• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երբ դրության տերը դու չես

Վարդան Հարությունյան 11:30 | 22.12.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 22.12.2022
image

Մեր պարտությամբ ավարտված 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմը, իր առավելությունն օգտագործելով, փորձելու է Հայաստանից նորանոր զիջումներ կորզել։ Նրանք սա չեն էլ թաքցրել։ Ողջ այս ընթացքում գաղտնի ոչինչ չեն արել։ Ամեն ինչ եղել է բաց ու անթաքույց։ Տեսել են, որ հայկական կողմում մոլորված են, չեն կողմնորոշվում, տեսել են, որ անկարող են ու նահանջի պատրաստ, առաջ են շարժվել, վերցրել են նոր տարածքներ ու նոր դիրքեր։

Իսկ Հայաստանի իշխանությունները զարգացումները կանխատեսել, զարգացումների վրա ազդել չեն կարողացել ու չեն էլ կարողանում։ Հակառակորդի հնարավոր քայլերը հաշվարկել չեն կարողանում։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո նրանց ողջ հույսը Ռուսաստանն է եղել։ Վճռել են՝ իրենք անելիք չունեն։ Ռուսաստանն է անելու ողջը։ Ռուսաստանն է պաշտպանելու Արցախը եւ Հայաստանը։

Որ Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի եւ Հայաստանի կամ Արցախի պատճառով դրանք չի վտանգելու, հաշվի չեն առել։ Չեն հաշվարկել, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակվում, իսկ Թուրքիայի հնարավորությունները գնալով ընդլայնվում են, ինչն Ադրբեջանին էլ ավելի անկաշկանդ ու ավելի ինքնավստահ է դարձնում։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ նախաձեռնված լայնածավալ պատերազմը սրա վկայությունն է։

Որքան էլ Ադրբեջանի համար անսպասելի էր, աշխարհն այդ ագրեսիային բուռն արձագանքեց։ Տարածաշրջանում ակտիվացավ Արեւմուտքը։ Հայ-ադրբեջանական հաշտեցման ակտիվ գործընթաց սկսվեց։ Զարգացումները հուսադրող էին, ընթանում էին արագ։ Տարեվերջին հաշտության պայմանագիր ստորագրելու մասին էր արդեն խոսվում։

Ռուսաստանը, սակայն, հասկանալով, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման, անգամ մեղմացման դեպքում կարող է դուրս մղվել տարածաշրջանից, նման զարգացում թույլ տալ չէր կարող։ Այս պահին Ադրբեջանին նույնպես հաշտեցում պետք չէ։ Հակամարտությունը նպաստում է, որ նրանք նոր կտորներ տանեն ու նոր զիջումներ կորզեն Հայաստանից։

Արեւմուտքի ծրագիրը խափանելու գործում Մոսկվայի գործընկերը Բաքուն է։ Հայաստանին երկրորդական դեր է հատկացված։ Բաքվի հետ է Մոսկվան ծրագրել ու համաձայնեցրել քայլերը, որոնց արդյունքում հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կրկին ռուսական դաշտ տեղափոխվի։ Վստահ են եղել՝ հայկական կողմը չի հակադրվելու։ Հատկապես, եթե որպես խայծ հայտարարվի, թե Արցախի խնդիրը ոչ թե փակվում, այլ ապագային է թողնվում։

Նրանց հաշվարկը ճիշտ դուրս եկավ։ Հայաստանյան իշխանություններն, իրենց բնույթին հավատարիմ, ճանապարհի կեսից կրկին թեքվեցին ու վերադարձան այնտեղ, որտեղ էին մինչեւ սեպտեմբերի 13-ը։ Վերադարձան այնտեղ, որտեղ հաշտության պայմանագիր ստորագրելու մասին խոսք արդեն չկա, որտեղ լարվածությունը խորանալով նոր դրսեւորումներ է ստանում։

Նոր դրսեւորումներից մեկն էլ Լաչինի միջանցքը փակելն է։ Ակնհայտ է՝ ադրբեջանական կողմը «միջանցք» հասկացությունը վերացնելու մտադրություն ունի։ Նրանց նպատակն է այն վերածել սովորական ճանապարհի եւ իրենց վերահսկողության տակ վերցնելով՝ կտրել Արցախը Հայաստանից։ Ադրբեջանը հասել է իր առջեւ դրված խնդրի լուծման ավարտական փուլին․ հաղթել է Հայաստանին պատերազմում, իր համար եւ աշխարհի համար փակել է Ղարաբաղի պատկանելության հարցը։ Ողջ աշխարհն է ընդունում, որ այն ադրբեջանական է, մնում է արագացնել յուրացումը։ Այժմ հենց այս խնդիրն են լուծում։

Ադրբեջանի իշխանությունն իր քայլերը մշակելիս, ի թիվս բազմաթիվ նպաստավոր պայմանների, անկասկած, հաշվի է առնում նաեւ այն, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանալու հակաքայլեր մտածել ու դիմակայել։ Որ Հայաստանի իշխանությունները հակազդման ոչ մի մեխանիզմ չեն մշակել։

Ցավն այն է, որ նրանց հաշվարկը ճիշտ է։ Ցանկացած վիճակից, նույնիսկ ամենաբարդ վիճակից ելքեր գտնել հնարավոր է։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ վիճակն ու վիճակին համարժեք քայլեր մշակել։ Իսկ հայաստանյան իշխանությունները, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետպատերազմյան ողջ ընթացքում չեն եղել վիճակին համարժեք։ Եղել են ծայրաստիճան անհետեւողական, ոչ մի սկսած գործ տրամաբանական ավարտին չեն հասցրել։ Մշակված քայլեր չեն ունեցել, հետեւաբար երբեք չեն եղել դրության տերը։ Չեն էլ փորձել լինել այդպիսին։ Լողացել են հոսանքին համընթաց։ Վազել են անընդհատ զարգացումների հետեւից։ Իրենց անճարակությամբ ու վայրիվերո վարքով ոչ միայն Ադրբեջանի ծրագրերին հակազդել չեն կարողացել, այլեւ նպաստել են ակամա, որ Ադրբեջանը շատ ավելի հեշտ լուծի իր առջեւ դրված խնդիրները։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանցիները խաղաղապահներին թույլ չեն տվել անցնել Լաչինով. Արցախի ՄԻՊ
հաջորդը
Լեւոն Արոնյանը կոչով դիմել է աշխարհին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն