• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դժվարություններ, որոնց բախվում է ռազմադաշտում աշխատող լրագրողը

Հասմիկ Բալեյան 15:15 | 23.12.2022
Հասմիկ Բալեյան 15:15 | 23.12.2022
Media war

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կազմակերպած «Թվապատում․ Aftershock 2022» կոնֆերանսին քննարկվեց պատերազմի եւ ճգնաժամի պայմաններում մեդիայի աշխատանքը։ Կոնֆերանսի ընթացքում որպես բանախոս հանդես եկավ նաեւ ուկրաինացի մեդիափորձագետ Օլգա Գուժվան։ Նա ռուս-ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրերից աշխատել է պատերազմական թեժ կետերում։

Օլգա Գուժվան ղեկավարն է «Ուկրաինական ձայն» կազմակերպության, որը սատարում է լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին, իրականացնում է լրագրողների վերապատրաստման ծրագրեր։ Պատերազմի ընթացքում այս կազմակերպության մասնագետները ոչ միայն մասնագիտական, այլեւ առաջին օգնության դասընթացներ էին անցկացնում լրագրողների համար։

Media war

Օլգա Գուժվայի ֆեյսբուքյան էջից

«Իմ ամենակարեւոր առաքելությունը լրագրողներին սատարելն է եւ նրանց սովորեցնելը, թե ինչպես կարելի է հնարավորինս անվտանգ եւ արդյունավետ աշխատել առաջնագծում։ Ես լրագրողներին սովորեցնում եմ նաեւ, թե ինչպես կարելի է փաստագրել պատերազմական կարեւոր իրողությունները»,- ասաց Օլգա Գուժվան։

Media war

Օլգա Գուժվայի ֆեյսբուքյան էջից

Ուկրաինացի լրագրողների համար դժվար է միաժամանակ բնակվելն ու աշխատելը պատերազմական գոտում։ Առաջնագծում աշխատող լրագրողներից շատերը մտածում են իրենց ընտանիքի անդամների մասին, որոնք շատ վտանգավոր գոտիներում են։ Արտասահմանցի լրագրողները որոշ ժամանակ անց վերադառնում են իրենց հայրենիք, իսկ ուկրաինացի լրագրողները պետք է շարունակեն ապրել եւ աշխատել այնտեղ։

«Լրագրողը պետք է հասկանա՝ կան նյութեր, պատերազմական հանցագործություններ, որոնք չպետք է հրապարակվեն, բայց դրանք անհրաժեշտ է ներկայացնել պատկան մարմիններին, որպեսզի հետագայում դատական ատյաններում ներկայացվեն»,- ասաց Օլգա Գուժվան։

Olga Guzhva

Օլգա Գուժվայի ֆեյսբուքյան էջից

Պատերազմ լուսաբանող լրագրողը պետք է հաշվի առնի, որ իր ներկայացրած նյութերի պատճառով մարդիկ կարող են վտանգի ենթարկվել, եթե, օրինակ, հրապարակվի նրանց գտնվելու վայրը, հետեւաբար իր հավաքած ո՛չ բոլոր փաստերն ու նյութերը պետք է հրապարակի։

«Ալիք Մեդիայի» հարցին՝ պատերազմի դաշտում աշխատելիս, պատերազմից տուժած քաղաքացիների հետ հարցազրույց անցկացնելիս որն է ամենամեծ դժվարությունը, Օլգա Գուժվան պատասխանեց՝ լրագրողի համար առաջնագծում երբեմն դժվար է հուզականությունից զերծ մնալը։

«Հարկավոր է հարցնել փաստերի, մանրամասների մասին, ոչ թե հույզերի։ Իհարկե, մարդկանց հույզերի մասին խոսել եւս կարեւոր է: Պատերազմ լուսաբանելիս կարող են լինել իրավիճակներ, երբ լրագրողն էլ իր հույզերը զսպել չի կարողանում։ Առաջնագծում լինում են պահեր, երբ նա պարզապես չի կարող չարձագանքել որոշ իրողությունների, առավել եւս, երբ խոսքը երեխաներին է վերաբերում։ Այնուամենայնիվ, լրագրողը պետք է հասկանա՝ կարեւոր է փաստերի ու մանրամասների՞, թե՞ հույզերի մասին խոսելը։ Այս ամենն, իսկապես, հեշտ չէ»,- ասաց Օլգա Գուժվան։

Երբ ռազմադաշտում հարցազրույցի ընթացքում պատերազմից տուժած մարդը սկսում է խոսել իր հետ կատարվածի մասին, լրագրողը պետք է համբերատար լինի, խոսողին կենտրոնանալու հնարավորություն տա, որպեսզի նա իր հույզերը զսպի ու կարողանա պատմել։ Բռնության ենթարկված մարդու համար հեշտ չէ ցավալի իրողությունների մասին խոսելը։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս է գնահատում արտասահմանցի լրագրողների աշխատանքը Ուկրաինայում պատերազմական օրերին, մեդիափորձագետը պատասխանեց՝ կան լրագրողներ, որոնք պրոֆեսիոնալ են եւ աշխատում են բոլոր էթիկական չափորոշիչները պահպանելով, բայց լինում են դեպքեր, երբ էթիկան չի պահպանվում։

Օրինակ՝ մի լրագրող գնացել էր հիվանդանոց, զրուցել մի կնոջ հետ։ Կինը չէր իմացել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող իր աղջիկը մահացել է, եւ լրագրողն էր նրան հայտնել այդ մասին՝ էթիկական կոպիտ սխալ թույլ տալով։

«Մի արտասահմանցի լրագրող էլ տեսանյութում ցույց էր տվել, թե որտեղ է, մինչդեռ այդ իրավիճակում նա չպետք է այդպես վարվեր։ Բայց, ընդհանուր առմամբ, Ուկրաինայում պատերազմի օրերին աշխատող արտասահմանցի լրագրողները պահպանում են էթիկական եւ մասնագիտական չափորոշիչները։ Ութ տարի մենք պատերազմի մեջ ենք, երբեմն լինում են իրավիճակներ, երբ նաեւ ուկրաինացի լրագրողներն են որոշ էթիկական սխալներ թույլ տալիս։ Շատ վտանգավոր է պատերազմական գոտում տեղեկություններ հավաքելը, լրագրողները երբեմն սարսափների միջով են անցնում»,- խոսքը եզրափակեց Օլգա Գուժան։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանի համբերությունն անսահման չէ․ Իրանի ԱԳՆ
հաջորդը
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնելու կոչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն