• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գողթանիկ․ թե ձմռանը մեկը մահանա, սահնակով են իջեցնելու

Մարիամ Սարգսյան 15:45 | 21.12.2022
Մարիամ Սարգսյան 15:45 | 21.12.2022

Գողթանիկը մեկն է վայոցձորյան այն գյուղերից, որ ամռանն աղմկոտ են, ձմռանը՝ ցրտաշունչ ու լուռ: Հարեւան բնակավայրերի նման Գողթանիկն էլ ժամանակի ընթացքում վերածվել է սեզոնային գյուղի, ամռանը գյուղատնտեսությամբ են զբաղվում, ձմռանը՝ տեղափոխվում:

Goghtanik villageՏարվա տաք ամիսները Գողթանիկում անցկացնող տատը գյուղ մտած հազվագյուտ հյուրերի հետ սիրով է զրույցի բռնվում, բայց մինչեւ շփվելն առաջարկում է իր անունը գուշակել: Հուշում է՝ գյուղի քիչ հյուրերի նման քաղցր է իր անունը: Քաղցրիկ, Անուշիկ ու էլի մի քանի անուն ենք տալիս ու հանձնվում: Հաղթական ժպտում է՝ Նաբաթ է անունը: Արտաբույնքից է Նաբաթ տատը: Տարիներ շարունակ ամուսնու հետ են եկել Գողթանիկ, անասուն պահել, ձմռանը տեղափոխվել: Արտաբույնքում արոտավայրերը քիչ են: Մի քանի տարի է՝ հավատարիմ ընկերը մահացել է: Ասում է՝ քանի ոտքով-ձեռքով է, մենակ գալիս է Գողթանիկ, թոռներն էլ հաճախ այցելում, օգնում են, չգիտի՝ դեռ քանի տարի կգա։

Goghtanik villageԳյուղ տանող մոտ յոթ կիլոմետրանոց ճանապարհը քարուքանդ է: Ձմռանը մի քանի մետր ձյունը հաճախ օրերով կանգնեցնում է աշխարհի հետ կապը, եթե առանց դադարի է գալիս: Բնակավայրի վարչական ղեկավարը տարվա մի քանի սեզոնի կազմակերպում է՝ գյուղացիներով բահ ու քլունգ առած գնում, փոսալցում են անում: Ճանապարհը մինչեւ հաջորդ անձրեւ գալը դիմանում է: Տարիներ շարունակ վերանորոգման հույս կա, գործողություն՝ ոչ: Կեսկատակ-կեսլուրջ էլ ասում են՝ թե մեկը ձմռանը մահանա, սահնակով են իջեցնելու:

Borya GabrielyanԲնակավայրի վարչական կենտրոնի օպերատորն էլ է Արտաբույնքից: Երիտասարդ Բորյա Գաբրիելյանի ընտանիքը Գողթանիկում տուն ունի, սեզոնին այդտեղ գյուղատնտեսությամբ է զբաղվում: Բորյան այն փոքրաթիվ երիտասարդներից է, որ Երեւանում կրթություն ստանալուց հետո որոշել են վերադառնալ: Ասում է՝ ինքը ոչ մի անգամ գյուղի հետ կապը չի կտրել: Գյուղատնտեսությունն էլ սիրելու հարց է, պիտի սիրով անես, որ արդյունք լինի, իսկ երիտասարդների աչքը դրսում է, այնտեղ դժվարությունները տանելի են թվում:

Karlos AghababyanԳյուղի իննամյա դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Կառլոս Աղաբաբյանը համաձայն է՝ հիմա ջահելներն իրենց ապագան գյուղի հետ կապել չեն ուզում: Մեղադրելու չէ՝ պայմաններ, հնարավորություններ չկան: Սովորում են, մնում անաշխատանք: Ուսուցչի ընտանիքը 90-ականներին է Նախիջեւանից նախկին ադրբեջանաբնակ Գողթանիկ տեղափոխվել: Կառլոսը հիշում է՝ այդ տարիներին հարեւան գյուղում գործարան կար, մի քանի բնակավայրերի  բնակիչներ աշխատում էին, եկամուտ ստանում: Հիմա գյուղի միակ գործատուն վարչական կենտրոնն ու դպրոցն են, որ մի քանի հաստիք են առաջարկում: Ուսուցիչների մեծ մասն էլ հարեւան գյուղերից է գալիս, Գողթանիկում կադրեր չկան:

Goghtanik villageՓոքրիկ դպրոցի ուսուցչի աշխատավարձն էլ քիչ է: Կառլոսը ընկույզի մշակությամբ է զբաղվում: Թե տարին բերքառատ է լինում, ցուրտն ու կարկուտն էլ չեն վնասում, վաճառքի խնդիր չի լինում:

Goghtanik villageԳալիս գյուղից տանում են՝ կիլոգրամը 1000-1800 դրամով: Խնձորի բերքի իրացումն է դժվար: Գնորդ չկա, բերքը ծառերի տակ չիր է դառնում:

Greta grandmaԳրետա տատի այգին գյուղում ամենակոկիկն է, բայց վերջին տարիներին բերքը մենակ հավաքել չի կարողանում: Հարեւաններն են օգնում․ բակի խնձորի ծառերը հերթով կտրվում են: 90-ականներից Գողթանիկում ապրած, հաշվապահ աշխատած Գրետա տատն ասում է՝ այդքան տարվա ընթացքում առաջին անգամ 2022-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում է վախեցել: 44-օրյա պատերազմից հետո Գողթանիկը սահմանից մի քանի կիլոմետր է բաժանում: Գյուղում կրակոցների ձայները չեն լսվել, բայց իմացել են՝ թշնամին մոտ է: Տատն ասում է՝ ամեն ձայնից վեր է թռչել, հարեւաններին էլ խնդրել՝ թե գնալու լինեն, իրեն չմոռանան:

Goghtanik villageԼավն են Գրետա տատի հարեւանները, վստահ է՝ չեն մոռանա: Փոքրիկ գյուղում հարեւաններով մի առօրյայով էլ ապրում են, միասին սրճում, ճաշում, բանջար «կալ» անում՝ հյուսում: Խանութ չունեցող գյուղում գիտեն՝ թե մի բանը պակասի, հարեւանի տանը հաստատ կգտնվի: Շատինից Գողթանիկ հարս եկած Սուսաննա Սմբատյանը Գրետա տատի ամենասիրելի հարեւանուհին է, նրա երկու աղջիկները՝ ուրախությունը:

Goghtanik villageՀնգամյա աղջիկը հաջորդ տարի կհամալրի տասներեք աշակերտով դպրոցը: Հիմա օրն անցկացնում է բակում՝ երկու ընկերուհիների հետ: Երեխաները միայն զիլինա են խաղում. փոքրիկները քիչ են, «մեծ» խաղերի թիմ չի հավաքվում: Սուսաննան սրտնեղում է՝ մանկապարտեզ չկա, հարեւան բնակավայրեր տանելն էլ հեշտ չէ, հատկապես ձմռանը:

Goghtanik villageՄինչ շատ ընտանիքներ ստիպված հեռանում են Գողթանիկից կամ դառնում սեզոնային բնակիչ, Հայարփի Մնացականյանի նորաստեղծ ընտանիքը Եղեգնաձորից Գողթանիկ բնակության է տեղափոխվել: Այգեգործությամբ են զբաղվում, սեզոնին մասուր, կանաչի հավաքում: Հայարփին սիրում է գյուղը, բայց դժվարություններն էլ քիչ չեն՝ ջրի ու ճանապարհի խնդիր, գազի բացակայություն: Իրենց խմելու ջրի հարցն էլ չի լուծվում. դուռ չի մնացել՝ չծեծեն:

Հայարփին չգիտի՝ մեկամյա երեխայի հետ կշարունակե՞ն ապրել Գողթանիկում, թե՞ իրենք էլ քարուքանդ ճանապարհով կհեռանան, բայց վստահ է՝ թե պետական ու մասնավոր կառույցներից մի հայացք գցեն այդ գյուղի ուղղությամբ, հեշտությամբ լուծում կգտնեն, որ Գողթանիկից գաղթը դադարի։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
27-ամյա ղեկավարումից հետո «Նախիջեւանի խանը» հրաժարական է տվել
հաջորդը
Անկարան աջակցում է Բաքվին հայերին սպանելու հարցում․ Մենենդես

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն