• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Սարդարապատի «մանկուրտը»

Վահրամ Աթանեսյան 11:30 | 28.02.2023
Վահրամ Աթանեսյան 11:30 | 28.02.2023
Sardarapat

Եթե Հայաստանը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին չկորցներ անկախությունը, եթե Խորհրդային Միությունում խրուշչեւյան «ձնհալ» չսկսվեր, եթե Թուրքիան ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Վարշավյան դաշինքի անդամ լիներ, Սարդարապատի մասին պատմության դասագրքերում մի քանի տող էր գրվելու եւ՝ վերջ։

Բայց քանի որ խրուշչեւյան «ձնհալ» էր, Թուրքիան էլ՝ ՆԱՏՕ-ի անդամ, որտեղ ամերիկյան միջուկային հրթիռներ էին տեղաբաշխված, եւ Երեւանը ոչ թե հայկական, այլ խորհրդային-միութենական քաղաք էր, արտոնվեց, որ Սարդարապատից քարե արծիվները եւ ցլերը «վրեժխնդրության» հայացքով նայեն Թուրքիային։

Եվ որովհետեւ արտոնողը (պաշտոնապես Թուրքիայից տարածքային պահանջ չունեցող Մոսկվան) հայերիս ավելի խորքով գիտեր, շատ արագ հյուսվեց պատմաքաղաքական «առասպել», որ Սարդարապատը «ղարաբաղցիների հաղթանակն է»։ Հայաստան եւ հայություն չէր լինի, եթե ճակատամարտի վճռական պահին Դանիել-բեկ Փիրումյանը սրամարտի չգնար՝ զինվորական բաճկոնը աստառի կարմիր գույնով հագած։

Ժամանակը «ղարաբաղյան» էր` 1960-ականների վերջ, 70-ականների սկիզբ։ Խորհրդային իշխանությանը պետք էր Ստեփանակերտին ներշնչել, որ ոչ թե ինքը չի ուզում լուծել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու հարցը, այլ Երեւանն է «վախկոտ»։

Ով կասկածում է, թող կարդա Բագրատ Ուլուբաբյանի «Սարդարապատ» վեպը, որի պատմաքաղաքական «կոնցեպցիան» կառուցված է Ղարաբաղյան մահապարտների գնդի մուշկապատցի զինվոր Արշակի» (նախատիպն իր հայրն է) կերպարի վրա։ Այս քարոզչության ապոթեոզը հայտնի տեսագրությունն է, որտեղ Զորի Բալայանը խոստովանում է, որ Արցախի հարցը հաղթական լուծման հասցնելու համար, այո՛, պետք է առաջին հերթին «գրավել Երեւանը», եւ հոգեխանգարմունքի ճառն ավարտում ծագումով արցախցի հեղինակի բանաստեղծությամբ․

-Աստված էլ է ղարաբաղցի․․․

Երբ քառասունչորսօրյա պատերազմից մեկ-երկու ամիս անց մի երիտասարդ «քաղաքագետ» ձեւակերպեց, որ «Լեռնահայաստանը պայքարի, դաշտային Հայաստանը՝ հնազանդության խորհրդանիշ» է, պատկերացնելի էր, թե ինչ «հենասյան» վրա է կառուցվելու ներհայկական «քաղաքականությունը», բայց որ փորձ կարվի «Սարդարապատի սիմվոլիկան» ներմուծելու Ստեփանակերտ, ողջախոհությունից դուրս էր։ Չէ՞ որ անցած երկու տարիներին այստեղ «գեղեցկախոսության» պակաս չկար։ Եվ «Բռանզավթված տարածքների մասին» օրենք է ընդունվել, եւ Ազգային ժողովի համախոհ հայտարարությամբ սահմանվել են «կարմիր գծերը»։

Պարզվում է՝ «Հայաստանի վերածնունդը պետք է սկսվի Արցախից», բայց դա պետք է նրբաքողարկել «Արցախը Սարդարապատ է» զգացմունքային, առաջին հայացքից զուտ «լիրիկական զեղումով»։ Եվ այսօր Արցախով մեկ «ցանցային քարոզչություն» է տարվում։ Ի՞նչ խնդիր է՝ խաղալ մարդկանց զգացմունքների վրա, Հայաստանի անկախ պետականության պատմությունը ներկայացնել այնպես, որ ինչքան հաջողություններ ունեցել ենք՝ «լոխ ղարաբաղցիների շնորհիվ», իսկ ձախողումների, կորուստների համար պատասխանատու են «թուրքի թերմացք հայաստանցիները»։

Հոգ չէ, որ մարդ իրեն է «թուրքի թերմացք» ասում։ Միայն թե գործը հաջողի, եւ Արցախն ապստամբի։ Ո՞ւմ դեմ։ Իհարկե՝ «թրքաբարո Արարատյան դաշտի»։

Զարհուրելի՞ է։

Այո՛։ Բայց միջին վիճակագրական արցախցուն դա մատուցում են նրա գենետիկ ազնվացեղության «քաղցրավենիքով»։ Բուն «դեղը» պետք է գործի հետո, երբ թույնը կներծծվի-կփոթորկի արյունը։ Երբ նա վերջնականապես մանկուրտացած կլինի եւ ընդունակ՝ ձեռք բարձրացնելու Հայրենիքի կամ, ինչպես ստեփանակերտյան կեղծախոսությամբ է ասվում, Մայր Հայաստանի դեմ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինա։ 2022։ Դիմադրություն
հաջորդը
Լավրովը ողջունում է հարաբերությունների կարգավորման միջազգային ջանքերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն