• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը կողմերից մեկի վզին պայմաններ չի փաթաթում, ԵՄ-ն չի ձգտում մրցակցության մեջ մտնելու

aliq 15:37 | 08.03.2023
aliq 15:37 | 08.03.2023
Louis Bono

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնելու։ Նա նշել է, որ Եվրամիության համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։ Կլաարը շեշտել է, որ ԵՄ դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան եւ շահագրգռված են դրանում, ԵՄ-ում ուրախ կլինեն աշխատելու արտաքին դերակատարների հետ եւ համակարգելու այդ գործընթացը նրանց հետ։ «Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որեւէ մրցակցային գործընթաց»,- ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է Կլաարը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն իր հերթին հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդությունը չէ: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չի ձգտում հակամարտող կողմերին տեքստ պարտադրելու, կողմերից որեւէ մեկի վզին պայմաններ փաթաթելու: «Այն, ինչ փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները եւ միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետեւ ցանկացած երկարատեւ, կայուն եւ հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից բխի: Այն չի կարող բխել երրորդ՝ դրսի կողմից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բոնոն։

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն Երեւանում հանդիպել է վարչապետ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի ղեկավար Գրիգորյանի հետ:  Դրանից առաջ նա Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի ղեկավարության հետ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
հաջորդը
Օրինագիծը հակասում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը. Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն