• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Քաղցր պտուղը՝ միայն ընտրյալներին

Աննման Մինասյան 19:45 | 19.12.2022
Աննման Մինասյան 19:45 | 19.12.2022
Florens Hotel

Ինչո՞վ Գյումրին դարձավ գրավիչ: Պլպլացող լույսերո՞վ, «դրսում» վաղուց օգտագործվող, բայց մեզ համար նորություն աքսեսուարներո՞վ, թե՞ մեր պատմամշակութային արժեքներով: Արդյո՞ք Եվրոպայից եկած զբոսաշրջիկին հետաքրքիր են ոսկեզօծ հյուրանոցն ու իր աչքին սովոր ամանորյա զարդարանքը:

Alexey Durasov«Ես եկել եմ տեսնելու հին ու պահպանված մշակույթը, սեւ ասեղնագործ պատերն ու փայտե դռները,- ասում է ռուս նկարիչ Ալեքսեյ Դուրասովը:- Աշխարհի ուրիշ ոչ մի անկյունում դրանք չենք տեսնի: Նմանություն, ինչ խոսք, կա՛, Իտալիային է նման ձեր քաղաքը, բայց առանձնահատկությունը չտեսնելն անհնար է»:

Գյումրու կենտրոնում գործող իտալական ոճով, գյումրիական հյուրասիրությամբ հայտնի «Ֆլորենս» ռեստորանը օրական տասնյակներով զբոսաշրջիկների է հյուրընկալում: 18-րդ դարի կառույցի հիմքի վրա վերակառուցված եռահարկ հաստատությունը սիրելի վայր է քաղաք այցելող հյուրերի համար:

Գյումրիում բոլորը գիտեն, որ համալիրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին է պատկանում: Ներկա-նախկին անզիջում հարաբերությունները, սակայն, խոչընդոտ չեն, որ այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաները, վարչապետն իր ընտանիքով Գյումրի այցելելուն պես լավ ժամանակ անցկացնեն գյումրեցիների խոսքով ասած՝ վարչապետի (Կարեն Կարապետյանի) ռեստորանում:

Karen Harutyunyan«Ֆլորենս»-ի տնօրեն Կարեն Հարությունյանն ասում է՝ գիտեր, բայց առավել համոզվել է, որ Գյումրու առավելությունը խիստ արտահայտված կոլորիտն է: «Գյումրին պահպանել է հինը, ավանդականը, ինչն այսօր դարձել է քաղաքի այցեքարտը»: Երիտասարդ գործարարը միայն իրենց հաջողությունները քիչ է համարում: Ասում է՝ օդանավակայանից սկսած ինֆորմացիոն հարթակներ են պետք, որ զբոսաշրջիկը «չմոլորվի», աչքի առաջ ունենա քարտեզագրված զբոսաշրջային ուղին: Բացի այդ՝ միայն քաղաքի մի քանի վայրերով սահմանափակվելը երկարատեւ ազդեցություն չի կարող գործել զբոսաշրջային ոլորտում: Քաղաքի ծայրամասերի համար նույնպես ծրագրեր իրականացնելու կարիք կա:

«Ինչքանով են զբոսաշրջության զարգացման քաղցր պտուղները հասանելի քաղաքի բնակիչների համար» հարցին Կարեն Հարությունյանը պատասխանում է, որ շուրջ հինգ տասնյակ բարձր վարձատրվող աշխատատեղ են ստեղծել ոչ միայն գյումրեցի, այլեւ հարակից համայնքների բնակիչների համար:

Valery KhachatryanԳյումրեցի արվեստագետ, նկարիչ Վալերի Խաչատրյանը համոզված է, որ զբոսաշրջությունը քաղաքի որոշակի հատվածին է միայն վերաբերում: «Ինչ-որ բան կա՛, շարժ կա քաղաքում: Դա լավ է, բայց ո՛չ բոլորի համար է»: Նրա կարծիքով՝ երկրում, հետեւաբար նաեւ Գյումրիում բարոյահոգեբանական կյանքն անկում է ապրում: «Ավերված, քանդված, աղքատ Շիրակի մարզը չի կարող բուժվել 10-15 ավտոբուս զբոսաշրջիկների այցով: Ուզում ես՝ 100 ավտոբուս մարդ բեր, միայն դրանով մթնոլորտ չես փոխի: Մենք շատ ավելի վատ վիճակում ենք, լուրջ խնդիրներ ունենք, որ նստենք ու ամբողջ օրը գովերգենք զբոսաշրջային բումը»,-վստահեցնում է պարոն Խաչատրյանը:

Արվեստագետը 2000-ից ավելի տնակաբնակների խնդիրը դիտարկում է զբոսաշրջության զարգացող ոլորտի համատեքստում: Երբ կա հաջողություն, բարձրաձայնվում է բոլոր հնարավոր հարթակներում, երբ կա խնդիր, քար լռություն է: «Պետությունը չի էլ նկատում բողոքող, վատ վիճակում գտնվող մարդուն, նրանք բեռ են դարձել իշխանության համար,- ասում է Խաչատրյանն ու հավելում,- եթե չկա պետական մտածողություն, զբոսաշրջության զարգացումը բան չի փոխի:

Vahan Tumasyan«Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը Գյումրիում զբոսաշրջության զարգացումը սոցիալական բարեփոխման եւ աղքատության հաղթահարման գործիք չի համարում: Ոլորտին քաջատեղյակ լինելով՝ վստահեցնում է՝ պետք է քաղաքում բան փոխվեր, բայց աղքատ խավի վրա ոչ մի ազդեցություն չկա, հակառակը՝ ավելի է խորանում սոցիալական շերտավորումը:

Բացի այդ, ըստ նրա, վերջին երկու տարիներին Շիրակի մարզում վիճակն առավել սոսկալի է դարձել, աղքատության մակարդակն էլ 60 տոկոսի շեմն անցել է:

Հարց է առաջանում. եթե «Ֆլորենսը» գործեր ոչ թե վերանորոգված Ռուսթավելի՝ գյումրեցիներին առավել հայտնի «վարչապետի» փողոցում, այլ տնակային ավաններից մեկում, կրկին նույն գրավչությունը կապահովե՞ր պաշտոնյաների համար:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լիոնել Մեսին միտքը փոխել է
հաջորդը
Սեպտեմբերին մարտերի ընթացքում հայկական կողմը 224 զոհ է տվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն