• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չեռնոգորիայի նախագահն ու Ֆինլանդիայի վարչապետը պարտություն են կրել

aliq 12:45 | 03.04.2023
aliq 12:45 | 03.04.2023
Sanna Marin

Ըստ RTCG գործակալության՝ Չեռնոգորիայի գործող նախագահ, Սոցիալիստների դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչն ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում։ Նա հայտարարել է, որ հարգում է երկրի քաղաքացիների ընտրությունը եւ հաղթանակի առթիվ շնորհավորել է իր մրցակցին՝ «Եվրոպան հիմա» շարժման թեկնածու, Չեռնոգորիայի տնտեսական զարգացման նախկին նախարար Յակով Միլատովիչին։ Երկրորդ փուլում քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո Չեռնոգորիայի գործող նախագահը հավաքել է 40%, Միլատովիչը՝ 60%: Չեռնոգորիայի մշտադիտարկման կենտրոնի տվյալներով ընտրողների մասնակցությունը եղել է մոտ 70%։

Ըստ բրիտանական BBC-ի՝ Ֆինլանդիայում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողական «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, ստանալով ձայների 20,8%-ը, առաջ է անցել 20,1% ձայն ստացած Ռիիկա Պուրայի «Իրական ֆիններ»,  ինչպես նաեւ 19,9% ստացած գործող վարչապետ Սաննա Մարինի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցություններից: Ընտրությունների արդյունքներով կառավարություն կկազմեն պահպանողականները, որոնք 200-տեղանոց խորհրդարանում պետք է ունենան առնվազն 100 մանդատ: Ֆինլանդիայի հաջորդ վարչապետը հավանաբար կդառնա 53-ամյա Պետերի Օրպոն:

37-ամյա Սաննա Մարինը, որն աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն էր, երբ 2019-ին դարձավ Ֆինլանդիայի վարչապետ եւ գլխավորում էր կին առաջնորդների հինգ կուսակցություններից կազմված կոալիցիան, ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել մրցակիցներին: Ռիիկա Պուրան եւս շնորհավորել է «Ազգային կոալիցիոն» կուսակցությանը հաղթանակի առթիվ եւ արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները լավագույնն էին «Իրական ֆիններ»-ի ամբողջ պատմության ընթացքում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վարդան ու Վասակ․ հերոս ու դավաճան
հաջորդը
Վարժական հավաքին գործատուի աշխատակիցների 5 %-ից ավելին չի կանչվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն