• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Օրինագիծը հակասում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը. Բորել

aliq 16:06 | 08.03.2023
aliq 16:06 | 08.03.2023
Joseph Borel

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը քննադատել է Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումն առաջին ընթերցմամբ: ԵՄ արտաքին ծառայության ղեկավարը նշել է, որ օրինագիծը հակասում է Եվրամիության մաս դառնալու Թբիլիսիի ձգտումներին։ Բորելը նշել է, որ այդ օրենքն անհամատեղելի է այն արժեքների ու չափանիշների հետ, որոնց հավատարիմ է ԵՄ-ն, ինչպես նաեւ հակասում է կազմակերպությանն անդամակցելու Վրաստանի մտադրությանը։ Միաժամանակ նա հորդորել է հարգել երկրի քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի դուրս գալու իրավունքը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram–ում մեկնաբանել է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի առնչությամբ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի դիրքորոշումը։ «Այժմ հասկանալի է` ինչու ԱՄՆ-ը դեռ ԵՄ–ում չէ, այնտեղ այդ օրենքը 1938 թվականից է գործում»,- հեգնանքով նշել է ռուս դիվանագետը։

Ըստ  «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին եւ խոստացել վետո կիրառել օրենքի հանդեպ, որը, ըստ նրա, անվավեր է եւ ոչ մեկին պետք չէ: Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն մարտի 7-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները «տհաճ տեսարան» է համարել: «Նրանք իրականում ոչ մի կապ չունեն ո՛չ Եվրոպայի, ո՛չ Արեւմուտքի հետ, սովորական բոլշեւիկներ են, նրանց մեջ կենդանի է բոլշեւիկյան ոգին, Սերգո Օրջոնիկիձեի ոգին: Գլխավորը ճշմարտությունն է, իսկ ճշմարտությունն այն է, որ սա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան օրենք է՝ համապատասխանեցված քաղաքացու իրավունքներին ու արեւմտյան չափանիշներին»,- նշել է Կոբախիձեն։

Վրացական ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է 66 քաղաքացու, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարները Թբիլիսիում Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանական ուժերի եւ ցուցարարների բախումների հետեւանքով կան վիրավորներ եւ  բերման ենթարկվածներ. վիրավորների շարքում նաեւ անչափահասներ կան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը կողմերից մեկի վզին պայմաններ չի փաթաթում, ԵՄ-ն չի ձգտում մրցակցության մեջ մտնելու
հաջորդը
Վրացիները նորից կփրկե՞ն մեզ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա