• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հանդիպելուց հրաժարվում են, բայց հեռակա դեմարշներ են անում

Արման Գալոյան 14:02 | 23.12.2022
Արման Գալոյան 14:02 | 23.12.2022
Russia MFA
Լուսանկարը՝ Վիտալի Բելոուսովի

Հայաստանը հրաժարվել է Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը մասնակցելուց։ Ինչպես ՀՀ ԱԳՆ–ից են մեկնաբանել, հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետեւանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն են։

Կառավարության վերջին նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները չկատարելու համար՝ շեշտելով Լաչինի միջանքը վերահսկողության տակ չպահելու հանգամանքը։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, թե ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի այս պահվածքը տարակուսանք է հարուցում։ Որքան էլ արդարացի լինեն Ռուսաստանի հասցեին կոշտ արտահայտություններն եւ Արեւմուտքին տարածաշրջան հրավիրելու փորձերը, «գետնին առկա» իրողությունները միանգամայն այլ են։

Նախ՝ 2020-ի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանն ըստ էության տարածաշրջանային գործընթացների կողմ է, որը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ։ Եվ Հայաստանի իշխանությունները պետք է ոչ թե հեռակա կարգով իրենց դժգոհությունները հայտնեն ու խուսափեն հանդիպումներից, այլ ընդհակառակը, բոլոր կնճռոտ հարցերը դարձնեն քննարկումների առարկա, ընդ որում՝ հենց «տետ-ա-տետ» ձեւաչափով։

Մինչդեռ եթե Հայաստանը խուսափում է Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված ճգնաժամը, նաեւ ռուսական կողմի պարտավորությունների կատարման հարցը Մոսկվայում եռակողմ ձեւաչափով քննարկելուց՝ գերադասելով հետաձգման անվան տակ բոյկոտել ԱԳ նախարարների հանդիպումը, կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծվեն։

Սրանով ՀՀ իշխանություններն իրենց դեմ են լարում պաշտոնական Մոսկվային։ Դրա դրսեւորումներին երեկ ականատես եղանք․ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե խաղաղապահների նկատմամբ այդպիսի վերաբերմունքն ընդունելի չէ, նաեւ կողմերին կոչ արել (հավասարության նշան դնելով ՀՀ–ի եւ Ադրբեջանի միջեւ) կատարել ստանձնած պարտավորությունները։ Թեեւ, հիշում եք, Լաչինի միջանցքը ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է փակել։

Մյուս կողմից՝ այսպես Հայաստանը նպաստում է, որ ռուս–ադրբեջանական դաշինքն ավելի ամրապնդվի ու վերջապես ստեղծված իրավիճակի կամ լարվածությունը չթոթափելու պատասխանատվությունը գցի Հայաստանի վրա կամ մեր հանդեպ ազատի Մոսկվայի ձեռքերը։ Առավել եւս, երբ առանց այն էլ վերջին տարիներին հայ–ռուսական հարաբերությունները չեն փայլում փոխհասկացվածությամբ ու ջերմությամբ, փոխարենը ականատես ենք լինում ռուս–ադրբեջանական հարաբերությունների շարունակական ներդաշնակեցման եւ փոխգործակցության։

Իշխանությունների պահվածքը նորույթ չէ. Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստում էլ Հայաստանը հրաժարվեց առաջարկված ռազմատեխնիկական օգնությունից՝ փոխարենը պահանջելով նախ եւ առաջ քաղաքական գնահատական տալ սեպտեմբերյան ագրեսիային։ Եւ մինչեւ հիմա դեռ սպասում են։

Իհարկե, չի բացառվում, որ առաջիկա օրերին ինչ խրոխտությամբ Հայաստանը մերժում էր նախարարների մոսկովյան հանդիպումը, նույն հնազանդությամբ էլ Նիկոլ Փաշինյանը մեկնի Պետերբուրգ՝ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու։

Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ տարբեր մակարդակներում իշխանությունները քննադատել են ՌԴ–ին եւ հայ–ադրբեջանական բանակցություններում մոսկովյան առաջարկները, սակայն հաջորդ պահին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինքն ի սկզբանե պատրաստ է եղել ամբողջությամբ ընդունելու ռուսական առաջարկները։

Ինչ վերաբերում է Արեւմուտքին տարածաշրջան հրավիրելու Հայաստանի փորձերին, ապա այստեղ էլ պարադոքս է․ իսկ Արեւմուտքն ուզո՞ւմ է գալ, ՄԱԿ–ը կամ ԵԱՀԿ–ն ուզո՞ւմ են փաստահավաք խումբ ուղարկել, ցանկության դեպքում արդյո՞ք միայն Հայաստանի դիրքորոշումը բավարար է, թե՞ պետք է նաեւ Ադրբեջանի համաձայնությունը։ Թե՞ այնուամենայնիվ էներգակիրների ոլորտում Ադրբեջանի եւ Արեւմուտքի միջեւ եւս համագործակցության եզրեր, ըստ այդմ նաեւ շահերի փոխհամաձայնեցման հստակ հնարավորություններ կան, եւ նման իրավիճակում Հայաստանը կրկին դառնալու է սակարկությունների առարկա։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփին կարգելվի՞ մասնակցել նախագահական ընտրություններին
հաջորդը
Ջեյք Սալիվանը կոչ է արել լիովին վերականգնելու միջանցքով ազատ տեղաշարժը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն