզում։ Էքսպոյի ընթացքում կենտրոնը ներկայացրեց իր հրատարակած գրքերն ու ձեռնարկները, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ ճիշտ հաղորդակցմանը։

Heghine Gasparyan«Ներկայացնում ենք նաեւ հայ դասականների ստեղծագործությունները աուդիո տարբերակով, որոնք նախատեսված են տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Այսօր մեր տաղավարում ներկայացված են նաեւ աջակցող սարքեր եւ տեխնոլոգիաներ, որոնք կարող են բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը»,- պատմեց Հեղինե Գասպարյանը։

«Մենք կարող ենք» ՀԿ-ն զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների եւ նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանությամբ։ Կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մովսիսյանը պատմեց՝ ՀԿ-ն ներկայացնող հաշմանդամություն ունեցող ութ երեխա եւ երիտասարդ ներկայացրել են իրենց լուսանկարչական աշխատանքները։

«Մեր կենտրոնում լուսանկարչության դասերի հաճախող երեխաներից շատերը դարձել են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։ Նրանց յուրօրինակ աշխատանքներն այսօր ներկայացված են ցուցահանդեսում։ Որոշել ենք առաջիկայում մեր Նարեկի գեղանկարչական աշխատանքները ներկայացնել ցուցահանդես-վաճառքում»,- պատմեց «Մենք կարող ենք» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մովսիսյանը։

«Մենք կարող ենք» ՀԿ-ում լուսանկարչության դասերի հաճախելով՝ Նարեկն արդեն արհեստավարժ լուսանկարիչ է։ Նա լուսանկարչությամբ ու գեղանկարչությամբ սկսել է զբաղվել չորս տարի առաջ։

Narek«Սիրում եմ բնապատկերներ նկարել, ծովանկարչությունն է ինձ հարազատ։ Նաեւ աճպարարությամբ եմ զբաղվում»,- ասաց Նարեկը։

Narek pictures«Մենք կարող ենք» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մովսիսյանը հիշեցրեց՝ բոլորս հավասար ենք, ապա հավելեց՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները պետք է գնահատել եւ օգտագործել:

Narek & Anna Movsesyan«Հաշմանդամություն ունեցող անձինք մեծ ներուժ ունեն։ Հարկավոր է բացահայտել եւ արժեւորել այն»,- եզրափակեց Աննա Մովսիսյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հորդորում ենք վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Կիպրոսի ԱԳՆ
հաջորդը
Պուտինը, Ալիեւն ու Փաշինյանը կշփվեն կուլուարներում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն