• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Էկոնոմիկայի նախարարն ատո՞ւմ է գյուղն ու գյուղացիներին

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 23.12.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 23.12.2022
caricature

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին «Ազատություն» ռադիոկայանը դեկտեմբերի 20-ին հրավիրել էր ֆեյսբուքյան ասուլիսի։ Ճիշտն ասած, դա ինձ չէր հետաքրքրի, եթե ասուլիսից հետո լրատվամիջոցներում չհայտնվեին, ներողություն արտահայտությանս համար, մտքեր, որոնք փորձել է արտաբերել սույն պարոնը։

«Միտք» բառը չափազանց գովասանական է Քերոբյանի բերանից դուրս եկած բառակույտերի համար։ Լսենք այդ «հանճարեղ» «մտքերը» (այստեղ եւ այսուհետ մեջբերումներն արվում են ըստ «Ազատություն» ռադիոկայանի կայքի)։

Պատասխանելով Արմավիրի մարզում խաղողի այգիները քանդելու մասին հարցին՝ նախարարն ասում է. «Մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որը, ընդհանուր առմամբ, ապագա չունի: Եվ հետեւաբար, շատ նորմալ ա, որ մարդիկ քանդեն իրենց էն այգիները, որտեղ աճում ա բերք, որը ցածրարժեք ա, եւ փոխարենը տնկեն այլ այգի, որը բարձրարժեք բերք կտա»: Իսկ ճշտող հարցին էլ պատասխանելիս ասում է, թե կա’մ պիտի այլ բան, օրինակ՝ բանջարեղեն, ցանել, կա’մ գնալ ու զբաղվել այլ տիպի աշխատանքով։

Սա գյուղի եւ գյուղացու նկատմամբ անթաքույց ատելության դրսեւորում է։ Մարդը, որ էկոնոմիկայի նախարար է աշխատում, ասում է` քանդե՛ք, ավերե՛ք, մեզ վրա հույս չդնեք։ Ոչինչ, որ մի քանի գյուղ էլ ամայանա՝ մարդիկ գնան քաղաքներում գործ գտնեն…

Ու անմիջապես էլ՝ թե իրենք գինեգործության զարգացման ռազմավարություն ունեն։ Հիմա բռնես այդ մարդու ականջներից ու ասես. «Ա՛յ… (չգրվող բնութագրումներ), որ խաղողի այգիները քանդեն, տեղը քո ասած բանջարը ցանեն, դուք ո՞նց եք «կտրուկ բարձրացնելու գինու արտադրանքը»։ Սրան էլ իբր թե բացատրություն ունի՝ զարգացնելու են «բարձրարժեք» խաղողագործությունը։ Եթե ձեր ասած «ցածրարժեքը» չի իրացվում, բա էդ «բարձրարժեքը» ո՞նց է իրացվելու։

Մի անգամ արդեն առիթ եղել է ասելու, որ Հայաստանում տնտեսական աճն ապահովում է միայն Քերոբյանի լեզուն։ Այդ «աճի» մասին էլ հարց եղավ. «Դուք աճի մասին ձեր թվերին հավատո՞ւմ եք, մենք չենք հավատում, թվերն աճում են, մենք ավելի վատ ենք ապրում»։

Ահա թե ինչ պատասխան հնչեց. «Անհավատները շատ են մեր երկրում… որ ոչ մի բանի չեն հավատում, ընդամենը մի փոքր քանակի մարդ ա, որ, ասենք, փորձում ա ինչ-որ բան փոխի կամ ինչ-որ բան անի…»։

Սա մեզ հիշեցրեց հայտնի անեկդոտը.
-Մասնագետներն ասում են, թե մեր երկրում մարդիկ սկսել են ավելի լավ ապրել,- ասում է նախարարը։
-Բայց մարդիկ պնդում են, որ դա չեն տեսնում։
-Դե մարդիկ հո մասնագե՞տ չեն։

Հիմա այս էկոնոմիկայի նախարարը, մենակ ինքն ու երեւի ՔՊ-ականներն են տեսնում, որ լավ են ապրում (պարգեւավճարները վկա)։

Բայց սա հեչ, հետո ասում է մի բան, որը լսելով՝ չես իմանում՝ խնդա՞ս, թե՞ լաս։ «Բնականաբար տնտեսական աճը բաշխվում ա ինչ-որ մարդկանց մեջ, եւ կա պրոբլեմ, որ բարձր տնտեսական աճը հարուցում ա բարձր գնաճ… որը հանգեցնում է պարենային զամբյուղի կտրուկ թանկացման»։ Այնուհետեւ երկար-բարակ փորձում է մեկնաբանել, թե դա ոնց է ազդում խոցելի խմբերի վրա, եւ իրենք ինչ պիտի անեն՝ մեղմելու համար խոցելի խմբերի վրա «տնտեսական աճի» (դե, բնականաբար, նաեւ դրա հետեւանք գնաճի) ազդեցությունը։

Փաստորեն, ըստ նրա, ինչքան տնտեսական աճը մեծանա, այնքան պարենային զամբյուղը կթանկանա, այսինքն՝ ավելի շատ մարդ չի կարող բավարարել իր պահանջմունքները… Ստացվում է, ինչքան շատ տնտեսական աճ լինի, այնքան ավելի վատ կապրեն մարդիկ։ Այնպես որ, մի՛ բողոքեք։

Հա, մեկ էլ ասում է՝ «էս տարի ստեղծել ենք 40 հազարից ավելի նոր աշխատատեղեր, ինչը նշանակում է, որ 40 հազար ընտանիք ավելի լավ է ապրում»։ Դե հիմա արի՛ ու սրա նմանին բացատրի՛ր, որ կառավարությունները աշխատատեղ չեն ստեղծում, որ դա դուք չեք ստեղծել, այլ գործատուները։

Շարունակել լսելը մազոխիզմ էր։ Բայց մի մեջբերում էլ՝ ցույց տալու համար, որ պարոնի ամբողջ խոսքը վերացական փուչիկ է։

Հարց. «Խնդրում եմ նշել կոնկրետ անուններ ու ձեռնարկություններ, որոնք ձեր իշխանության տարիներին խոշոր ներդրումներ են արել Հայաստանում»։

Իսկ հիմա լսե՛ք պատասխանը (բառացի եմ մեջբերել, տեսագրությունից).

«Մեր ներդրումները, ընդհանուր առմամբ, մենք չափում ենք համախառն կուտակումներով։ Շատ ընկերություններ կան, որ խոշոր ներդրումներ են արել արդեն իրենց գործող ընկերություններում։ Ես կարող եմ բազմաթիվ նման ընկերությունների անուններ տալ, եւ դրանց մեջ կան շատ ընկերություններ, որոնք այժմ օգտվում են մեր տնտեսության արդիականացման ծրագրից եւ մի քանի միլիարդի ներդրումներ են անում իրենց արդեն գործող գործարաններում»։

Ընթերցո՛ղ բարեկամ, տեսա՞ր այստեղ կոնկրետ անուններ տալու հարցի պատասխանը։ Ես էլ չտեսա։

Հա, հանուն արդարության պետք է ասեմ, որ մի ինչ-որ ընեկերության անուն տալիս է, սակայն հաղորդավարի առարկությանը, թե դրա դեմ էլ գյուղացիներն էին բողոքում, նորից սկսում է փնովել գյուղացուն…

Հ․ Գ․ Արդեն հայտնի է, որ Աժ նախագահի կարգադրությամբ պատգամավորները պարգեւատրումներ կստանան։ Սա երեւի հենց էկոնոմիկայի նախարարի ասած տնտեսական աճի արդյունքների վերաբաշխումն է, որ պատգամավորները, իբրեւ խիստ «խոցելի խավ», չզգան քերոբյանական տնտեսական աճի բացասական հետեւանքները։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակել են Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
հաջորդը
Իսպանիայի խորհրդարանի կոչն Ադրբեջանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն