• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ալյո՜, դատախազությո՞ւն

Տիգրան Պասկեւիչյան 18:30 | 18.02.2023
Տիգրան Պասկեւիչյան 18:30 | 18.02.2023
image tank

Հեռավոր արտասահմանում ապրող ընկերներիցս մեկը, որ դատարաններում թարգմանչի ծառայություններ է մատուցում, մի օր հարցրեց.

— Ընկե՛ր, Սասուն Միքայելյանն ո՞վ ա։

Դա շատ տարիներ առաջ էր։ Սասուն Միքայելյանին դեռ չէի ճանաչում։ Սկսեցի մտածել։ Ասաց.

— Ստեղ քաղաքական հալածանքի պահով ապաստան հայցելու մի գործ կա, մանրամասներ իրավունք չունեմ ասելու, էդ «գյադեն» պնդում ա, որ ինքը մի կերպ ճողոպրել ա՝ օլիգարխ Սասուն Միքայելյանի հալածանքից։

Մտքում անցա օրվա օլիգարխների ցուցակով։

— Չէ՛,- ասացի,- Սասուն Միքայելյան օլիգարխ չկա։

Ընկերս ուղղորդեց.

— Ասում ա՝ Հրազդանն ամբողջությամբ ինքն ա վերահսկում։

«Հրազդան» տեղանունն ինչ-որ բան հուշեց.

— Հա, կա՛, Արցախյան պատերազմի հրամանատարներից ա, Լեւոն Խեչոյանն ա մի անգամ իրա մասին պատմել, բայց չեմ կարծում, թե օլիգարխ ա։

-Բա ինչի՞ ա իրա անունը տալիս։

-Դե, եթե ուզում ա քաղաքականով ապաստան ստանալ, մեկի անունը պիտի տա։

-Բայց ինչի՞ հենց իրա անունը, Հրազդանում ուրիշ «կռուտոյ»-ներ չկա՞ն։

-Ինչը չգիտեմ, չեմ կարող հաստատել կամ հերքել,- ասացի ու եզրափակեցինք մեր խոսակցության այդ թեման։

Հիմա մի պահ պատկերացրեք, որ Սասուն Միքայելյանն իշխանության հետ չէր, չէր պաշտպանում երկիրը կապիտուլյացիայի դուռը հասցրած քաղաքական ուժին՝ հընթացս ուրանալով նախկին ընկերների եւ զինակիցների ամագը բանակաշինության գործում, այլ հակառակը՝ քննադատում ու դատափետում էր պարտվողականությունը, «Զարթիր, լաո» էր երգում, Քոչարյանի [Ռոբերտ] խորհրդարանական ընդդիմության մաս էր կազմում, որտե՞ղ կլիներ նա։

Այո՛, այո՛, չեք սխալվում։ Նա կլիներ Սեյրան Օհանյանի տեղում։ Իսկ Սեյրան Օհանյանը, եթե խելք ունենար ու 2018-ի ապրիլին միանար «խելագարված ամբոխներին», գուցե լիներ Անդրանիկ Քոչարյանի անվան քննիչ հանձնաժողովի պատվո նախագահը։

Իշխանությունները, եթե անգամ փորփրելով հասնեին կոռուպցիոն մութ պատմությունների, կա՛մ աչք էին փակելու, կա՛մ ըմբռնումով մոտենալու էին այն փաստին, որ բանակաշինության (չէ՛, ազգ-բանակաշինության) դժվարին ուղին հաղթահարելիս երբեմն պետք է եղել դիմել խոտոր մեթոդների։ Այսինքն՝ մի զորամաս (հողով-բանով) օտարելով՝ լուծել, ասենք, սեւ շուկայից տանկ գնելու հարց։

Էդ սեւ շուկան էլ առանձնապես քննարկման առարկա չէր դառնա, եթե իշխանության սազանդարների շարքում հայտնված լինեին Յուրի Խաչատուրովը (որդով, սանիկով-բանով), Մովսես Հակոբյանը եւ մյուսները… բոլորին չթվարկեմ։

Պարզապես Սեյրան Օհանյանի մեղքն այն է, որ ժամանակին չի կողմնորոշվել՝ ինքը կոռուպցիան կապում է անձնական երջանկությա՞ն հետ, որի համար ամուր երաշխիք է հարկավոր, թե՞ «կոռուպցիա-անձնական երջանկություն-քաղաքականություն» եռանկյունում ինքն իրեն դատապարտում է ժամկետանցության։

Հիմա Սեյրան Օհանյանն, ըստ էության, քաղաքական հալածյալ է եւ եթե հաջողի դուրս գալ Հայաստանից ու տեղափոխվել հեռավոր մի երկիր, կարող է քաղաքական ապաստան խնդրել՝ պատճառները թվարկելիս նշելով, ասենք, Սասուն Միքայելյանի անունը։

Իսկ դատական թարգմանիչ ընկերս արդեն չի հարցնի. «Սասուն Միքայելյանն ո՞վ ա»։ Եթե հարցնի էլ, շատ հեշտ կլինի պատասխանելը. «Էն, որ Մանվել Գրիգորյանն էր»։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանն ու Բաքուն խաղաղության հասնելու պատմական շանս ունեն. ԱՄՆ պետքարտուղար
հաջորդը
Հայ ժողովուրդն ընտրել է կապիտուլյացիան ստորագրողին․ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն