• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խորացող աղքատության վկաները

Աննման Մինասյան 16:00 | 17.02.2023
Աննման Մինասյան 16:00 | 17.02.2023
Meline Ghukasyan home

35-ամյա Մելինե Ղուկասյանի աշխարհը սահմանափակվում է Շիրակի մարզի Շիրակ գյուղի այս մութ տնակի խունացած պատերի մեջ: Մելինեն մեկ տարի առաջ է կորցրել իր միակ խնամակալին՝ մորը, եւ մնացել մենակ: Նրան սնունդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով երբեմն օգնում են հարեւանները, գյուղի վարչական ղեկավարը, Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետարանը:

Կոկիկ ու մաքուր, բայց առանց որեւէ հարմարության տնակում ձմռանը ջերմաստիճանը գրեթե միշտ ցածր է զրոյից: Առողջության լուրջ խնդիրներ ունեցող Մելինեի ապրուստի հիմնական միջոցը հաշմանդամության թոշակն է, աղքատության նպաստից չի օգտվում:

Meline GhukasyanՊետությունը Մելինեին աղքատության նպաստ հատկացնելու կարիք չի տեսնում։ Պատճառը՝ նրանից առավել աղքատներ կան Հայաստանում, կամ նպաստառու դառնալու համար աղքատ լինելը բավարար չէ։

Hripsime NahapetyanԱխուրյան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Նահապետյանն ասում է՝ Մելինեին օգնում են, ինչով կարողանում են: Տիկին Նահապետյանը վստահեցնում է, որ վերջերս է կարողացել հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու լուծել միայնակ մնացած կնոջ թոշակի հարցը, այժմ էլ աշխատում է նրան նպաստառու դարձնելու ուղղությամբ:

Նա նաեւ դիմել է «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանին՝ խնդրանքով, որ վառելափայտով աջակցեն Մելինեին: 35 բնակավայրերի սոցիալական հանձնաժողովի նախագահը փաստում է, որ նման դեպքերում Թումասյանից երբեւէ մերժում չի ստացել:

help from Shirak center

«Շիրակ» կենտրոնի կայքից

Շիրակի մարզում վերջին մի քանի օրերին առավել սաստկացող սառնամանիքին Մելինեի պես հարյուրավոր տնակաբնակներ, միայնակ թոշակառուներ ու ծայրահեղ աղքատներ չեն ցրտահարվել «Շիրակ կենտրոնի» վառելափայտի բաժանման ծրագրի շնորհիվ: Հատկապես տարվա այս եղանակին Շիրակի մարզի աղքատությունն ու թշվառությունը երեւում է ամբողջ «գունապնակով»:

help from Shirak center

«Շիրակ» կենտրոնի կայքից

Բարեգործական կազմակերպությունը 200 խորանարդ մետրից ավելի վառելափայտ է բաժանել մարզում, բայց միջոցների սղության պատճառով հարյուրավոր ընտանիքներ դեռ չեն կարողանում օգտվել ծրագրից:

Meline Ghukasyan homeԲոլոր նրանք, ովքեր կցանկանան այս ընտանիքներին աջակցել, խնդրում ենք մտնել «Շիրակ կենտրոնի» կայք եւ թեկուզ փոքր ներդրումով օգնել ցրտահարվող շիրակցիներին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԽԽՎ համազեկուցողները տեղում կծանոթանան Լաչինի միջանցքի ճգնաժամին
հաջորդը
Երեւանն ու Բաքուն հաստատել են իրենց շահագրգռվածությունը․ ՌԴ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն