• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բացառիկ վիրահատություններ Հայաստանում

Հասմիկ Բալեյան 15:30 | 27.12.2022
Հասմիկ Բալեյան 15:30 | 27.12.2022
Medical Conference

Երեւանում տեղի ունեցավ Armenian Tomorrow’s Technology («Հայկական վաղվա տեխնոլոգիան») խորագրով կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ պրոթեզավորման կարիք ունեցող բուժառուների թիվն ավելացավ, ընկերությունը ձեռք բերեց եվրոպական նորարար սարքավորումներ։ Մասնագետները վերապատրաստվեցին, եւ որոշ ժամանակ անց լաբորատորիան, օգտագործելով լազերային աճեցման նորագույն SLM տեխնոլոգիան, սկսեց արտադրել անհատական օրթոպեդիկ պրոթեզներ եւ իմպլանտատներ ամբողջ մարմնի համար:

Այժմ լաբորատորիան արտադրում է մետաղական կոնստրուկցիաներ տիտանից, կոբալտ խրոմից, ոսկուց: Տիտանե հոդային գլխիկները, իմպլանտները եւ պրոթեզներն անհրաժեշտ են վերջույթներ կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային եւ գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց բուժման համար: Արցախյան պատերազմի մասնակից 54 զինվոր բարեհաջող վիրահատվել է, անվճար տրամադրվել են տիտանե իմպլանտատներ։

Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան բժիշկներ, որոնք, «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերության ստեղծած իմպլանտները կիրառելով, բացառիկ վիրահատական միջամտություններ են կատարել։ Երեւանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական ստոմատոլոգիայի եւ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պողոսյանը նշեց՝ նախկինում դիմածնոտային շրջանի ռեկոնստրուկցիաների եւ դեֆեկտների վերականգնման համար մասնագետները փորձում էին իմպրովիզացիաներ անել, յուրաքանչյուր կլինիկական դեպքի համար հնարավորինս ճիշտ որոշում կայացնել։

Medical Conference Պատերազմից հետո վիրավորների թիվը շատացավ։ Ականի պայթյունի հետեւանքով բազմաթիվ զինվորներ էին տեղափոխվում բուժհաստատություններ, լինում էին վնասվածքներ, որոնք չէին հանդիպել արցախյան նախորդ պատերազմի ընթացքում։ Մասնագետները զինվորներին ընդունում էին այնպիսի վիճակում, որ անհրաժեշտ էր անհապաղ վիրահատել։

Anna Poghosyan«Այնպիսի կոտրվածքներ էին, որ հարկավոր էր փազլի պես հավաքել։ Տանջվում էինք, տիտանե թիթեղով վերականգնում։ Վերականգնում էինք, ինչպես կարող էինք եւ ինչով կարող էինք՝ օգտագործելով այն, ինչ ունեինք մեր վիրահատական արսենալում։ Բարեբախտաբար մեր արսենալը փոքր չէր։ Իսկ «Հայբրիդ Թեքնոլոջիզ» լաբորատորիայի շնորհիվ ունեցանք այն, ինչի մասին երազում էինք 3-4 տարի առաջ։ Հիմա ունենք իմպլանտներ, որոնք տպվում են պացիենտի դիմածնոտային հատվածի առողջ կողմի նախատիպով եւ թույլ են տալիս հնարավորինս կարճ ժամանակում վիրահատական միջամտության շնորհիվ ստանալ ֆունկցիոնալ եւ էսթետիկ արդյունք»,- ասաց Աննա Պողոսյանը։

Պրոֆեսոր Պողոսյանը հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի լաբորատորիայում է՛լ ավելի սեղմ ժամկետում՝ 2-3 օրվա ընթացքում, տպել իմպլանտները։ Կան անհետաձգելի դեպքեր, եւ հնարավոր չէ 2-3 շաբաթ սպասել, նման դեպքերում այժմ արվում է երկրորդային վիրահատություն, իսկ եթե իմպլանտներն արագ տպվեն, հնարավոր կլինի արդեն առաջնային վիրահատությամբ դեֆեկտը վերականգնել։

«Հույս ունեմ, որ գուցե աշխարհում առաջինը կլինենք, առաջիկայում այնպիսի նյութեր կստեղծենք, որ մեր իմպլանտներն ապագայում ոսկրագոյացում կստեղծեն, կվերափոխվեն ոսկրային հյուսածքի, այսինքն՝ տիտանե մետաղին փոխարինող նորարարություն կստեղծենք»,- ասաց Աննա Պողոսյանը։

Դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբույժ Լեւոն Խաչատրյանը ներկայացրեց էսթետիկ վիրաբուժության մեջ 3D մոդելավորման, անհատական թիթեղների կիրառման եւ իմպլանտացիոն ոչ ավանդական մոտեցումները։

Medical Conference Այսօր մեր երկրում գտնվող լաբորատորիայում հնարավոր է պատրաստել այնպիսի ձեւանմուշներ, որոնք հնարավորություն են տալիս տիտանե թիթեղներով վերականգնելու դիմածնոտային շրջանի անհամաչափությունը, դեֆեկտները, լնդային ժպիտը, կծվածքն ու ծամողական ֆունկցիան։

«Հիմա արդեն հնարավոր է կարճ ժամանակում կատարել վիրահատությունը, փափուկ հյուսվածքների վնասվածքը հասցնել նվազագույնի։ Եթե առաջ այսպիսի վերականգնողական վիրահատությունները կատարում էինք 4 ժամում, հիմա նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ 2,5 ժամում։ Ընդ որում՝ մեր բուժառուները շատ գոհ են արդյունքից, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է»,- նշեց դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբույժ Լեւոն Խաչատրյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
հաջորդը
Փաշինյանը, Ալիեւն ու Պուտինը զրուցել են Սանկտ Պետերբուրգում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն