• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը կփակվեն

aliq 13:00 | 02.04.2023
aliq 13:00 | 02.04.2023
newspaper

Կառավարությունում որոշում են ընդունել «ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով» հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը՝ ելնելով թերթերի՝ 2022-ի ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկից։ Ըստ «Արմենպրես»-ի՝ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունների ֆինանսական ռեսուրսները հետ չեն վերցվում, այլ ուղղվելու են նոր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը։ Մասնավորապես, որոշում է ընդունվել նաեւ որոշակի փոփոխությունների ենթարկելու եւ արդիականացնելու «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատանքը։  «Արմենպրես»-ի հաստիքացուցակը կփոփոխվի՝ պարսկերենով, վրացերենով եւ չինարենով լրատվություն տրամադրելու նպատակով։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ու «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017-ից ընդգրկված էին «Արմենպրես»-ի կազմում։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-­ի որոշմամբ։ Սկզբում տպագրվել է հայերեն եւ ռուսերեն տարբերակներով` որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։ Առաջին գլխավոր խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը (1990-1997), 1997-ից մինչեւ 1998-ի հունվար՝ Մեսրոպ Հարությունյանը, 1998-ի փետրվարից հոկտեմբեր՝ Լիզա Ճաղարյանը, 1998-ի հոկտեմբերից մինչեւ ­2001-ի փետրվար՝ Աշոտ Աղաբաբյանը։ Առաջին համարը լույս է տեսել 1990-ի հոկտեմբերի 9-­ին։ Հետագայում` 1992-ի նոյեմբերից, «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է եւ սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ իբրեւ Գերագույն խորհրդի, այնուհետեւ` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնաթերթ, շարունակել է լույս տեսնել մինչեւ 2000-ի վերջը։ 2001-ին ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որը հրատարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այդ կարգավիճակով այն սկսել է լույս տեսնել 2001-ի ապրիլի 9-ից առ այսօր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կլիմայական փոփոխություններ եւ մարտահրավերներ
հաջորդը
Գերմանիան դյուրացնում է ներգաղթյալներին քաղաքացիություն շնորհելու գործընթացը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն