• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անհաց ու անհասցե

Աննման Մինասյան 15:30 | 14.02.2023
Աննման Մինասյան 15:30 | 14.02.2023
Zakaryan family

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի կիսավեր այս տանը Զաքարյան Արմենն ու Վարդուհին 8, 6, 4 եւ 2  տարեկան չորս տղա երեխայի են մեծացնում: Տունը զուրկ է ամենատարրական պայմաններից, չկան կոյուղի, ջուր, գազ: Ծակ պատերի մեջ ջերմություն ապահովել երբեք չի հաջողվում:

Տղաներից մեկը լուրջ հիվանդություն ունի: Ամեն ամիս Զաքարյաններն իրենց ընտանեկան աղքատիկ բյուջեից կլորիկ գումար են հատկացնում երեխային թանկարժեք դեղեր գնելու համար: Արմենի արտագնա աշխատանքի վաստակն էլ օրվա հացի խնդիրն է լուծում միայն:

Ընտանիքը կազմավորման օրվանից երբեք մշտական բնակության վայր չի ունեցել. տնից տուն, տնակից տնակ են տեղափոխվել, մինչեւ որ 3 տարի առաջ հաստատվել են Ոսկեհասկում: Թեեւ տունն իրենց չի պատկանում, բայց փաստացի գրանցված են այդ հասցեում: Տանտերը տրամադրել է ժամանակավոր, ասել, որ երբ վերադառնա, տունը պետք է ազատեն:

Տանտիրոջ վերադառնալու օրը մոտենում է: Զաքարյանները մեծ խնդրի առաջ են կանգնել. բացի դրսում հայտնվելուց՝ նրանք կմնան առանց փաստացի հասցեի: Անհասցե մնալու դեպքում էլ կզրկվեն ապրելու հիմնական միջոցից՝ թոշակ-նպաստից:

Zakaryan familyՀասարակության այն շերտին, որոնք անխնա քննադատում են աղքատ ընտանիքներին, մեղադրում շատ երեխաներ ունենալու համար, Վարդուհին հարցնում է՝ մի՞թե ինքն էլ չէր ուզենա ապրել հարմարավետ տան մեջ, վայելել ընտանեկան ապահով կյանք: Եթե իրենց մեղադրելով խնդիրները կլուծվեն, թող մեղադրեն:

Ախուրյան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտանիքին օգնում են ըստ համայնքապետարանի հնարավորությունների: Եթե տվյալ գյուղում Զաքարյանները կարողանան վարձով տուն գտնել, կփոխհատուցեն մի քանի ամսվա վարձավճարը:

Զաքարյանների ընտանիքը Շիրակի մարզում օր օրի աղքատացող հասարակության օրինակ է: Մարդիկ բողոքում են, փորձում հասկանալ, թե երկնիշ թվերով առաջընթաց ունեցող տնտեսության մեջ ինչպես են ավելի թշվառանում ու պայքարում միայն օրվա հացի համար:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում կիբերհանցագործություններն ավելացել են
հաջորդը
Խաղաղության պայմանագրում ԼՂ մասին հիշատակում կա. ՀՀ ԱԽ քարտուղար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն