• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ընտանեկան բռնություն. Ոստիկանության նոր առաջարկները

Հասմիկ Բալեյան 14:15 | 19.12.2022
Հասմիկ Բալեյան 14:15 | 19.12.2022
Hayk Mkrtchyan

Երեւանում «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի շրջանակում անցկացվեց համանուն խորագրով համաժողով։ Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության վերացմանը կանանց հզորացման, կանանց եւ աղջիկների իրավունքները պաշտպանող եւ բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով։ Հաշմանդամություն ունեցող կանայք հաճախ բռնության են ենթարկվում հենց իրենց ընտանիքներում։

Մեր երկրում 2017 թվականին ընդունվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը։ Այժմ օրենսդրական փոփոխություններ են մշակվում գործող օրենքը բարեփոխելու նպատակով։ Համաժողովին ներկա ոստիկանության ներկայացուցիչներն անդրադարձան պրակտիկայում հանդիպող օրինակների, ապա ներկայացրին ոստիկանության առաջարկները, որոնք կարող են ներառվել օրենսդրական փոփոխություններում։

Ըստ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության որոշումը, պաշտպանական որոշումը: Առաջին երկու որոշումները կայացնում է ոստիկանությունը, իսկ երրորդ՝ պաշտպանական որոշումը, դատարանն է կայացնում։

Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնը: Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը, խնամակալության ու հոգաբարձության մարմինը:

Ոստիկանության անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը նախ մանրամասն ներկայացրեց, թե ընտանեկան բռնության դեպքում ինչ գործառույթներ է կատարում ոստիկանությունը։

Edgar PetrosyanԵթե ընտանիքում առաջին անգամ է բռնության դեպք եղել, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, եթե բռնության կրկնման վտանգը մեծ չէ (հաշվի է առնվում բռնություն գործադրողի բնութագիրը, նախկինում դրսեւորած վարքագիծը, ալկոհոլի կամ թմրամիջոցների նկատմամբ հակումը, զենք ունենալու հանգամանքը․․․), կիրառվում է նախազգուշացում։ Եթե բռնությունը երկրորդ անգամ է եղել, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, կիրառվում է անհետաձգելի միջամտություն, այսինքն՝ բռնություն գործադրած անձի նկատմամբ սահմանափակում է կիրառվում, եւ դրա խախտումն արդեն քրեական պատասխանատվություն է ենթադրում՝ ի տարբերություն նախազգուշացման։

Օրինակ՝ կարող են սահմանափակել նամակագրական կամ հեռախոսային կապը, կարող է սահմանվել, որ բռնություն գործադրողը որոշակի հեռավորությունից չմոտենա բռնության ենթարկվածին։ Եթե բռնության ենթարկողն ու ենթարկվածն առանձին են բնակվում, կարող է սահմանվել, որ բռնություն կիրառողը բռնության ենթարկվածի աշխատավայր կամ ուսումնական հաստատություն չմոտենա։ Ամենակարեւոր սահմանափակումը բռնություն գործադրած անձին տնից հեռացնելն է, որն առավել կարեւոր է հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում՝ հաշվի առնելով նրանց խոցելի վիճակն ու բռնության կրկնման մեծ վտանգը, հաշմանդամություն ունեցողի՝ ոստիկանություն դիմելու խոչընդոտները։

«Առաջարկում ենք, որ օրենքի նախագծում նախատեսվի նորմ, որ բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցողի դեպքում անհետաձգելի միջամտություն կիրառվի, անգամ եթե բռնությունը գործադրվել է առաջին անգամ՝ հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ բռնությունը խստացնող հանգամանք համարելով»,- ասաց Էդգար Պետրոսյանը։

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ, ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի պետ Հայկ Մկրտչյանը, ի հավելումն Էդգար Պետրոսյանի, նշեց՝ հաճախ ընտանեկան բռնության դեպքում հնարավոր չէ բռնություն գործադրողին տնից հեռացնել։

Եթե բռնություն գործադրած անձին ապաստան չի տրամադրվում, ապա Սահմանադրական դատարանի 2020 թվականին կայացրած նախադեպային որոշմամբ արգելվում է տվյալ անձին դուրս հանել իր բնակության վայրից։ Եթե բռնություն գործադրողն այլ սեփականություն՝ բնակվելու վայր չունի, ոստիկանը չի կարող նրան տնից հեռացնել։ Նման դեպքերում բռնություն գործադրողն ու բռնության ենթարկվածը մնում են նույն բնակարանում։

«Ոստիկանությունը ստիպված նույն բնակարանում բռնություն կիրառողի եւ բռնության ենթարկվածի միջեւ որոշակի հեռավորություն պահպանելու որոշում է կայացնում, որն այդքան էլ արդյունավետ չէ։ Այժմ գործող օրենքում չկա որեւէ դրույթ, որը կսահմանի, որ բռնություն գործադրած անձանց կացարան տրամադրվի, որպեսզի կարողանանք նրանց բնակարանից հեռացնել»,- նշեց Հայկ Մկրտչյանը։

Ոստիկանությունն առաջարկում է նման դեպքերում բռնություն գործադրածին ապահովել կացարանով, որտեղ սնունդ չի տրամադրվի, ծառայություններ չեն մատուցվի, այլ պարզապես անձին որոշակի ժամկետով կացարան կհատկացվի։

Էդգար Պետրոսյանը նշեց՝ լիահույս է, որ այս խնդիրն առաջիկայում կլուծվի օրենսդրական մակարդակով, իսկ եթե չլուծվի, ոստիկանությունն առանձին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա։

Երբեմն բռնության ենթարկվածն այս կամ այն պատճառով չի ահազանգում ոստիկանություն կամ պարզապես ահազանգելու հնարավորություն չի ունենում, այս դեպքում հասարակության դերը շատ կարեւոր է։ Բռնության մասին իմացող քաղաքացիները պարտավոր են ահազանգել ոստիկանություն, քանի որ այդ կերպ հնարավոր է հանցագործությունը կանխել։ Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին չհայտնելը քրեական պատասխանատվություն է առաջացնում՝ համաձայն Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի։

«Ալիք Մեդիայի» հարցին, թե ինչ քայլեր են ձեռարկվում հանրությանն այս մասին իրազեկելու, կրթելու համար, Հայկ Մկրտչյանը վստահեցրեց՝ ոստիկանությունը հաճախ իրազեկման տեսահոլովակներ է ներկայացնում, ոստիկանության ծառայողները դպրոցներում աշակերտների հետ հաճախակի հանդիպումներ են ունենում, որոնց ընթացքում իրավապահները հանգամանալից բացատրում են՝ ինչ է բռնությունը, ինչպես կարելի է խուսափել դրանից, եւ ինչ պարտականություն ունի հասարակությունը բռնության կանխարգելման եւ դեպքերի արձանագրման գործում։

Հայկ Մկրտչյանը նշեց՝ տարիների ընթացքում, իսկապես, որոշակի դրական տեղաշարժեր գրանցվել են։ Եթե համեմատենք մի քանի տարի առաջվա իրադրության հետ, ապա կարող ենք ասել՝ հիմա հասարակության մեջ իրավագիտակցությունը համեմատաբար բարձրացել է։

«Ոմանք ոստիկանություն են զանգահարում՝ հաճախ չներկայանալով, բայց, այնուամենայնիվ, անտարբեր չեն, հայտնում են, որ ենթադրենք՝ որեւէ հասցեում ամուսինը կնոջը հարվածում է, բռնություն է կիրառում։ Կարծում եմ՝ ոստիկանության տարածած տեսահոլովակները եւ իրազեկման մյուս միջոցները եւս օգնել են, որ մարդիկ բռնության դեպքերի մասին տեղեկանալիս ահազանգեն ոստիկանություն»,- ասաց Հայկ Մկրտչյանը։

Ի պատասխան մեր հարցի՝ Էդգար Պետրոսյանը նշեց՝ ընտանիքում բռնության արձանագրման դեպքերը վերջին տարիներին շատացել են նաեւ այն մարդկանց շնորհիվ, որոնք անտարբեր չեն։

Վստահաբար ընտանիքում կատարվող բռնության դեպքերն իրականում ավելի շատ են, քան արձանագրվում է։ Սա հանցագործության այնպիսի ձեւ է, որը հաճախ լատենտային է։ Այսինքն՝ բռնության դեպքերն իրականում արձանագրված տվյալներից քսան անգամ ավելի շատ կարող են լինել։

«Պետք է կարողանանք հասնել նրան, որ քաղաքացիների իրավագիտակցությունն ավելի բարձրանա, որպեսզի նրանք ահազանգեն ոստիկանություն։ Այդպիսով հնարավոր կլինի կանխարգելել, արձանագրել բռնության դեպքերը։ Իսկ պատժի անխուսափելիությունը կարող է նվազեցնել դրանք։ Այսինքն՝ եթե բռնություն գործադրողներն իմանան, որ պատիժն անխուսափելի է լինելու, նրանց ճնշող մեծամասնությունը, վստահաբար, բռնություն չի գործադրի»,- եզրափակեց Էդգար Պետրոսյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախում բուժվող 10 երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է
հաջորդը
Շարունակել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դատապարտման արշավը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն