• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Արեգակ» ներառական փուռ-սրճարանը կոտրել է կարծրատիպերը

Հասմիկ Բալեյան 12:45 | 15.12.2022
Հասմիկ Բալեյան 12:45 | 15.12.2022

Երեւանում Եվրոպական միության ֆինանսավորած «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված էքսպո անցկացրեց։ Կոալիցիայի անդամ ՀԿ-ներն էքսպոյի ընթացքում ներկայացրին, թե ինչ ծառայություններ են մատուցում եւ ինչ արտադրանք են ստեղծում։ Դրանցում ներգրավված են հաշմանդամություն ունեցող անձինք։ Էքսպոյի ընթացքում վաճառք չկազմակերպվեց, քանի որ միջոցառման հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի եւ կարողությունների մասին իրազեկելն էր։

Էքսպոյի ընթացքում իր պատրաստած հացերով եւ թխվածքաբլիթներով ներկայացավ նաեւ «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը։

Cafe Aregak«Արեգակ»-ը ստեղծվել է Գյումրիում 2018-ին Եվրամիության, Ավստրիայի զարգացման գործակալության, «Կարիտաս Ավստրիայի» համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացրել է «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Փուռ-սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը։

«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամը հոգացել է, որ աշխատող մայրերի երեխաները խնամքի եւ հոգատարության պակաս չունենան։ Այն ժամերին, երբ մայրերն աշխատում են, նրանք հաճախում են «Էմիլի-Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների զարգացման եւ խնամքի կենտրոն։ «Էմիլի-Արեգակ» կենտրոնի ծրագիրը եւս «Հայկական Կարիտասն» է իրականացրել, եւ նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց ներառականությունն ապահովելը։

«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ փուռ-սրճարանը նորություն էր Գյումրիում։

Սրճարանի այցելուները չեն նկատում այնտեղ աշխատող անձի կարողությունները, պարզապես տեսնում են, որ աշխատում են հմուտ մասնագետներ։ «Արեգակ»-ում աշխատում է 16 հոգի․ մեծ մասը հաշմանդամություն (Դաունի համախտանիշ, աուտիզմ, մանկական ուղեղային կաթված) ունեցող անձինք են։

Tigranuhi Hakobyan«Սրճարանում աշխատող մարդիկ ավելի ինքնավստահ են դարձել, նրանք զբաղվածություն ունեն, կարողանում են իրենց ընտանիքի սոցիալական բեռը թեթեւացնել։ Սա հիանալի օրինակ է մեր աշխատաշուկայի համար, որն ապացուցում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություններն ու կարողությունները պետք է օգտագործել եւ նրանց աշխատելու հնարավորություն տալ»,- պատմեց Տիգրանուհի Հակոբյանը։

Սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցողներ եւ չունեցողներ։ Գրիշան «Արեգակ»-ում բարմենի օգնական է աշխատում։

Grisha«Սուրճ եւ այլ ըմպելիքներ եմ պատրաստում։ Սրճարանը փոխել է իմ կյանքը։ Սիրում եմ աշխատանքս, բազմաթիվ նոր ընկերներ եմ գտել»,- ասաց Գրիշան։

Սրճարանում միշտ ջերմ մթնոլորտ է։ Տարբեր հնարավորություններ ունեցող երիտասարդները համատեղ ջանքերով եւ արդյունավետ աշխատանքով ամեն օր վերահաստատում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հմտորեն աշխատել, իրենց գործի վարպետը լինել, զբաղվածություն ունենալ ու վաստակել, ինչպես մյուսները․

««Արեգակ» փուռ սրճարանում աշխատող հաշմանդամություն ունեցող անձինք կոտրեցին բոլոր կարծրատիպերը՝ ապացուցելով, որ իրենք ոչ միայն կարող են որակյալ արտադրանք ստեղծել, այլեւ սպասարկման ոլորտում անթերի կատարել իրենց աշխատանքը»,- եզրափակեց «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանին հորդորել են վերականգնել ազատ տեղաշարժը
հաջորդը
293 զինծառայողի միանվագ 500 հազար դրամ կտրվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն