• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ինչու ենք այս վիճակում

Վարդան Հարությունյան 11:30 | 15.12.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 15.12.2022
velvet revolution
լուս. Գարեգին Ալեքսանյանի

Կար 20-րդ դարի զարգացումների վրա հսկայական ազդեցություն ունեցած, Խորհրդային Միություն կոչվող չարի կայսրությունը հիմնադրած մի հայտնի գործիչ՝ Վլադիմիր Լենինը։ Նրան է վերագրվում «ցանկացած խոհարարուհի կարող է պետություն կառավարել» հայտնի արտահայտությունը։

Բայց ցանկացած լուրջ գործով զբաղվելու, ինչպես նաեւ պետություն կառավարելու համար մարդը պետք է պատրաստվի նախապես ու ճանապարհ անցնի։ Պատահական մեկը պետություն կառավարել, հաստատ, չի կարող։ Այս իմաստով Լենինին սխալ խոսքեր են վերագրել։ Իրականում նա ասել է․ «Մենք հասկանում ենք, որ ցանկացած սեւագործ բանվոր կամ ցանկացած խոհարարուհի չի կարող անմիջապես ներգրավվել պետության կառավարման գործում», ապա ավելացրել է, որ այդ գործը միայն հարուստների մենաշնորհը չպետք է մնա, պետք է պայմաններ ստեղծվեն, որ աղքատները՝ լինի սեւագործ բանվոր, թե խոհարարուհի, նույնպես սովորեն ու պետության կառավարման գործին մասնակցելու հնարավորություն ստանան։

Այսինքն՝ կարեւոր է, որ պետության կառավարման ղեկը ստանձնողները լինեն պատրաստված, որ պետությունն ալիքներին տրված աննպատակ ու անղեկ նավի չվերածվի, ինչպիսին, ցավոք, մեր երկիրն է այսօր, որի ղեկին հիմնականում պատահականություններ են։

Մարդիկ են, որոնց գոյությունն անհայտ է եղել մեր հանրությանը։ Չենք ճանաչել մենք նրանց։ Չեն եղել նրանք հրապարակային գործիչներ, հասարակական կամ քաղաքական դեմքեր։ Անցյալ ու կենսագրություն չեն ունեցել։ Դպրոց չեն անցել։ Քաղաքական ծրագրեր առաջ չեն քաշել, դրանք կենսագործելու հայտ չեն ներկայացրել։ Պետության կառավարման ղեկը վերցնելու եւ իրենց ծրագրերին համապատասխան այն վարելու նպատակ ու ցանկություն չեն ունեցել։ Չլիներ 2018-ի հեղափոխությունը, նրանք չէին լինի բոլորովին։ Բայց կան այսօր նրանք ու ամենայն անպատասխանատվությամբ ղեկավարում են մեր երկիրն ու իրենց ապաշնորհությամբ մեզ ամենօրյա ձախողումների են տանում։

Իշխանությունում, իհարկե, կան նաեւ այնպիսիք, ովքեր ունեն քաղաքական կենսագրություն, եղել են 2018-ից առաջ։ Բայց, որքան էլ տարօրինակ է, իշխանության գալով սրանք պետական գործիչներ չդարձան։ Մնացին քաղաքական գործիչներ, որոնց նպատակը ոչ թե երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումն է, այլ մրցակիցներին տապալելը։ Մնացին հայհոյանքների, անվանարկումների ու ճղճղան բանավեճի դաշտում։ Ավելին՝ քաղաքականությունից հրաժարվեցին։ Հայտարարեցին, թե «իզմեր» չունեն, ասել է թե՝ չունեն քաղաքական պատկերացումներ եւ ուղղվածություն։

Ապաքաղաքական են ու անծրագիր, ապրում են օրվա խնդիրներով եւ իրենց հոգսն են հոգում։ Այս հանգամանքը չէր կարող առաջին խմբի անանցյալներին ու քաղաքական անցյալ ունեցողներին չմիավորել։ Այս երկու՝ առաջին հայացքից բոլորովին տարբեր ծագում ունեցողները նույնականացան ու մեկ ընդհանրություն դարձան։ Չկա արդեն տարբերություն, թե նրանցից որը որտեղից է գալիս: Ունեցե՞լ է անցյալ, թե՞ անանցյալ մեկն է եղել։ Նույն անպատասխանատուներն են, եւ չկան նրանց համար անլուծելի խնդիրներ։ Չկա վախ, թե գործը դժվար է։ Չկա կասկած։ Ինչ գործ էլ առաջարկվի, որ բնագավառին էլ վերաբերի, թեթեւորեն հանձն են առնում։

Օգնության ու խորհրդի կարիք չունեն։ Որովհետեւ արդյունքն իրենց չի հետաքրքրում։ Արդյունքի համար հաշվետու չեն։ Տապալումը չի վախեցնում։ Մեղքն այլոց վրա բարդելու հիմնավորում միշտ էլ կգտնվի։

Կարեւոր չէ անգամ, թե հիմնավորումն այդ որքան է հիմնավորում։ Հարյուր անգամ կարող են փորձել նույն խնդիրը լուծել ու չկարողանալ, բայց չընդունել երբեք, որ չկարողացան։ Չկան գաղափարական համոզմունքներ, չկա պատասխանատվություն, չկան բարոյական արգելակներ, կա միայն զարմանք, թե ով էր, ուր է հասել, եւ անհագուրդ ինքնահիացում։

Այսօր մենք այս վիճակում ենք, որովհետեւ մեր երկրի իշխանավորները պետական գործիչներ չեն։ Նրանք ոչ մի տեղից եկած եւ ոչ մի տեղ գնացող անանցյալներ են։ Նրանք պատեհապաշտներ են, հայհոյախոսներ են, բախտախնդիրներ են, բայց ոչ երբեք պետական գործիչներ։

Կգան, անկասկած, նոր ժամանակներ, կլինեն նոր գործիչներ ու նոր հնարավորություններ, բայց կորուստները, որ այս նիհիլիստների պատճառով գրանցել ենք, չեն վերականգնվելու։ Կորուստներն անվերադարձ են ու մեր պատմության մեջ որպես խարան են մնալու։

Մնում է հուսալ, որ շուտ կանցնեն ե՛ւ այս ժամանակները, ե՛ւ այս գործիչները։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է արել ապաշրջափակելու Լաչինի միջանցքը
հաջորդը
Ադրբեջանի գործողությունները վտանգում են խաղաղության հասնելու հնարավորությունը. Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն