• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բազմաչափ աղքատությունը Հայաստանի հյուսիսում

Աննման Մինասյան 12:30 | 20.12.2022
Աննման Մինասյան 12:30 | 20.12.2022
Gyumri, discussion

«Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Եվրասիա համագործակցություն», «Հրանտ Մաթեւոսյան», «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամների, Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի եւ Գյումրու Ինֆոտան ջանքերով իրականություն դարձավ Շիրակի մարզում։

Տեղի ունեցավ «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների հանրային քննարկում: Մասնակցում էին մարզի ՀԿ-ների, մարզային եւ համայնքային կառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Gyumri, discussionՆախաձեռնողները եռամյա ծրագրի արդեն երկու տարվա աշխատանքների արդյունքները ի մի են բերել, ներկայացրել մեկ հարթակում: Որպեսզի բացահայտեն աղքատության պատճառները եւ հետեւանքները ամենաաղքատ՝ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում, կազմակերպիչները տնից տուն են մտել, լսել թե՛ քաղաքների, թե՛ գյուղերի բնակիչներին:

Ծրագրի նպատակներն ավելի հեռուն են գնում. երեք մարզերի համայնքային փորձը հաշվի առնելով՝ առաջարկում են աղքատության նվազեցմանն ուղղված մոտեցումները կիրառել ամբողջ հանրապետության համար: Դեղատոմսը մարդկանց սոցիալապես ոտքի կանգնեցնելու համար գործիքների հզորացումն է, սոցիալական ձեռնարկությունների հիմնումը, ոչ թե աղքատության նպաստների անհեռանկար բաժանումը:

Ashot Khachatryan«Հետազոտական ռեսուրս կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը ցուցահանդեսի մասնակիցներին բացատրում է բազմաչափ եւ ֆինանսական աղքատության տարբերությունը. եկամտի եւ սպառողական զամբյուղի համադրումով կարող ես հասկանալ զուտ ֆինանսական աղքատության ցուցանիշը: Բազմաչափ աղքատությունն այլ է: Օրինակ է բերում. կարող ես ունենալ գումար, բայց չունենալ առողջապահությանը, տրանսպորտին, կապույտ վառելիքին, կրթությանն ու այլ կարեւոր գործոններին հասանելիություն:

Մանրակրկիտ ուսումնասիրությամբ պարզել են, որ բազմաչափ աղքատ են Շիրակի 15,9, Լոռու 16 եւ Տավուշի բնակչության 17,6 տոկոսը: Անհանգստացնող եւս մեկ փաստ են բացահայտել. քաղաքներում եւ գյուղերում բազմաչափ աղքատությունը խիստ տարբեր ցուցանիշ է գրանցել: Շիրակի մարզում, օրինակ, Գյումրիում 9,6, գյուղերում՝ 23,4 տոկոսն են բազմաչափ աղքատ: Կազմակերպիչները աղքատությունն ու անհավասար ռեսուրսների բաշխումը նվազեցնելու համար կարեւորում են ե՛ւ Կառավարության, ե՛ւ տեղական իշխանության, ե՛ւ ակտիվ հասարակության գործոնները: Բերված թվերը թույլ կտան հասկանալ եւ վերլուծել աղքատությունը, բյուջեն կազմելիս էլ վերանայել անփոփոխ մոտեցումները:

Ծրագրի այս փուլի վերջին կանգառը մայրաքաղաքում է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ներդրումային դատական վեճերի գործընթաց ընդդեմ Ադրբեջանի
հաջորդը
Առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար հիմքեր կստեղծվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն