• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Կարեւորը՝ գտել են պատասխանատուի

Արման Գալոյան 14:15 | 21.12.2022
Արման Գալոյան 14:15 | 21.12.2022
Lachin road

Ի՞նչ է արվում Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման եւ արցախցիներին պաշարումից ազատելու համար․ ԱԺ արտահերթ նիստում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների բանավեճն իրոք հիասթափեցնող էր։ Հերթական անգամ ականատես եղանք փոխադարձ մեղադրանքների շարանի։ Եվ ընդհանրապես, ամեն անգամ, երբ խոսքը հասնում է Արցախի խնդրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությանը, գործի է դրվում վաղուց հայտնի ձայնապնակը։

Մի հարցում իշխանությունն «ազնիվ է», երբ հղում անելով 2020–ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ասում է՝ սա ՌԴ խնդիրն է, եւ այսքանով հարցը համարվում է փակված։ Ըստ էության, ՀՀ իշխանությունները «ձեռ են քաշել» Արցախից՝ փաստաթղթերով այն «հանձնելով» ՌԴ–ին, եւ սա ասում են առանց սեթեւեթանքի ու թաքցնելու։ Նրանք ուղղակի խոստովանում են, որ սա իրենց խնդիրը չէ։ Իսկ իրենց պարտքն առայժմ համարում են բյուջեից Արցախին «աննախադեպ» չափերի օգնություն տրամադրելն ու զանազան սոցիալական ծրագրեր իրականացնելը (նաեւ դրա հաշվին սեփական PR–ը կազմակերպելը)։

Պատահական չէ, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ–ում հենց այդ թեզն էին կրկնում, նույնիսկ մեջբերում եռակողմ փաստաթղթից, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ է, ՌԴ–ն է միջանցքի անվտանգությունն ապահովողը, հետեւաբար ՌԴ–ն պետք է վերականգնի իր ուղիղ վերահսկողությունը։ Նաեւ Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, թե ««Անցած տարի մոտ 200 միլիարդ ֆինանսական աջակցություն է տրամադրվել»։ Ասել է թե, գործող իշխանություններն այսքանով հարցը համարում են փակված, մանավանդ երբ փաստաթղթերով «ամեն ինչ ճիշտ է»։

Բայց թե ինչու է այսպես ստացվել, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չեն խոսում։ Ավելի ճիշտ՝ խոսում են, ուղղակի կատարվածի պատասխանատվությունն իրենց վրայից գցելու եւ դիմացինին մեղավոր կարգելու համար։ Ու սկսվում է իրար ուղղված մեղադրանքների շարանը՝ հայտնի «փչացած–բոշա» մոտիվներով։ Նույնը նաեւ այս անգամ։

Մինչդեռ տեղի ունեցածի համար պատասխանատու են երկու կողմն էլ, ամեն մեկը՝ իր չափով։ Այս մասին շատ է խոսվել․ գործող իշխանությունն ըստ էության եղավ նախկինի 20 տարի շարունակված գաղափարախոսության շարունակողը եւ իրագործողը։ Այնպես որ, կողմերը չպետք է որ միմյանցից դժգոհելու բան ունենան։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակին, ապա ակնհայտ է, որ հարցը պետք է կարգավորվի, ակնհայտ է, որ իրավիճակի շարունակվելը կարող է հումանիտար աղետի հասցնել։

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում հիմա գործի կդրվեին դիվանագիտական բոլոր ջանքերը։ Բայց ոչ թե աշխարհի տարբեր երկրներից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններ կամ միջանցքը բացելու կոչեր աղերսելու, այլ խնդրի հանգուցալուծման նպատակով։ Ընդ որում՝ այս ճանապարհին հստակ գնահատելով ունեցած ռեսուրսներն ու հնարավորությունները, խնդրում ներքաշված երկրների շահերը։ Ու ամենակարեւորը այն պարզ գիտակցությամբ, որ մեր խնդիրը մեզնից բացի ոչ մեկը չի լուծելու, եւ ցավոք, ԼՂ խնդրում Հայաստանը դաշնակիցներ չունի։

Մինչդեռ մեզանում հակառակն է։ Կարեւորը գտել են նոր պատասխանատուի, որի վրա էլ կարելի է բարդել ամբողջ մեղքը․ այս անգամ ռուս խաղաղապահները եւ Ռուսաստանը։ Վաղը դա կլինի Արեւմուտքը, որին էլ կմեղադրեն, որ այդպես էլ կոչեր հնչեցնելուց այն կողմ ոչինչ չարեց՝ նախապատվություն տալով ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներին եւ այսպես շարունակ։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա. Միրզոյան
հաջորդը
Կանադան ռուս օլիգարխի ունեցվածքի բռնագրավման գործընթաց է սկսել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն