• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Կոչ են արել, որ կոչ անեն

Արման Գալոյան 15:00 | 15.12.2022
Արման Գալոյան 15:00 | 15.12.2022
image mouthpiece

Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ խորհրդարանական իշխող խմբակցությունն արտահերթ նիստում հայտարարություն ընդունեց Արցախի շուրջը վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ընդդիմադիրները, որ մինչ այդ հայտարարել էին այդ թեմայով ԱԺ հայտարարություն ընդունելու անհրաժեշտության մասին, չմասնակցեցին արտահերթ նիստին։ Երկու խմբակցություններն էլ հայտարարեցին, թե իշխող մեծամասնության ներկայացրած նախագծի ձեւակերպումներն անընդունելի են, համարժեք չեն իրավիճակին, չեն կանխում վերահաս վտանգը, եւ լքեցին դահլիճը։

Երեկոյան արդեն ընդդիմադիրները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։ Ընդ որում՝ այս անգամ բողոքի ակցիայի նախաձեռնությունը ՀՀԿ–ինն էր․ անգամ այնտեղ էր անձամբ Սերժ Սարգսյանը, ելույթ ունեցողներն էլ ՀՀԿ–ականներն էին։ Մինչդեռ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության (իսկ ավելի ճիշտ՝ ՀՅԴ–ի) ներկայացուցիչները հարթակ չբարձրացան, կամ միգուցե չթողեցին։

ՀՅԴ–ականները նախորդ օրն էին փորձել Երեւանում արցախցիների բողոքի ակցիան «իրենցով անել» եւ արագ հայտնվել առաջին շարքերում (միայն ափսոս, որ այս անգամ ականատես չեղանք դրոշ այրելու ավանդական միջոցառմանը)։ Այս առումով ընդդիմադիր խմբակցությունների միջեւ մրցավազքն ակնհայտ էր։

Բայց վերադառնանք խորհրդարանի արտահերթ նիստին։ Թեեւ ընդդիմադիրները հայտարարեցին, որ համաձայն չեն ՔՊ-ի ներկայացրած հայտարարության նախագծի որոշ ձեւակերպումներին, բայց այդպես էլ չներկայացրին՝ հատկապես ինչն էր այնտեղ խնդրահարույց  կամ դրա փոխարեն իրենք ինչ են առաջարկում։ Մինչդեռ նման դեպքերում շատ ավելի ճիշտ կլիներ ընդդիմության ակտիվ մասնակցությունն ԱԺ նիստին, համաձայնության չգալու դեպքում քվեարկությանը չմասնակցելու տարբերակը «միշտ էլ կա», եթե չէին ուզում «դեմ» քվեարկել։

Երբեմնի իշխանության ներկայացուցիչները կարող էին հիշել 2016–ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արմատական ընդդիմության պահվածքը, թե ինչպես Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչները նախ ակտիվ քննարկումների մասնակցեցին դեռ մինչեւ ԱԺ նիստը՝ ներկայացնելով իրենց առաջարկները, ապա արդեն ԱԺ նիստում ելույթներ ունեցան ու կողմ քվեարկեցին հայտարարությանը։

Թեեւ մյուս կողմից էլ անկեղծ լինենք ու արձանագրենք, որ հազիվ թե ՀՅԴ–ն ու ՀՀԿ–ն՝ նույն «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, կարողանային ինչ–որ «աշխարհացունց» ձեւակերպումներ առաջարկել։ Լավագույն դեպքում Ադրբեջանի գործողություններին նրանց որակումները պետք է տարբերվեին՝ մի քիչ ավելի կոշտ կամ ավելի վիրավորական լինեին, եւ ուրիշ ոչինչ։

Նույնը կարելի է ասել իշխող մեծամասնության ընդունած տեքստի մասին, որը չի փայլում իր բովանդակությամբ։ ԱԺ–ն անգամ չի դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները, ոչ էլ որեւէ քաղաքական գնահատական է տրված տեղի ունեեցածին, թեեւ մանրամասն նկարագրված են կատարվածն ու հնարավոր հետեւանքները։ Փոխարենը խորհրդարանի ընդունած փաստաթղթով հասցեական դատապարտող հայտարարություններ ակնկալում են միջազգային հանրությունից։

Պատճառը դժվար չէ ենթադրել․ իշխանություններն Արցախն ամբողջությամբ «հանձնել են» Մոսկվային, այն դիտարկում են որպես ռուսական պատասխանատվության գոտի, հետեւաբար ակնկալիքներն էլ հենց հյուսիսից են։ Պատահական չէ, որ ԱԺ–ում հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հակառուսական տրամադրությունների շքերթ էր, բանը հասավ անգամ մեղադրանքներին, թե ՌԴ–ն Հայաստանին հրահրում է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ։ Թեեւ, չնայած հոխորտանքներին, հայտարարության վերջնական տեքստում իշխող խմբակցությունն այդպես էլ չհամարձակվեց ՌԴ–ից որեւէ բան «պահանջել»։ Ու հակառակ ՔՊ–ական պատգամավորների առաջարկներին՝ օգտագործվեց ոչ թե «պահանջել», այլ «կոչ անել» բառը։

Եվ այսպես, ԱԺ հայտարարությունն ընդամենը աշխարհին, միջազգային հանրությանն ուղղված կոչերի շարան էր։ Կոչ են արել Ռուսաստանին խաղաղապահների վերահսկողության գոտում եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացման մասին։ Կոչ է արված միջազգային հանրությանը Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատական տալու մասին։ Կոչ է արված նաեւ ՄԱԿ–ի ԱԽ–ին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, որ փաստահավաք առաքելություն ուղարկեն ԼՂ։ Ընդ որում՝ իշխանությունները հատկապես փաստահավաք առաքելություն են խնդրում այն բանից հետո, երբ Բրյուսելը հրաժարվեց ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելուց։

Եվ այս ընթացքում ՀՀ իշխանությունները չհասկացան կամ չեն ցանկանում հասկանալ տարիներ առաջ ասված մի հայտնի ճշմարտություն, որ Արցախի հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի։ Դա «գործնականում» երեւաց նաեւ 44–օրյա պատերազմի ժամանակ, երեւաց նաեւ դրանից հետո սահմանային սրացումների ժամանակ, երեւում է նաեւ հիմա, թեեւ մեկումեջ արեւմտյան երկրները քաղաքական գնահատականներ են տալիս կատարվածին՝ ամեն մեկն իր «հնարավորությունների» չափով, ավելի ճիշտ՝ ելնելով իրենց իսկ շահերից։

Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է, ինչն էլ շարունակաբար փորձում ենք անտեսել։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԼՂ շրջափակումը հումանիտար աղետի է վերածվում․ Հենրիխ Մխիթարյան
հաջորդը
Գերմանիան ձեռք կբերի F-35 ինքնաթիռներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն