• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հարցի գինը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 27.12.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 27.12.2022
Lachin road

88-ի Շարժման պատկերացումը մեզանում «քնարական զեղման» պես է։ Գոնե ես չգիտեմ հայ պատմաբանի, քաղաքագետի, քաղաքական գործչի, ով երբեւէ հրապարակային դիտարկում արած լինի, թե ինչ հնարավորություն էր դա մեզ, ինչ՝ Ադրբեջանի համար։

Մինչդեռ հենց առաջին օրերից Բաքվում ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին միավորման գինը Սյունիքի անջատումը եւ Ադրբեջանի կազմում ընդգրկելն է։ Կարճ ժամանակ անց Բաքուն կազմավորեց ծայրահեղ ազգայնական-պանթուրքիստական կառույց՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ, որի հիմնական կարգախոսն էր․ «Եթե Հայաստանում ադրբեջանական ինքնավարություն չկա, ապա Ադրբեջանում էլ չպետք է ԼՂԻՄ լինի»։ Արդեն Բաքվի հայկական ջարդերից հետո ԱԺՃ-ն բաց հայտարարեց, որ «Հայաստանում մեկ ադրբեջանցի չի ապրում, ուրեմն Ադրբեջանում էլ չպետք է հայ ապրի»։

Ոչ մի հայ ուսումնասիրող, որքան դիտարկել եմ, ուշադրություն չի դարձրել, թե Բաքվի քարոզչությունն ինչու հատկապես «Կապանից ադրբեջանցիներին բռնատեղահանելու» թեզը շրջանառեց եւ հենց կապանցի «ծեծված եւ բռնաբարված կանանց զայրույթով հիմնավորեց» Սումգայիթում հայերի նկատմամբ վայրագությունները։

Կամ ինչու ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով արտակարգ դրություն հայտարարվեց ԼՂԻՄ-ում եւ ՀԽՍՀ Գորիսի շրջանում։ Մոսկվան ինչու քարոզչական մատրիցա մշակեց եւ խնդիրը ներկայացրեց որպես «իրադարձություններ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը»։ Ո՞ր «խոհանոցում էր եփվել» այդ սադրանքը։ Ինչո՞ւ 88-ի փետրվարի 22-ին բազմահազարանոց ամբոխը Աղդամից շարժվեց՝ Ստեփանակերտում «հայերին դաս տալու»։

Այսօրվա իրականության դեմ այս հարցադրումները խիստ ժամանակավրեպ, նույնիսկ միամիտ են հնչում։ Ի վերջո, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք։ Բայց եկեք խաբկանքի չտրվենք։ Դեկտեմբերի 24-ին Իլհամ Ալիեւը հանդիպել է ծագումով Հայաստանից մտավորականների հետ եւ առաջարկել, որ «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ մշակվի»։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը դա համեմատում է Հիտլերի «Բարբարոսայի պլանի» հետ։ Ըստ էության, ստույգ ընկալում է։ Թեեւ անձամբ կարծում եմ, որ Ալիեւը Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի հազիվ թե դիմի։

Կարծում եմ, դա մի ենթատեքստ ունի․ «Եթե Լեռնային Ղարաբաղում հայեր ապրում են եւ ազատություն, անվտանգություն ու քաղաքական իրավունքներ են պահանջում, ապա ադրբեջանցիներն էլ «պատմական հայրենիք վերադառնալու» հայտ կներկայացնեն»։ Ադրբեջանի քաղաքական կյանքում ծագումով հայաստանցիները իշխանության հենարան են եղել դեռեւս Հեյդար Ալիեւի կոմունիստական ղեկավարության տարիներից։ Նրանց ոչ պաշտոնական առաջնորդ է համարվում առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, որը Իլհամ Ալիեւի կողմից խստագույնս պատժվել, ավելի քան տասը տարի անցկացրել է բանտերում։

Այդ «էլիտան» վերջին շրջանում կորցրել է նախկին դիրքերը։ «Արեւմտյան Ադրբեջան վերադարձի» խնդիր օրակարգ բերելով՝ Իլհամ Ալիեւը որոշակիորեն ներքաղաքական հարց է նաեւ փորձում լուծել։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո ստատուս-քվոն չի բավարարում այն բարձր նշաձողը, որ Ալիեւը մոտ երկու տասնամյակ հանրությանը ներկայացրել է։ Խոսքն առաջին հերթին Սյունիքի եւ Սեւանի արեւելյան ափի տարածքների մասին է։ Եվ Բաքուն փորձելու է Հայաստանում «ադրբեջանցիների պատմական հայրենիք» ստեղծել, կենսատարածք, ուր «իրավունք ունեն վերադառնալ արտաքսվածները եւ նրանց սերունդները»։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «հարցի գինը» դա է, կարծես, որի հակառակ երեսը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանությունն է։ Քննարկվո՞ւմ է նման հարց ինչ-որ ատյաններում։ Արցախի շրջափակման առթիվ միջազգային կառույցների, առանձին երկրների ղեկավարների եւ պաշտոնատար անձանց հայտարարություններից դատելով՝ «մեծ ողբերգություն չի լինի, եթե Լեռնային Ղարաբաղից հայերը հեռանան»։ Դեմոգրաֆիկ ի՞նչ պատկեր կունենա տարածաշրջանը մեկ-երկու տասնամյակ հետո՝ դա, ըստ երեւույթին, ոչ ոքի չի հուզում։ Արցախը ծանրագույն որոշում կայացնելու շեմին է։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանում «հայամետ» բառը նզովք է․ BBC
հաջորդը
Ռազմական դրության ժամանակ համացանցը սահմանափակելու նախագիծ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն