• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հավերժ փախուստ իրականությունից

Գոռ Մադոյան 14:30 | 17.12.2022
Գոռ Մադոյան 14:30 | 17.12.2022
image

Այս օրերին, երբ փակ է Լաչինի միջանցքը, երբ Արցախից ու Հայաստանից «Խրիմյան Հայրիկ» ոճի կոչեր էին հնչում միջազգային հանրությանը՝ փրկելու, աջակցելու եւ պատժելու «ոսոխին», մի տենդենց է նկատվում։ Տենդենցը հատկապես ցցուն էր սոցիալական ցանցերի չեզոքների՝ ո՛չ ակտիվ, ո՛չ քաղաքականացված օգտատերերի շրջանում։ Եթե ի մի բերենք այդ միտումը, այն կարելի է ձեւակերպել այսպես. «Երբ է այս մղձավանջը ավարտվելու», կամ «Երբ ենք հանգիստ, դինջ ապրելու»։ Պատասխանը, որքան էլ առաջին հայացքից տրիվիալ, ցինիկ կամ թե կուզեք, ցավոտ հնչի, հետեւյալն է՝ երբեք։

Պետությունը, անկախ նրանից՝ խաղաղության, թե պատերազմի մեջ է, շարունակում է մնալ քաղաքականության բարձրագույն ձեւ։ Իսկ քաղաքականությունը, որպես պետության մատրիցա, չի ենթադրում «խաղաղ ու հանգիստ կյանք», թե կուզեք, երեւանյան խոսվածքով, «դնջնալու տեղ»։

Քաղաքականությունը, պետության կառուցումը, պետության պահպանումը ամենօրյա անդուլ, քրտնաջան աշխատանքի, ուժերի գերլարման, ռեսուրսների կենտրոնացման ու շարունակական, թիրախային նպատակների միջավայր է։ Առանց դրա չի լինում կառավարում, չի լինում պետություն, պետական մտածելակերպ եւ դրանից բխող քայլեր։

Իսկ մեր քաղաքացիները, որոնք շաբաթվա կենտ օրերին մոռանում են, որ Հայաստանը պատերազմի մեջ է, օկուպացված են Հայաստանի տարածքները, իսկ զույգ օրերին մտածում են Նոր տարվա «տխիլ, պոպոքի» մասին, ցավոք, ոչնչով չեն տարբերվում իշխանություններից՝ որոշում կայացնողներից։

Իսկ իշխանություն ունեցողները, նմանապես, շաբաթվա սկզբում «խաղաղության ճարտարապետություն» են անում, կեսին ցեղասպանությունից են խոսում, իսկ վերջում ատեստավորումն ու սուբսիդիաներն են քննարկում։

Իրականում, 2020-ի պատերազմի վատագույն արդյունքը ոչ այնքան 4 հազար զոհն ու 10 հազար վիրավորներն էին, որքան համատարած ապատիան, որը կտրել է հասարակությունը միավորող գաղափարների ու միֆերի ցանցը։ Ցանց, որը բնակչությանը դարձնում է հասարակություն, իսկ հասարակությունից կերտում պետություն։ Կտրել եւ ստացել են մարդկանց, բնակչության խմբեր, որոնք ոչ թե հակոտնյա են, այլ անհաղորդ են իրար։ Սրա արդյունքում մարդկանց խմբերը, միավորումները եկել են այն վիճակի, որ մտածում են սեփական առօրյայի, սեփական կենցաղի ու «դնջնալու» սրբազան իրավունքի մասին։

Համաձայն եմ, անհատի համար «դնջնալը» սրբազան իրավունք է, բայց պետությունը միայն անհատների մասին չէ, այն նախեւառաջ կոլեկտիվ միավոր է, իսկ կոլեկտիվը ակտիվ, փոխադարձ նպատակներով ու համատեղ աշխատանքով է կոլեկտիվ։ Այսինքն՝ անհատները՝ կառավարող թե կառավարվող, նախ պետության քաղաքացի են՝ դրանից բխող պարտականություններով ու ֆունկցիաներով, հետո միայն՝ անհատներ։ Ասել է թե, հնարավոր չէ հանգիստ կյանք ապրել, եթե պետությունդ անհանգիստ է ու պատերազմի մեջ։

Ցավոք, Հայաստանի հարեւանները ո՛չ Նիդերլանդներն են, ո՛չ Դանիան, Հայաստանը խաղաղասիրության կղզյակում չէ։ Ավստրալիայի պես անջատ ապրող պետություն չէ, մենք պատերազմական գոտում, անհանգիստ տարածաշրջանում ենք ապրում, որտեղ չենք կարող հանգստանալ, չենք կարող «դնջնալ»։ Կամ կարող ենք, բայց այդ դեպքում պետք է հրաժարվենք պետականակերտ ազգ լինելուց, հրաժարվենք պետությունից, ինքնուրույնությունից, սուվերենության մնացորդներից, դառնանք այս կամ այն պետության կցորդ, էթնիկ փոքրամասնություն, զարգացնենք էթնիկ կենսաբազմազանությունն այլ երկրներում։

Այս մտայնությունն ու հանրային տրամադրությունն է հարցերի հարցը։ Մարդիկ ուզում են հանգիստ, անվտանգ ապրել, ապրել առօրյայով ու իրենց կենցաղով, բայց խնդիրները լուծվեն իրենք իրենցով։ Իսկ արդյունքում ստանում ենք հովհարային անջատումներով հասարակություն, անջատիչն էլ՝ Ալիեւի ձեռքում։

Մի օր անջատիչը Լաչինի միջանցքն է, մի օր՝ Ջերմուկն ու Կապանը, մի օր Արցախի էներգառեսուրսների, ջրային պաշարների բլոկադան։ Քանի դեռ խաղաղություն չկա, քանի դեռ ընդհանուր հայտարար չկա, այդ անջատիչը անընդհատ աշխատելու է, մենք էլ կենտ օրերին մոռանանք պատերազմը, զույգ օրերին հիշենք «պոպոք, տխիլը» եւ ամեն րոպե, ամեն ժամ հայտարարենք, որ իրավունք ունենք հանգիստ ապրելու, սակայն բախտը դժխեմ է եւ անհաղորդ մեր տառապանքներին։ Խաղաղ ամիսներին քննարկենք ասֆալտն ու շենքերի ծակերը, իսկ պատերազմի օրերին՝ գիշերենք միջազգային հանրության շենքերի տակ աղեկտուր կոչերով ու խրիմյանական լացուկոծով։

Իսկ դա կլինի ամեն անգամ, անընդհատ ու նորովի, որովհետեւ, անկախ մեր ցանկությունից, մեր կոնֆլիկտը երկկողմանի է, եւ շախմատի կանոններով ոչ միայն մենք ենք խաղում, այլեւ դիմացինը։ Իսկ դիմացինը հիմա ունի ռեսուրսային, դիրքային ու տեմպի առավելություն, իսկ մենք ցուգցվանգի մեջ երազում ենք արթնանալ այս մղձավանջային երազից։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խիտ մառախուղի պատճառով «Զվարթնոցից» 5 չվերթ է չեղարկվել
հաջորդը
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ Ջո Բայդենին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն