• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չափագրում է հայկական եկեղեցիները

Տաթեւիկ Ճուղուրյան 20:30 | 14.12.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 20:30 | 14.12.2022

Մեկ տարի շարունակ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը նոր մեթոդներով չափագրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հայկական հուշարձանները։

Գեղարդավանք, Սուրբ Հռիփսիմե, Շողակաթ, Գայանե եկեղեցիներից ու Զվարթնոց հնավայրից հետո մասնագետների վերջին կանգառը Հաղպատի եւ Սանահինի վանական համալիրներն էին։ Մոտ երկու շաբաթ տեւած աշխատանքներն այստեղ ամփոփվեցին դեկտեմբերի 9-ին։

Հուշարձանների սկանավորումը եւ եռաչափ (3D) թվայնացումը կատարվել են անօդաչու թռչող սարքերով, ֆոտոֆիքսացիայի եւ ֆոտոգրամետրիայի միջոցով, ինչպես նաեւ լազեր սկաների կիրառմամբ։

Եկեղեցիների խնդիրները վերհանելու գործում հայ ճարտարապետներին օգնել են Քեյփթաունի համալսարանի մասնագետները, որոնք Հարավաֆրիկյան Հանրապետությունից Հայաստան են եկել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հրավերով։

Gevorg Gyulamiryan«Մենք հրավիրեցինք կոնկրետ լազերային սկանավորմամբ զբաղվող մասնագետների, որոնք Աֆրիկայում ու շատ այլ երկրներում՝ Հունաստանում, Իտալիայում, արել են դա, վերջերս նաեւ Պետրայի տաճարն են չափագրել էդ մեթոդով։ Հրավիրեցինք, որ գան, նաեւ լազերային մեթոդով անեն Սանահինի եւ Հաղպատի համալիրները, այսինքն՝ մենք մեր մասով՝ ֆոտոգրամետրիկ տարբերակով, իրենք էլ՝ լազերային սկանավորմամբ, որը հետո կմիավորվի, ու մոդելն ավելի ճշգրիտ եւ որակով ցուցադրական նյութ կդառնա»,- պատմում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի մասնագետ, ճարտարապետ Գեւորգ Գյուլամիրյանը։

Նախկինում այս աշխատանքները կատարվել են ձեռքի օգտագործման չափիչ գործիքներով։ Մասնագետները, քար առ քար չափելով, կարողացել են միանգամից  տեսնել առկա խնդիրները։ Հիմա արդեն թվանշային սարքավորումները, ժամանակը կրճատելով, գործն ավելի դյուրին են դարձրել։ Բայց ֆոտոգրամետրիկ եւ լազերային սկանավորման եղանակներով աշխատելիս, ըստ մասնագետների, միայն գլոբալ խնդիրներն են տեսանելի դառնում։ Մանրուքները բացահայտվում են կամերալ աշխատանքի արդյունքում։

Sanahin«Լուսանկարահանում ենք բոլոր պատերը։ Ծրագիրն արդեն լուսանկարներից կետեր է առանձնացնում, ստեղծում կետերի ամպ, հետո միավորում է դրանք եւ արդեն նկարներից էլ ստանում է արտաքին տեքստուրան, եւ ունենում ենք թվային եռաչափ մոդելը՝ իրական չափերով։ Լազերային սկանավորման եղանակի դեպքում սարքը, պտտվելով իր առանցքի շուրջը, ե՛ւ հորիզոնական, ե՛ւ ուղղահայաց առանցքներով ֆիքսում է այն ամենը, ինչ կա տարածքում»,- աշխատանքի մանրամասներն է ներկայացնում Գեւորգ Գյուլամիրյանը։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, ճարտարապետ Նանար Քալանթարյանն էլ նշում է, որ թեպետ աշխատում են ցրտաշունչ եղանակի պայմաններում, բայց լավ է, որ վանական համալիրը հիմա այցելուներ գրեթե չունի։ Ըստ մասնագետի՝ լազերային սկանավորման աշխատանքի ընթացքում մարդիկ նույնպես որպես օբյեկտ ֆիքսվում են, ինչն արդեն պատկերի մշակման փուլում լրացուցիչ աշխատանք է պահանջում։

SanahinԵկեղեցիների սկանավորման աշխատանքները կատարվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած դրամաշնորհի միջոցով՝ պարզելու, թե ներկայում ինչ վիճակում են նշված կազմակերպության պահպանության տակ առնված հայկական հուշարձանները։

Քեյփթաունի համալսարանի «Զամանի» նախագծի հետազոտական խմբի մասնագետներ Բրյուս Մակդոնալդն ու Ռալֆ Շրոդերը Հաղպատի եւ Սանահինի պահպանությանն ուղղված իրենց աշխատանքը կատարել են կամավոր։

Ralf Shroder«Մեր նախագիծը շահույթ չհետապնդող է, եւ մենք փորձում ենք օգնել ուրիշ երկրներին՝ պահպանելու մշակութային ժառանգությունը, եւ որեւէ վճար չենք ակնկալում դրա դիմաց»,- ասում է Ռալֆ Շրոդերը, ապա հիացմունքով շարունակում՝ երբեք չի եղել այնպիսի մի երկրում, որն այսքան հին պատմություն եւ այսքան մեծ ժառանգություն ունենա։

Հայ ճարտարապետները մինչեւ սկանավորման աշխատանքների վերջնական արդյունքներն ունենալը խնդիրներից առանձնացնում են եկեղեցիների տանիքներից  ջրերի ներթափանցումը։ Թե՛ Հաղպատում եւ թե՛ Սանահինում կա նույն խնդիրը, ինչը եղանակները տաքանալու հետ ակնառու է դառնում։

Sanahin«Հիմա մենք պետք է դուրս հանենք էդ խնդիրները, ցույց տանք, որ էստեղ էս վիճակն է, մյուս տեղում՝ այլ, թե ինչ քայքայումներ, ճաքեր կան, ինչ նստվածքներ, հետո  առաջարկելու ենք նաեւ պահպանության եւ օգտագործման քաղաքականություն։ Վերանորոգման նախագծի մասին, ճիշտ է, այս պահին խոսք չկա, բայց հետո հնարավոր է՝ վերհանված խնդիրների արդյունքում եւս մի ծրագիր լինի, որով կլուծվեն  առավել վտանգավոր խնդիրները»,- եզրափակում է Գեւորգ Գյուլամիրյանը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ցուցահանդես մարզերի աղքատության վերաբերյալ
հաջորդը
Թեհրանը պաշտպանում է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն